Նիկոլաե Ռայնյա ռումիներեն՝ Nicolae Rainea | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ռումինիա | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 19, 1933[1] | ||
Ծննդավայր | Բրեիլա, Ռումինիա | ||
Մահվան ամսաթիվ | ապրիլի 1, 2015[2] (81 տարեկան) | ||
Մահվան վայր | Գալաց, Ռումինիա | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նիկոլաե Ռայնյա (ռումիներեն՝ Nicolae Rainea, նոյեմբերի 19, 1933[1], Բրեիլա, Ռումինիա - ապրիլի 1, 2015[2], Գալաց, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլային մրցավար։
Մրցավար է եղել ֆուտբոլի աշխարհի երեք առաջնություններում (1974, 1978, 1982), 1980 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում, 1978 թվականի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի պատասխան խաղում և 1978 թվականի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի պատասխան խաղում։
Ռայնյան դարձել է Գալացի պատվավոր քաղաքացի, որտեղ նա ապրում է։ Այս քաղաքում ֆուտբոլային մարզադաշտը կոչվում է նրա անունով (2011 թվականից)։ 2008 թվականին «հավատարիմ ծառայության համար» ստացել է շքանշան[3][4]։
Եղել է Ռումինիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ։
2011 թվականին նշել է ոսկե հարսանիքը[5]։ Ունի որդի և դուստր, որոնք ապրում են Շվեդիայում[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլաե Ռայնյա» հոդվածին։ |
|