Նիկողոս Սարաֆյան արմտ. հայ.՝ Նիկողոս Սարաֆեան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1902 |
Ծննդավայր | Վառնա, Բուլղարիայի իշխանություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1972[1] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Կեդրոնական վարժարան |
Աշխատավայր | Արաջ, Զվարթնոց, Մենք, Ֆրանս Սուար և Ցոլք |
Նիկողոս Սարաֆյան Վիքիքաղվածքում | |
![]() |
Նիկողոս Սարաֆյան (մարտի 30, 1902, Վառնա, Բուլղարիայի իշխանություն - դեկտեմբերի 16, 1972[1], Փարիզի 12-րդ շրջան, Փարիզ[1]),հայ գրող, բանաստեղծ[2]։
Նիկողոս Սարաֆյանը ծնվել է 1902 թվականին Կոստանդնուպոլսից դեպի Բուլղարիա մեկնող նավում, որով նրա ընտանիքը Վառնա էր գաղթում Ակն գյուղից։ Սովորել է Վառնայի Ճիերճյան, այնուհետև՝ ազգային և կաթոլիկ վարդապետների ղեկավարած վարժարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 12 տարեկան հասակում եղբոր հետ մեկնել է Ռումինիա։ Թափառական կյանքի ընթացքում եղել է Բուխարեստում, Կալասում, Օդեսայում, Դոնի Ռոստովում։ Այնուհետև ոտքով անցել է Ռումինիան, Վառնայում գտել ծնողներին, մեկնել է Կ.Պոլիս, սովորել է Կեդրոնական վարժարանում, աշակերտել Հակոբ Օշականին, Վահան Թեքեյանին, սակայն վարժարանի վերջին տարում կրկին մեկնել է Բուլղարիա, այնտեղից էլ՝ Ռումինիա։ 1923 թվականի վերջում հաստատվել է Փարիզում, որտեղ էլ մահացել է[3][4][5]։
21 բանաստեղծություններից բաղկացած առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անջրպետի մը գրաւումը» (1927), լույս է տեսել Փարիզում, որին հաջորդել են «14 քերթուած»-ը (1933), «Տեղատուութիւն և մակընթացութիւն» (1939), «Միջնաբերդ» (1946) և «Միջերկրական» (1971) բանաստեղծությունների ժողովածուները, «Վէնսէնի անտառը» փորձագրությունը (1947)։ 1934 թվականին գրել է «Իշխանուհին» վիպակը[6]։
![]() | Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողոս Սարաֆյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողոս Սարաֆյան» հոդվածին։ |
|