|
---|
 |
Անձնական տվյալներ |
---|
Քաղաքացիությունը |
Ուրուգվայ |
---|
Մականուն |
Ճագար[1] |
---|
Ծննդյան ամսաթիվ |
հոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2] (31 տարեկան) |
---|
Ծննդավայր |
Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
---|
Հասակ |
175 սանտիմետր |
---|
Քաշ |
67 կիլոգրամ |
---|
Դիրք |
հարձակվող |
---|
Պատանեկան կարիերա |
---|
|
Մասնագիտական կարիերա* |
---|
Տարի |
Ակումբ |
Խաղ |
(Գոլ) |
---|
|
Ազգային հավաքական |
---|
|
Ուրուգվայ (մինչև 17)
|
2013
|
Ուրուգվայ (մինչև 20)
|
16 (10)
|
|
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Նիկոլաս Ֆեդերիկո Լոպես Ալոնսո (իսպ.՝ Nicolás Federico López Alonso առավել հայտնի է Նիկոլաս Լոպես (իսպ.՝ Nicolás López անունով, հոկտեմբերի 1, 1993(1993-10-01)[2], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող։
Նիկոլաս Լոպեսը «Նասիոնալ» ակումբի սան է։ 2011 թվականի ապրիլին նա ակումբի երիտասարդական թիմի կազմում մասնակցել է Պունտա գավաթի խաղարկությանը, հասել մինչև եզրափակիչ և դարձելմրցաշարի լավագույն ռմբարկո՝ 7 հանդիպումներում դառնալով 12 գոլի հեղինակ[1]։ Մրցաշարի ավարտից մեկ շաբաթ հետո հրավիրվել է «Նասիոնալի» առաջին թիմ[3]։ 2011 թվականին ապրիլի 24-ին կատարել է նորամուտն ակումբի հիմնական կազմում՝ մասնակցելով «Սետրալ Էսպանյլ» ակումբի դեմ խաղին՝ կազմելով հարձակողական եռյակ Տաբարե Վյուդեսի և Բրունո Ֆորնարոլիի հետ միասին։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը մեծահասակների մակարդակում[4][5], իսկ նրա թիմը հաղթել է 3:1 հաշվով[1][6]։ Մայիսի 28-ին նա ակումբի կազմում անցկացրել է իր երկրորդ հանդիպումը՝ ձևակերպելով «դուբլ» «Դեֆենսոր Սպորտինգ» ակումբի դեմ խաղի 67-րդ րոպեին Ռիչարդ Պոտային փոխարինելուց հետո։ Խաղն ավարտվել է 3:0 հաշվով, և այդ հաղթանակը «Նասիոնալին» թույլ է տվել հաղթել Ուրուգվայի առաջնությունում։
2011 թվականի նոյեմբերին Լոպեսով հետաքրքրվել է իտալական «Ռոման»՝ տրանսֆերի համար առաջարկելով 1,5 միլիոն եվրո[7]։ 2012 թվականի հունվարի 11-ին Լոպեսը պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ 4,5 տարի ժամկետով, իսկ տրանսֆերի գումարը կազմել է 1 միլիոն եվրո[8]։ Մարտի 3-ին ֆուտբոլիստը հեթ-տրիկ է ձևակերպել «Նոչերինայի» հետ խաղում, որն անցկացվել է Իտալիայի երիտասարդական առաջնության՝ Պրիմավերայի շրջանակներում[9]։ Ապրիլի 14-ին ուրուգվայցին պոկեր է ձևակերպել Պրիմավերայի՝ «Բարիի» դեմ խաղում՝ օգնելով իր ակումբին հաղթել 6:4 հաշվով[10]։ Օգոստոսի 26-ին «Կատանիայի» հետ խաղում Լոպեսը, դուրս գալով փոխարինման, խփել է իր առաջին գոլը նոր մրցաշրջանում՝ դրանով իսկ թիմին փրկելով պարտությունից։ Հանդիպումն ավարտվել է 2։ 2 հաշվով[11]։
