Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի ռուս.՝ Николай Владимирович Тимофеев-Ресовский | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7 (20), 1900 Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 28, 1981[2][3] (80 տարեկան) Օբնինսկ, Կալուգայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] |
Գերեզման | Konchalovskoye cemetery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | միջատաբան, կենսաբան և գենետիկ |
Հաստատություն(ներ) | Medical Radiological Research Center?[5][6] և Institute of Plant and Animal Ecology?[7] |
Գործունեության ոլորտ | գենետիկա |
Անդամակցություն | Լեոպոլդինա[8] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան (1922)[7] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[7] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[9], գերմաներեն[7], ֆրանսերեն[7] և անգլերեն[7] |
Գիտական ղեկավար | Նիկոլայ Կոլցով և Սերգեյ Չետվերիկով |
Եղել է գիտական ղեկավար | Igor Zhimulyov?, Pulat Usmanov? և Nikolay Glotov? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Helena Alexandrovna Timofeeff-Ressovsky?[11] |
Կայք | wwwinfo.jinr.ru/drrr/Timofeeff/ |
Nikolai Wladimirowitsch Timofejew-Ressowski Վիքիպահեստում |
Նիկոլայ Վլադիմիրովիչ Տիմոֆեև-Ռեսովսկի (ռուս.՝ Николай Владимирович Тимофеев-Ресовский ծնվել է 1900 թ., մահացել 1981 թ.), սովետական կենսաբան։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1925)։ 1925-1945 թթ. աշխատել է Գերմանիայում, վերադառնալուց հետո՝ ՍՍՀՄ ԳԱ Ուրալյան մասնաճյուղի կենսաբանության (1955—63) և ՍՍՀՄ ԲԳԱ բժշկության ռադիոլոգիայի (Օբնինսկ, 1964-1969) ինստները։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ռադիացիոն գենետիկայի, մոլեկուլային կենսաբանության, ռադիոկենսաբանության, բիոգեոցենոլոգիայի, էվոլյուցիոն տեսության հարցերին։ Ճառագայթման գենետիկական ազդեցության վերաբերյալ աշխատանքները հիմք են ծառայել ժամանակակից ռադիոկենսաբանության հիմնական պատկերացումների՝ «դիպչման սկզբունքի» և «թիրախի» տեսության ձևակերպման համար։ Ստեղծել է (Մ․ Դելբրյուկի հետ համատեղ) գենի կառուցվածքի առաշին կենսաֆիզիկական մոդելը։ Ձևակերպել և զարգացրել է միկրոէվոլյուցիայի մասին ուսմունքը։ ԱՄՆ-ի գիտությունների և արվեստների (1973), «Լեոպոլդինա» (ԳԴՀ, 1969) ակադեմիաների անդամ։ Պարգևատրվել է Դարվինի (ԳԴՀ, 1959) և Մենդելի մեդալներով (ՉՍՍՀ, 1965, ԳԴՀ, 1970), արժանացել Կիմբերյան մրցանակի և Ոսկե մեդալի (ԱՄՆ, 1966)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 10)։ |