Նիկոլայ Կաուֆման բուլղար․՝ Николай Кауфман | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1925[1] Ռուսե, Բուլղարիա[2] |
Մահացել է | մարտի 26, 2018[1] (92 տարեկան) Lozenets, ԼՈզենեց, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիայի թագավորություն, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն և Բուլղարիա |
Ազգություն | Jewish people in Bulgaria? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, բանահավաք և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Ազգագրական ինստիտուտ և թանգարան |
Գործունեության ոլորտ | բանագիտություն, Երաժշտագիտություն և երաժշտություն[3] |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Երաժշտության պետական ակադեմիա (1952) |
Կոչում | պրոֆեսոր և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս |
Գիտական աստիճան | արվեստագիտության դոկտոր[4] (1973) |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն[5] |
Նիկոլայ Յանկով Կաուֆման (բուլղար․՝ Николай Янков Кауфман, սեպտեմբերի 23, 1925[1], Ռուսե, Բուլղարիա[2] - մարտի 26, 2018[1], Lozenets, ԼՈզենեց, Սոֆիայի համայնք, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի երաժշտագետ, կոմպոզիտոր, բանահավաք, ժողովրդական երաժշտության ամենահայտնի բուլղարացի ուսումնասիրողներից մեկը[6]։ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։
Նիկոլայ Կաուֆմանը ծնվել է 1925 թվականի սեպտեմբերի 23-ին Ռուսե քաղաքում։ Ծագմամբ հրեա-աշկենազ է[7]։ Սովորել է Սոֆիայի Երաժշտության ազգային ակադեմիայի փողային գործիքների ու երաժշտության տեսության դասարանում, որն ավարտել է 1952 թվականին։ 1952 թվականից մինչև 1988 թվականը նա աշխատել է Բուլղարիայի գիտությունների ակադեմիային կից Երաժշտության ինստիտուտում, որից հետո աշխատանքի է անցել Ֆոլկլորագիտության ինստիտուտում։ 1978 թվականից Նիկոլայ Կաուֆմանը դասախոսություններ է կարդացել Երաժշտության ազգային ակադեմիայում, իսկ 1973 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան[8]։
Նիկոլայ Կաուֆմանը մեծ ճանաչում է ձեռք բերել բոլղարական ժողովրդական երգերի, ինչպես նաև Բուլղարիայում բնակվող հրեա-աշկենազների ու հրեա-սեֆարդների երգերի հավաքման շնորհիվ։ Նա զբաղվել է երգերի վերամշակմամբ, ինչպես նաև ինքն է դաշնամուրի համար գրել երաժշտություն ժողովրդական մոտիվներով։ Նրա մի շարք երգեր կատարել է բուլղարական Le Mystère des Voix Bulgares կանանց երգչախումբը, որ հայտնի է նաև որպես Բուլղարիայի ազգային հեռուստատեսության Կանանց երգչախումբ։ 1990 թվականին Նիկոլայ Կաուֆմանն արժանացել է «Գրեմմի» մրցանակի ժողովրդական երաժշտության «Le Mystere Des Voix Bulgares. Volume II» ալբոմի համար[8]։ Ընդհանուր առմամբ Նիկոլայ Կաուֆմանը հավաքել է ավելի քան 30 հազար բուլղարական ժողովրդական երգեր ու մեղեդիներ և հրատարակել է այդ երգերի մի քանի ժողովածուներ։ 1997 թվականից Նիկոլայ Կաուֆմանը Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, իսկ 2003 թվականից՝ ակադեմիկոս։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների[8]։
|