Նիկոլայ Կլևե Բրոշ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1975[1][2] (48 տարեկան) |
Ծննդավայր | Բերում, Ակերսհուս |
Կրթություն | Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիա[3], Լիվերպուլի Կատարողական արվեստի ինստիտուտ, Oslo Waldorf School? և Հռոմեական ժողովրդական ավագ դպրոց |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և կինոդերասան |
Ակտիվ շրջան | 1995-ներկա |
Ամուսին(ներ) | Heidi Gjermundsen Broch? |
Նիկոլայ Կլևե Բրոշ՝ Վիքիպահեստ | |
Նիկոլայ Կլևե Բրոշ (նորվ.՝ Nicolai Cleve Broch, նոյեմբերի 14, 1975[1][2], Բերում, Ակերսհուս), կինոյի և թատրոնի նորվեգացի դերասան[4]։ Ճանաչման է արժանացել 2002 թվականին Նորվեգիայի հեռարձակող ընկերության կողմից թողարկված «Lekestue» սերիալի գլխավոր դերերից մեկը կատարելու շնորհիվ[5]։ 2002 թվականին Dagbladet-ի կողմից ճանաչվել է Տարվա թատերական տաղանդ[4]։
1996 թվականից մինչև 1999 թվականը Նիկոլայ Կլևե Բրոշը սովորել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում։ 2005 թվականից աշխատում է Նորվեգիայի ազգային թատրոնում։ Նա խաղացել է նաև Օսլոյի Նոր թատրոնում և Նորվեգական թատրոնում՝ մասնակցելով Անտոն Չեխովի «Ճայը», Էդվարդ Օլբիի «Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից» պիեսների բեմադրություններին ու այլ ներկայացումների։ Նիկոլայ Կլևե Բրոշն արժանացել է մի շարք մրցանակների Նորվեգիայի թատերական արվեստում ունեցած ներդրման համար։
«Ուրո» ֆիլմում իր դերակատարման համար Նիկոլայ Կլևե Բրոշը ներկայացվել է «Ամանդա» մրցանակի Տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում[6], ինչպես նաև արժանացել մի մի շարք այլ մրցանակների։ Ֆիլմերում նկարահանվում է Աքսել Հենիի հետ միասին։ Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերից առավել մեծ ճանաչում ունեն «Անհրաժեշտ սպանություն», «Մաքս Մանուս» և «Ռագնարյոկի գաղտնիքը» կինոնկարները։
Նիկոլայ Կլևե Բրոշի կինը՝ Հեյդի Գերմունդսեն Բրոշը, նույնպես ստացել է թատերական կրթություն։ Նրանք ունեն երկու որդի՝ Յակոբն ու Յորգենը[7]։ Նիկոլայ Կլևե Բրոշի խորթ քույրը՝ Իդա Էլիզ Բրոշը[8], կինոյի և թատրոնի դերասանուհի է։
Տարի | Վերնագիր | Դեր |
---|---|---|
1995 | Սեբաստիան | Ուլֆ |
2000 | Fort Forover (կարճամետրաժ) | Անդրեաս |
2001 | Fox Grønland (սերիալ) | Սվեն Հարնես |
2002 | Տիկնիկների տունը (մինի սերիալ) | Ռոջեր |
2003 | Ընկեր | Քրիստոֆեր Նաուկելենդ[9] |
2004 | Վեցը ինչպես մենք (նորվ.՝ Seks som oss) (սերիալ) | Ակսել |
Մեկ | Մորտեն[10] | |
2006 | Ուրո | Հանս Պետեր |
2007 | Հեռացածը (կարճամետրաժ) | Մորտեն |
2008 | Լանչ | Մարիուս |
Den siste revejakta | Ռոբերտ | |
Մաքս Մանուս | Գրեգեշ Գրամ[11] | |
2010 | Անհրաժեշտ սպանություն | ուղղաթիռի օդաչու |
2013 | Կիսաեղբայր (սերիալ) | Բարնում |
Ռագնարյոկի գաղտնիքը | Ալան | |
2014 | Կենդանի մնալ Արկտիկայում | հայր |
2016 | Մանգո՝ կենցաղային զուգադիպություններ | Մանուել Ադուլտ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կլևե Բրոշ» հոդվածին։ |
|