Նիկոլայե Բընեսկու Nicolae Bănescu | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1878[1] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 1971[1] (92 տարեկան) կամ սեպտեմբերի 10, 1971[2] (92 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Մասնագիտություն | պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | ռումիներեն |
Նիկոլայե Բընեսկու (ռումիներեն՝ Nicolae Bănescu, դեկտեմբերի 16, 1878, Կելերաշի, Ռումինիա – սեպտեմբերի 11, 1971, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի պատմաբան, բյուզանդագետ։
Նիկոլայե Բնեսկուն եղել է բյուզանդագիտության պրոֆեսոր ԿլուԺի (1919–1937) և Բուխարեստի (1938–1947) համալսարաններում։ 1938 թվականից՝ Ռումինական ակադեմիայի իսկական անդամ։ Աշխատությունները վերաբերում են Բյուզանդիայի պատմությանը և գրականությանը, կնքագիտությանը, Ռումինիայի պատմությանը և բալկանագիտությանը։ Գրել է հունարենի պատմական քերականություն, թարգմանել և լույս է ընծայել հույն ողբերգակներին։ Իր ուսումնասիրություններում հաճախ անդրադարձել է հայերին ու Հայաստանին։ Առանձին գործեր է նվիրել Բյուզանդիայի հայազգի կայսրերին։ Անդրադարձել է նաև հայերի դերին ռումինական ճարտարապետության մեջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 430)։ |