Նիկոլ Ֆոքս

Նիկոլ Ֆոքս
անգլ.՝ Nicole Fox
Ծնվել էմարտի 6, 1991
ԾննդավայրԿոլորադո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
Ազգությունամերիկացի, ֆրանսիացի
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունմոդել, դերասանուհի

Նիկոլ Արիանա Ֆոքս (մարտի 6, 1991(1991-03-06), Louisville, Բոլդեր շրջան, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի և ֆրանսիացի նորաձևության մոդել և դերասանուհի։ Հայտնի դարձավ, երբ հաղթեց Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի տասներեքերորդ սեզոնը։

Նիկոլ Ֆոքսը ավարտել է Միապետ ավագ դպրոցը Կոլորադոյում[1]։ 2009 թվականին սովորել է Կոլորադոյի համալսարանում՝ արվեստի բաժնում։ Նա ցանկանում էր դառնալ արվեստագետ, լրագրող և մոդել[2]։

Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հանդիպել էր մի լուսանկարչի, ով խորհուրդ էր տվել Ֆոքսին մասնակցել հեռուստաշոուին, որովհետև շոուի 12-րդ սեզոնի երկրորդ տեղ գրաված Էլիսոն Հարվարդը նույնպես արվեստագետ էր։ Ֆոքսը համաձայնվում է և փորձում է իր ուժերը Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի 13-րդ սեզոնում[3]։ Հեռուստաշոուի այդ սեզոնը հատուկ 170 սանտիմետր և ավելի ցածր մոդելների համար էր[2]։ Ունենալով տվյալների ամենաբարձր պահանջարկը, նա դարձավ 14 ֆինալիստներից մեկը։

Մրցույթի ընթացքում հաղթել է երկու մարտահրավերներ և ունեցել երեք շաբաթվա լավագույն լուսանկար։ Ունենալով ամաչկոտ և տարօրինակ բնավորություն՝ նա մրցույթի ամենավառ և ուժեղ անհատականություն ունեցող մասնակիցներից էր։ Վերջնական ժյուրիի քննադատությունների ժամանակ գնահատվեց Ֆոքսի լուսանկարները և անցուղային քայլվածքը։ Արդյունքում նա հաղթեց մրցույթը[2] ՝ անցնելով ֆինալիստ Լաուրա Կիրկպատրիկին, ով նույնպես ժյուրիների սիրելին էր։ Կիրկպատրիկը արտահայտվեց Ֆոքսի մասին. «Կարծում են, որ նա հաղթեց իր լուսանկարների ուժեղ լինելու պատճառով։ Ժյուրիների մոտ նա իրեն ճիշտ էր պահում և նրանք համարում էին Ֆոքսին կատարյալ»[4]։ Իսկ Ֆոքսը խոսեց իր հաղթանակի մասին[5].

Երբեմն ես մտածում էի, որ չէի դիմանա այս մրցակցությանը։ Հիշում եմ նախընտրական փուլի օրը, երբ ես այն անցնելուց հետո գնացի տուն և արտասվեցի և ասում էի ինքս ինձ. «Ի՞նչ ունեմ ես իմ ներսում»։ Եվ ես կարծում էի, որ չեմ հասնի հաջողության իմ այսպիսի բնավորությամբ։ Այո, ես այսպիսին եմ և ես Ամերիկայի հաջորդ թոփ մոդելն եմ։

Որպես մրցանակ Ֆոքսը ստացավ 100,000 դոլարանոց պայմանագիր Cover Girl կոսմետիկայի հետ, պայմանագիր Wilhelmina Models մոդելային գործակալության հետ[1], ինչպես նաև հայտնվեց Seventeen ամսագրի շապիկին և ամսագրի վեց էջերում։ Ամերիկայի հաջորդ թոփ մոդելի կազմակերպիչ և ժյուրի Թայրա Բենքսը ասեց Ֆոքսին. «Դու աստղ ես։ Դու ունե՛ս ԴԱ»[1]։

Մոդելային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոքսն այժմ ստորագրել է պայմանագիր Paragon Models գործակալության հետ Մեխիկոյում։ Հայտնվել է Illiterate, More և OK! ամսագրերի շապիկներին։ Հայտնվել է Wild Fox Couture 2010 հավաքածուի ցուցադրությանը[6]։ Աշխատել է Նիկոլ Ռիչիի հավաքածուի ցուցադրությանը։ 2010 թվականին տարածվեցին լուրեր, որ Ֆոքսը պետք է գովազդի դիզայներ Ալեքսանդր Մակքուինի աշուն/ամառ հավաքածուին, սակայն լուրերը չեզոքացան, երբ Ֆոքսն ու Մակքուինը հաստատեցին դրա ոչ ճիշտ լինելը[7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոքսը նաև դերասանուհի է և խաղացել է մի շարք ֆիլմերում՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Warren, Kathrine (2009 թ․ նոյեմբերի 18). «Nicole Fox Of Louisville Wins America's Next Top Model». The Huffington Post. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Meltzer, Erica (2009 թ․ նոյեմբերի 18). «CU-Boulder's Nicole Fox wins 'America's Next Top Model». Daily Camera. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. «ANTM Cycle 13 Winner Nicole Fox on Regis & Kelly». Regis and Kelly Show. 2009 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  4. Rocchio, Christopher (2009 թ․ նոյեմբերի 20). «Exclusive: Laura Kirkpatrick talks about "America's Next Top Model"». Reality TV World. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. Catlin, Roger (2009 թ․ նոյեմբերի 19). «Nicole is "Top Model"». The Hartford Courant. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. http://www.stylelist.com/2010/01/29/americas-next-top-model-winner-nicole-fox-will-not-be-in-alexander-mcqueen-ad-campaign/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]