Նիկիֆոր Կրինիցկի

Նիկիֆոր Կրինիցկի
լեհ.՝ Nikifor Krynicki
Ծնվել էմայիսի 21, 1895(1895-05-21)[1][2][3]
ԾննդավայրԿրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1968(1968-10-10)[1][3] (73 տարեկան)
Մահվան վայրԿրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
Քաղաքացիություն Ավստրո-Հունգարիա և  Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտություննկարիչ և գծանկարիչ
Ժանրնաիվ արվեստ
ԱնդամակցությունAssociation of Polish Artists and Designers?
 Nykyfor Epifaniy Drovniak Վիքիպահեստում

Նիկիֆոր Կրինիցկի (ուկրաիներեն՝ Никифор Криницький, լեհ.՝ Nikifor Krynicki, իսկական անունը՝ Էպիֆանի Դրովնյակ, ուկրաիներեն՝ Єпіфаній Дровняк, լեհ.՝ Epifaniusz Drowniak, մայիսի 21, 1895(1895-05-21)[1][2][3], Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - հոկտեմբերի 10, 1968(1968-10-10)[1][3], Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), ուկրաինացի նկարիչ-պրիմիտիվիստ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկիֆոր Կրինիցկին ծնվել է 1895 թվականին Կրինիցա-Լեմկովշինայում (այժմ՝ Կրինիցա-Զդրույ, Ներքին լեհական վոեվոդություն, Լեհաստան)։ Մայրը խուլ ու համր է եղել, հոր մասին տեղեկություններ հայտնի չեն։ Ապրել է ծայրահեղ աղքատության մեջ, նրան ընկալել են որպես աննորմալ։ Ունեցել է թլվատություն, եղել է գրեթե անգրագետ։ 1930 թվականին նրա աշխատանքները բացահայտել է նկարիչ Ռոման Տուրինը՝ դրանք ցուցադրելով Փարիզում և Նիկիֆորին հայտնի դարձնելով լեհական արվեստում։ Պատերազմի նախօրեին Аркады ամսագրում հոդված է լույս տեսնում Նիկիֆորի մասին, որտեղ ներկայացված են լինում Լվովի ցուցահանդեսում ցուցադրված նրա կտավները, սակայն արվեստագետի ճակատագիրը չի փոխվում։

Ուկրաինացիների հարկադիր զանգվածային միգրացիայի ժամանակ 1947 թվականին Նիկիֆորին արտաքսել են, սակայն կարողացել է հետ վերադառնալ։ 1949 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Վարշավայի ցուցահանդեսում, 1959 թվականին՝ Փարիզի Դինա Վերնիի պատկերասրահում և Արևմտյան Եվրոպայի այլ պատկերասրահներում։ 1960 թվականին նկարիչ Մարիա Վլոսինսկու օգնությամբ Վարշավայի կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունեցել նկարչի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը։

Բուժվել է խրոնիկական տուբերկուլյոզից Ֆոլյուշեի առողջարանում, որտեղ էլ մահացել է։ Թաղված է Կրինիցայի գերեզմանատանը։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիկիֆորի թանգարանը Կրինիցայում
Նիկիֆորի հուշարձանը Կրինիցայում, հեղինակ՝ Չեսլավ Դզվիգայ

Նիկիֆորը թողել է հսկայական ժառանգություն, շուրջ 40000 աշխատանքներ։ Ներկայումս ճանաչվել է որպես նաիվ մեծագույն նկարիչներից մեկը։ Նիկիֆորի աշխատանքները գտնվում են տարբեր արվեստի հավաքածուներում, մեծամասնությունը Նովի Սոնչի տարածաշրջանային և Նիկիֆորի Կրինիցայում գտնվող թանգարանում (բացվել է 1995 թվականին)։

Նկարիչը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի կյանքի վերջին տարիները Կշիշտով Կրաուզեն ներկայացրել է 2004 թվականին լույս տեսած «Իմ Նիկիֆոր» ֆիլմում, որտեղ Նիկիֆորի դերը խաղացել է Կրիստինա Ֆելդմանը։ 1968 թվականին լեհական No To Co ֆոլկ-ռոք խումբը թողարկել է «Նիկիֆոր» ձայնասկավառակը՝ ի հիշատակ նկարչի[4][5]։ Որպես ալբոմի պաստառ ընտրվել է նկարչի կտավներից մեկը։

Նիկիֆորի հուշարձանները տեղադրվել են Կրինիցայում և Լվովում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. «NO TO CO - OFICJALNA STRONA ZESPOŁU». notoco.net.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  5. «Nikifor - No To Co - XL 0493 - LP - 1968 :: Archiwum Polskiego Rocka». No To Co - Nikifor (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկիֆոր Կրինիցկի» հոդվածին։