Ներգիս Քումբասար | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Կրթություն | Անկարայի TED-քոլեջ |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, մոդել և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին(ներ) | Mehmet Ali Erbil? |
Երեխա(ներ) | Yasmin Erbil? |
Ներգիս Քումբասար (թուրքերեն՝ Nergis Kumbasar, մայիսի 25, 1963[1], Անկարա, Թուրքիա), թուրք դերասանուհի, մոդել, սցենարիստ և հեռուստահաղորդավար։ Նկարահանվել է Վարձու սեր հեռուստասերիալում՝ մարմնավորելով Ներիման Իփլիքչիի դերը։
Ներգիս Քումբասարը ծնվել է 1963 թվականի մայիսի 25-ին Անկարայում[2]։ Նրա հայրը Աբեդին Քումբասարը, ով ծնվել է 1932 թվականին, եղել է կարդիոլոգիայի և ներքին հիվանդությունների անվանի բժիշկ[3]։ Ներգիս Քումբասարը ունի նաև Դենիզ անունով փոքր եղբայր։ Ամուսնացած է եղել թուրք հաղորդավար Մեհմեդ Ալի Էրբիլի հետ, ումից ունի դուստր և որդի։
Հոր աշխատանքի պատճառով, Ներգիսը նախնական կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում։ Ավարտել է Անկարայի Թեդ քոլեջի նորաձևության դպրոցը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Գազիի համալսարանի տնտեսագիտության և վարչարարության ֆակուլտետում։ Կրթությունը կիսատ թողնելով՝ տեղափոխվել է Ստամբուլ և սկսել զբաղվել մոդելային գործով։ Սակայն տարիներ անց դերասանուհին CNN Türk-ին խոստովանել է, որ դա իր կյանքի ամենամեծ սխալներից մեկն էր։ Նկարահանվել է բազմաթիվ գովազդային հոլովակներում։ 1985 թվականին նկարահանվել է «Արտաքին իններորդ պալատ» հեռուստասերիալում։
2015 թվականից նկարահանվել է Վարձու սեր հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում էր Ներիման Իփլիքչիի դերը։ Նրա խաղընկերներն են եղել Բարըշ Արդուչը, Էլչին Սանգուն, Սալիհ Բադեմջին, Սինեմ Օզթյուրքը և այլն։
|