| |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 13, 1988[1] (36 տարեկան) | ||
Ծննդավայր | Վեստերոս, Շվեդիա | ||
Հասակ | 186 սանտիմետր | ||
Քաշ | 82 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկլաս Ալեքսանդր Բաքման (շվեդ.՝ Niklas Alexander Backman, նոյեմբերի 13, 1988[1], Վեստերոս, Շվեդիա), շվեդ ֆուտբոլիստ, «Օրհուս» ակումբի և Շվեդիայի ազգային հավաքականի պաշտպան։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենի Վեստերոս քաղաքի «Շիլեբու» թիմում, որտեղ երկար ժամանակ խաղացել է միայն երիտասարդական կազմում։ 2008 թվականի սկզբին պայմանագիր է կնքել Սուպերէթանը ներկայացնող «Վեսբյու Յունայթեդ» ակումբի հետ։ Նրա կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Մյոլբյուի» հետ առաջնության առաջին տուրի խաղում[2]: Առաջին իսկ մրցաշրջանում Նիկոլասը առանց փոխարինման մասնակցել է բոլոր 30 հանդիպումներին, ինչով օգնել է թիմին զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: Հաջորդ տարի նաև հիմնական կազմի խաղացող էր։ 2009 թվականի հուլիսի 24-ին Ստոկհոլմի «ԱԻԿ-ը» գնել է ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքների մի մասը, սակայն մինչև մրցաշրջանի ավարտը շարունակել է խաղալ «Վեսբյուի» կազմում[3]:
2010 թվականի հունվարի 12-ին «ԱԻԿ-ն» ամբողջությամբ գնել է պաշտպանի նկատմամբ բոլոր իրավունքները և նրա հետ կնքել եռամյա պայմանագիր[4]: Թիմին միացել է Սինգապուրում կայացած հավաքի ժամանակ, որտեղ անցկացրել է մի քանի ընկերական հանդիպում։ 2010 թվականի մարտի 6-ին Շվեդիայի Սուպերգավաթի խաղում «ԱԻԿ-ն» Անտոնիո Ֆլավիոյի գոլի շնորհիվ հաղթել է «Գյոթեբորգին»։ Այդ խաղում Բաքմանը հայտացուցակում էր, սակայն խաղադաշտ այդպես էլ դուրս չի եկել[5]: Նրա նորամուտը տեղի է ունեցել երկու շաբաթ անց Շվեդիայի առաջնության երկրորդ տուրի «Բրոմմապոյկարնա» թիմի հետ խաղում, որում նա 86-րդ րոպեին դուրս է եկել Բոյան Ջորջիչի փոխարեն[6]: Մրցաշրջանի արդյունքներով «ԱԻԿ-ը» զբաղեցրել է ցածր 11-րդ տեղը, իսկ Նիկլասը մասնակցել է 24 հանդիպման: 2011 թվականի սկզբին հիմնական կազմում կայուն տեղ է ստացել: Օգոստոսի 31-ին ակումբի հետ պայմանագիրն երկարաձգել է մինչև 2014 թվականի ավարտը[7]:
Հանդես է եկել Շվեդիայի երիտասարդական հավաքականում, որի կազմում նորամուտն է նշել 2009 թվականի մարտի 31-ին Բելգիայի հասակակիցների դեմ խաղում[4] և ընդհանուր առմամբ հինգ խաղ է անցկացրել: 2011 թվականի հունվարին ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էրիկ Համրենը նրան հրավիրել է ազգային հավաքական՝ Աֆրիկայում ձմեռային շրջագայության։ Հունվարի 19-ին նորամուտն է նշել Շվեդիայի հավաքականի կազմում՝ Քեյփթաունում կայացած Բոտսվանայի հետ ընկերական խաղում[8]: Երեք օր անց Հարավային Աֆրիկայի հետ խաղում խաղադաշտ է դուրս եկել Միքայել Ալմեբեկի փոխարեն[9]:
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|
1 | Հունվարի 19, 2011 | «Քեյփթաուն», Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա | ![]() |
2:1 | Ընկերական հանդիպում |
2 | Հունվարի 22, 2011 | «Մբոմբելա», Մբոմբելա, Հարավային Աֆրիկա | ![]() |
1:1 | Ընկերական հանդիպում |
3 | Հունվարի 18, 2012 | «Ալ-Գարաֆա», Դոհա, Քաթար | ![]() |
2:0 | Ընկերական հանդիպում |
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 12 (օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in: |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 9 (օգնություն)
{{cite web}}
: no-break space character in |title=
at position 10 (օգնություն)
|