Նիկոլայ Պավելի Կրավկով (մարտի 8, 1865(1865-03-08), Ռյազան, Ռուսական կայսրություն - ապրիլի 24, 1924(1924-04-24), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս դեղաբան, խորհրդային դեղաբանության հիմնադիրը։ Ռուսաստանի ԳԱ թղթակից-անդամ (1920 թ.), Ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս (1914 թ.)։
1888 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնագիտական բաժանմունքը, 1892 թվականին՝ Ռազմա-բժշկական ակադեմիան։ 1899 թվականից եղել է Ռազմա-բժշկական ակադեմիայի դեղաբանության ամբիոնի վարիչ։ Հիմնական աշխատանքները նվիրված են օրգանիզմի վրա դեղանյութերի ազդեցության և զուգորդված ազդեցության ուսումնասիրությանը։ Մահացած հյուսվածքների կենդանացման, ախտաբանական վիճակների ժամանակ արյունատար անոթների ֆունկցիոնալ փոփոխությունների, կենդանի պրոտոպլազմայի զգայունության սահմանների ուսումնասիրության վերաբերյալ աշխատանքների համար Նիկոլայ Կրավկովին շնորհվել է (1926 թվականին, ետմահու), Վ. Ի. Լենինի անվան մրցանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 683)։
|