Նիկոլայ Ավխիմովիչ | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Lenin Higher Communist Agricultural School of Byelorussia? (1933) և Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոց (1948) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 14, 1907 |
Ծննդավայր | Բորիսով, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | սեպտեմբերի 12, 1996 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Մինսկ, Բելառուս |
Քաղաքացիություն | Բելառուս |
Պարգևներ |
Նիկոլայ Ավխիմովիչ (բելառուս․՝ Мікалай Яфрэмавіч Аўхімовіч, հունվարի 14, 1907, Բորիսով, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1996, Մինսկ, Բելառուս[1]), բելառուս խորհրդային պետական, կուսակցական գործիչ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսում պարտիզանական շարժման կազմակերպիչներից, Բելառուսական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ (1956-1959)։
1922 թվականին Սմոլենսկ քաղաքում եղել է ռազմական ավտոսանիտարական № 16 ջոկատում վարորդի օգնական, 1922-1923 թվականներին՝ Մինսկում և Գոմելում ռազմական բեռնատար № 7 ավտոջոկատում վարորդի օգնական, 1923-1924 թվականներին՝ Բորիսովում փոստային-հեռագրատան գրասենյակում աշակերտ, 1924-1926 թվականներին՝ Բորիսովի Լյուքսենբուրգի անվան փայտասղոցման գործարանում սևագործ բանվոր, 1926-1930 թվականներին՝ ագրոարդյունաբերության բաժնի, վարիչ, Լեպելի շրջանի կոմերիտության քարտուղար, Լեպելի շրջգործկոմի քարտուղար, շրջանային արհմիության բյուրոյի լիազոր ներկայացուցիչ։ 1933 թվականին ավարտում է Մինսկի Լենինի անվան գյուղատնտեսական բարձրագույն կոմունիստական դպրոցը։
1933-1935 թվականներին եղել է Մինսկի մարզի Պուխովիչի շրջանի ՄՏՍ-ի քաղաքական բաժանմունքի պետի տեղակալ, 1935-1938 թվականներին՝ Մինսկի մարզի Կոպիլի շրջանի ՄՏՍ-ի տնօրենի տեղակալ, 1938-1939 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Կոպիլի շրջանային կոմիտեի քարտուղար, առաջին քարտուղար, 1939-1940 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Ավգուստովի շրջանային կոմիտեի քարտուղար, առաջին քարտուղար, 1940-1947 թվականներին՝ Բելառուսի ԿԿ(բ) Կենտրոնական կոմիտեում կադրերի գծով քարտուղար։
1948 թվականին ավարտում է ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի կուսակցական բարձրագույն դպրոցը։ 1948-1951 եղել է Բելառուսի ԿԿ Գոմելի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, 1951-1953 թվականներին՝ Գրոդնոյի մարզային կոմիտեի առաջին քարտուղար, 1953-1956 Բելառուսի ԿԿ Կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար, 1956-1959 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահ, 1959-1961 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ հացամթերքի նախարար, 1961-1974 թվականներին՝ Բելառուսական ԽՍՀ սոցիալական ապահովման նախարար։
1974 թվականից եղել է միութենական կարգի անհատական թոշակառու։ 1974-1991 թվականներին՝ Բելառուսական ԿԿ Կենտրոնական կոմիտեի Կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտի աշխատակից։
1956-1961 թվականներին՝ ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 2-5-րդ գումարման պատգամավոր է եղել։