Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Նիկոլայ Պոդվոյսկի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4 (16), 1880 |
Ծննդավայր | Kunashivka, Նեժինսկի գավառակ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 28, 1948[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Chernihiv Theological Seminary? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Ամուսին | Nina Podvoyskaya? |
Զբաղեցրած պաշտոններ | Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ և Minister of Defence of Ukraine? |
Կուսակցություն | Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Ստորագրություն | |
Nikolay Ilyich Podvoisky Վիքիպահեստում |
Նիկոլայ Իլյիչ Պոդվոյսկի (ռուս.՝ Николай Ильич Подвойский, փետրվարի 4 (16), 1880, Kunashivka, Նեժինսկի գավառակ, Չեռնիգովի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 28, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս բոլևիկ հեղափոխական և խորհրդային պետական գործիչ։
1898 թվականից ներքաշվել է բոլշևիկյան գործունեության մեջ։ 1901–05-ին սովորել է Ցարոսլավլի Դեմիդովյան իրավաբանական լիցեյում։ 1904–05-ին եղել է ՌԱԴԲԿ Ցարոսլավլի կոմիտեի անդամ և բոլշևիկյան ուսանողական կոմիտեի նախագահ։ 1905-ին ակտիվ հեղափոխական գործունեություն է վարել Յարոսլավլում և Իվանովո-Վոզնեսենսկում։ 1906 թվականին տարագրվել է (Գերմանիա, Շվեյցարիա)։ 1907–08-ին եղել է Պետերբուրգի «Զերնո» («Зерно») լեգալ կուսակցական հրատարակչության ղեկավարներից։ Բազմիցս ձերբակալվել է։ 1910–14-ին մասնակցել է «Զվեզդա» և «Պրավդա» թերթերի ստեղծմանը։ 1915–16-ին խմբագրել է «Վոպրոսի ստրախովանիյա» (Вопросы страхования) հանդեսը։ Եղել է ՌՍԴԲԿ ԿԿ ռուսական բյուրոյի ֆինանսական հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է Փետրվարյան հեղափոխությանը (1917), ապա եղել է ՌՍԴԲ(բ)Կ Պետրոգրադի առաջին լեգալ կոմիտեի անդամ, Պետրոգրադի խորհուրդի դեպուտատ։ Խմբագրել է «Սոլդատսկայա պրավդա» (Солдатская правда), «Ռաբոչի ի սոլդատ» (Рабочий и солдат), «Սոլդատ» (Солдат) թերթերը։ Եղել է ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ կից ճակատային և թիկունքային զինվորական կազմակերպությունների համառուսաստանյան բյուրոյի նախագահ, Կարմիր գվարդիայի կազմակերպիչներից։ Որպես պատգամավոր մասնացել է VII (ապրիլյան) կոնֆերանսի և կուսակցության VI համագումարին, Պետրոգրադի ՌՀԿ–ի և դրա բյուրոյի, Հոկտեմբերյան ապստամբությունը ղեկավարող օպերատիվ եռյակի անդամ։ Ապստամբության օրերին՝ ՌՀԿ–ի նախագահ, Ձմեռային պալատի վրա գրոհի ղեկավարներից։ Կերենսկոլ–Կրասնովի ապստամբության ճնշման ժամանակ եղել է Պետրոգրադի ռազմական օկրուգի հրամանատար։ 1917–18-ին՝ ՌՍՖՍՀ ռազմական գործերի ժողկոմ, 1918-ի հունվարից՝ կարմիր բանակի ստեղծման և կազմակերպման համառուսաստանյան կոլեգիայի նախագահ։ 1919–23-ին՝ Վսեվոբուչի (համընդհանուր ռազմական ուսուցում) և հատուկ նշանակության զորամասերի (ՉՈՆ) պետ, 7-րդ և 10-րդ բանակների հեղռագմխորհուրդների անդամ։ 1920–23-ին՝ ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն խորհրդի, 1921–27-ին՝ Սպորտինտերնի նախագահ։ Եղել է Կուսակցության XIV–XVI համագումարների պատվիրակ, XIII –XV համագումարներում ընտրվել է ԿՎՀ–ի անդամ։ 1924-ից անցել է կուսակցական աշխատանքի։ Զբաղվել է պրոպագանդիստական և գրական–ժուռնալիստական գործունեությամբ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 347)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Պոդվոյսկի» հոդվածին։ |
|