Նիկոլայ Սլավյանով Николай Славянов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23 (մայիսի 5), 1854 Նիկոլսկոե (գյուղ, Զադոնսկի շրջան), Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 5 (17), 1897 (43 տարեկան) Պերմ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Պերմ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | գյուտարար |
Հաստատություն(ներ) | Մոտովիլիխայի գործարաններ և Votkinsk Machine Building Plant? |
Ալմա մատեր | Լեռնային ինստիտուտ (1877) և Voronezh Cadet Corps? |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Գիտական ղեկավար | Konstantin Krayevich? և Nikolay Kulibin? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Q115056739? |
Երեխա(ներ) | Նիկոլայ Սլավյանով |
Nikolay Slavyanov Վիքիպահեստում |
Նիկոլայ Գավրիլովիչ Սլավյանով (ռուս.՝ Николай Гаврилович Славянов, ապրիլի 23 (մայիսի 5), 1854, Նիկոլսկոե (գյուղ, Զադոնսկի շրջան), Zadonsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 5 (17), 1897, Պերմ, Ռուսական կայսրություն), ռուս գյուտարար, մետաղների աղեղային էլեկտրաեռակցման ստեղծողներից։ Ավարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1877)։ Արդյունաբերական տաքացման համար առաջինն է օգտագործել էլեկտրական հոսանքը, կատարելագործել Ն․ Ն․ Բենարդոսի հայտնագործած աղեղային էլեկտրաեռակցման եղանակը։ 1888 թվականին մշակել և կիրառել է շինվածքի նախնական տաքացումով, մետաղական էլեկտրոդով եռակցելու եղանակը։ 1890-1891 թվականներին այդ գյուտի համար արտոնագրեր է ստացել Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ավստրո-Հունգարիայում։ Սլավյանովի աշխատություններում շարադրված են աղեղային էլեկտրաեռակցման մետալուրգիական հիմունքները։ Սլավյանովը առաջինն է օգտագործել էլեկտրական գեներատորներ, աղեղի երկարության ավտոմատ կարգավորիչ, առաջադրել է «մետաղական ձուլուկների էլեկտրական խտացման» եղանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 422)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Սլավյանով (գյուտարար)» հոդվածին։ |
|