Նիկոլետա Մատեի | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ռումիներեն՝ Nicoleta Matei |
Նաև հայտնի է որպես | Nico |
Ծնվել է | փետրվարի 1, 1970 (54 տարեկան) Պլոեշտի, Ռումինիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, ռիթմ էնդ բլյուզ և ռեփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | nicomusic.ro |
![]() |
Նիկոլետա Մատեի (ռումիներեն՝ Nicoleta Matei, հայտնի է նաև որպես Նիկո (ռումիներեն՝ Nico), փետրվարի 1, 1970, Պլոեշտի, Ռումինիա), ռումինացի երգչուհի։ Նրա ձայնը համարվում է Ռումինիայի կանացի ամենալավ ձայներից մեկը։
Ծնվել է 1970 թվականի փետրվարի 1-ին Պլոեշտիում։ Նիկոլետան երգել սկսել է դեռ վաղ մանկուց։ 1990 թվականին ընդունվել է «The Popular Art School»[1]։ 1996 թվականին՝ այն ավարտելուց հետո, երգչուհին մասնակցել է ռումինական բազմաթիվ հայտնի երգի մրցույթների, բազմիցս դարձել է հաղթող։ Հիմնականում հայտնի է ռումինական հիփ-հոփ խմբերի հետ համագործակցություններով։ Այդպիսի խմբերից են՝ «Morometzii», «Carbon», «La Familia» և այլն։
2008 թվականին Նիկոլետա Մատեին Վլադ Միրիցեի հետ դուետով հաղթել է Ռումինիայի ազգային ընտրական մրցույթում, որի արդյունքում ամեն տարի ընտրվում է Եվրատեսիլ երգի մրցույթում Ռումինիայի մասնակիցը։
Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում դուետը «Pe-o margine de lume» երգը կատարել է 2 լեզուներով՝ իտալերեն և ռումիներեն։ Առաջին կիսաեզրափակչում Ռումինիայի մասնակիցներն ստացան բավականին բարձր միավորներ եզրափակիչ փուլ անցնելու համար, սակայն եզրափակիչ փուլում ելույթն անհաջող էր. 45 միավորով նրանք գրավեցին 20-րդ տեղը։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլետա Մատեի» հոդվածին։ |
|