2013 թվականի հուլիսի 13-ին տեղափոխվել է «Ուդինեզե» Վալերիո Վեռեի հետ[12]։ 2014 թվականի սեպտեմբերի 8-ին վարձավճարով տեղափոխվել է «Հելլաս Վերոնա»։ Վերջինիս կազմում իր համար առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 19-ին «Միլանի» դեմ խաղում։ 2015/2016 մրցաշրջանի աշնանային հատվածում վարձավճարով խաղացել է իսպանական «Գրանադայի» կազմում, 2016 թվականի հունվարի 15-ին վերադարձել է «Ուդինեզե»[13]։ Հունվարին վարձավճարով տեղափոխվել է իր առաջին ակումբ՝ «Նասիոնալ»։
2016 թվականի հուլիսի 19-ին Լոպեսը պայմանագիր է կնքել բրազիլական «Ինտերնասիոնալի» հետ 4 տարի ժամկետով[14]։ 2019 թվականի դեկտեմբերին տեղափոխվել է «ՈՒԱՆԼ Տիգրես»[15]։
2013 թվականի հունվարին Ուրուգվայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Խուան Վերսերին Նիկոլասը հրավիրել է մասնակցելու Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ խաղացողը դարձել է թիմի հիմնական հարձակողական ուժը՝ 6 խաղում խփելով 6 գոլ և արդյունքում դառնալով մրցաշարի լավագույն ռմբարկու։
- 2019 դեկտեմբերի 9-ի դրությամբ
Ակումբ
|
Մրցաշրջան
|
Լիգա
|
Գավաթ
|
Մայրց․
|
Այլ
|
Ընդհանուր
|
Դիվիզիոն |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր
|
Նասիոնալ
|
2010/11
|
Պրիմերա Դիվիզիոն
|
4 |
3 |
- |
- |
- |
- |
- |
- |
4 |
3
|
2011/12
|
2 |
0 |
- |
- |
- |
- |
- |
- |
2 |
0
|
Ընդհանուր
|
6 |
3 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
6 |
3
|
Ռոմա
|
2012/13
|
Սերիա Ա
|
6 |
1 |
1 |
0 |
- |
- |
- |
- |
7 |
1
|
Ընդհանուր
|
6 |
1 |
1 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
7 |
1
|
Ուդինեզե
|
2013/14
|
Սերիա Ա
|
21 |
2 |
6 |
1 |
1 |
0 |
- |
- |
28 |
3
|
Ընդհանուր
|
21 |
2 |
6 |
1 |
1 |
0 |
0 |
0 |
28 |
3
|
Վերոնա (վարձավճար)
|
2014/15
|
Սերիա Ա
|
10 |
1 |
1 |
0 |
- |
- |
- |
- |
11 |
1
|
Ընդհանուր
|
10 |
1 |
1 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
11 |
1
|
Գրանադա (վարձավճար)
|
2015/16
|
Լա Լիգա
|
8 |
0 |
2 |
0 |
- |
- |
- |
- |
10 |
0
|
Ընդհանուր
|
8 |
0 |
2 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
10 |
0
|
Նասիոնալ (վարձավճար)
|
2015/16
|
Պրիմերա դիվիզիոն
|
12 |
7 |
- |
- |
9 |
4 |
- |
- |
21 |
11
|
Ընդհանուր
|
12 |
7 |
0 |
0 |
9 |
4 |
0 |
0 |
21 |
11
|
Ինտերնասիոնալ
|
2016
|
Սերիա Ա
|
12 |
0 |
2 |
1 |
- |
- |
- |
- |
14 |
1
|
2017
|
Սերիա Բ
|
32 |
9 |
5 |
2 |
- |
- |
16 |
6 |
53 |
17
|
2018
|
Սերիա Ա
|
35 |
11 |
4 |
0 |
- |
- |
11 |
3 |
50 |
14
|
2019
|
25 |
1 |
8 |
1 |
10 |
3 |
8 |
3 |
51 |
8
|
Ընդհանուր
|
104 |
21 |
19 |
4 |
10 |
3 |
35 |
12 |
168 |
40
|
ՈՒԱՆԼ Տիգրես
|
2019/20
|
Լիգա MX
|
0 |
0 |
0 |
0 |
0 |
0 |
- |
- |
0 |
0
|
Ընդհանուր կարիերայում
|
167 |
35 |
29 |
5 |
20 |
7 |
35 |
12 |
251 |
59
|
- Ուրուգվայի չեմպիոն – 2011
- Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն – 2013
- Պունտայի գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու – 2011 (12 գոլ)
- Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու – 2013 (6 գոլ)