Նիհարողը (վեպ)

Նիհարողը
անգլ.՝ Thinner
Առաջին թողարկման շապիկ
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրսարսափ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1984
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչNew American Library
Հրատարակման տարեթիվ1984

«Նիհարողը» (անգլ.՝ Thinner), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ գրված միստիկա ժանրում և առաջին անգամ թողարկված 1984 թվականին՝ New American Library հրատարակչության և Ռիչարդ Բախման կեղծանվան ներքո։ Համաձայն սյուժետային շղթային, շտապող փաստաբան Բիլլի Հալլեքը պատահմամբ մեքենայի տակ է գցում մի գնչուհու, ով անցնում էր փողոցը։ Իր կապերի շնորհիվ՝ գլխավոր հերոսին հաջողվում է խուսափել պատժից։ Սակայն մահացածի հայրը հերոսին անիծում է, ինչի պատճառով նա սկսում է անկանոն կերպով քաշ կորցնել։ Սթիվեն Քինգը, ով ստեղծագործությունը գրելիս տառապում էր ճարպակալությամբ, վեպի անվանումը հորինեց բժշկի մոտ ամենամյա ստուգումից հետո։

Գրքի դուրս գալուց հետո մամուլը քննարկեց Բախմանի և Քինգի ստեղծագործությունների միջև նմանությունը։ Այնուամենայնիվ, գրողի արվեստի երկրպագու Սթիվեն Բրաունը ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանի հեղինակային իրավունքի մասին տվյալների հիման վրա գտավ այն ապացույցները, որ դրանք երկուսն էլ նույն դեմքերն են։ Քինգի կեղծանվան գաղտնիքը բացահայտվեց և վեպի վաճառքներն ավելացան տասն անգամ։ Ընդհանուր առմամբ վաճառվեց «Նիհարող»-ի ավելի քան երեք միլիոն օրինակ։ Գրական քննադատները միանշանակ չընդունեցին վեպը։ Որոշ տեսաբանների դուր չեկավ գրական խաբեությունը և հոռետեսական վերջաբանը։ Ուրիշներն այդ նույն գծերն անվանեցին գրքի առավելություններ։ Գրախոսները գովաբանեցին նաև վեպի դասակարգված ոճաբանությունը։ Վեպի հիման վրա 1996 թվականին նկարահանվեց համանուն ֆիլմը։

Սյուժե (դիպաշար)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շտապող և ինքնահավան փաստաբան Բիլլի Հալեքը (անգլ.՝ Bill Halleck), ով տառապում է ճարպակալմամբ, մեքենայի տակ է գցում և սպանում մի զառամյալ գնչուհու։ Հալլեքը մեքենա վարելու ժամանակ շեղվում է այն բանի պատճառով, որ իր կինը՝ Հայդին (անգլ.՝ Heidi) որոշում է իր հետ զբաղվել ձեռնաշարժությամբ։ Օգտվելով ոստիկանությունում և դատարանում ունեցած լավ կապերից՝ նա խուսափում է պատժից։ Սպանվածի հայր Տադուզ Լեմկեն (անգլ.՝ Taduz Lemke), ցանկանալով վրեժ լուծել, Բիլլիի վրա անեծք է դնում, և նա սկսում է նիհարել։ Անհանգստացած Բիլլին դիմում է բժիշկներին՝ իր մոտ քաղցկեղ կասկածելով։ Սակայն, լիարժեք ստուգումից հետո բժիշկները խոստովանում են, որ չեն կարողանում բացահայտել քաշ կորցնելու պատճառը։ Ավելի ուշ հերոսն իմանում է, որ դատավորը, որը կայացրել էր արդարացման որոշումը, ամբողջությամբ պատվել էր թեփուկներով, իսկ մի ոստիկան, որը նույնպես կապ ուներ այդ գործի հետ, ախտահարվել էր ակնեի ամենածանր ձևով։ Երկուսն էլ իրենց կյանքն ավարտում են ինքնասպանութամբ։ Հալլեքը խուզարկու է վարձում, որպեսզի գտնի Լեմկեին՝ հույս ունենալով համոզել նրան հանել անեծքը։ Որոշ ժամանակ անց նա իր ձեռքն է վերցնում որոնողական աշխատանքները։ Դրանից հետո իր կինը նրան անվանում է խելագար և ցանկանալով ամուսնուն ուղարկել պարտադիր բուժման՝ կազմակերպում է նրա որոնումները, որոնք անարդյունավետ են լինում։ Բիլլին վերջապես գտնում է Լեմկեին, սակայն վերջինս հրաժարվում է հանել անեծքը, իսկ իր ծոռնուհի Ջինան (անգլ.՝ Gina) կրակում է Բիլլիի ձեռքին։

Երբ Բիլլին դիմում է իր հին ընկեր-գանգսթեր Ջինելլիին (անգլ.՝ Richard Ginelli), որը, գործադրելով ուժային մեթոդներ, Լեմկեին համոզում է հանել անեծքը։ Նա հանդիպում է Բիլլիին և անեծքը տեղափոխում թխվածքի մեջ։ Որպեսզի դրանից վերջնականապես ազատվի, Բիլլին պետք է թխվածքը տա մեկ ուրիշին, և այն մեկն ուտի, դրանով էլ անեծքը կփոխանցվի ուրիշին։ Հակառակ դեպքում այն երկու շաբաթից կվերադառնա Բիլլիին։ Լեմկեն խորհուրդ է տալիս, որ նա ինքն ուտի այն և պատվով մեռնի։ Հալլեքը վերադառնում է տուն։ Մեքենայում նա գտնում է Ջինելլի կտրած ձեռքը և հասկանում, որ նա մեռած է։ Նա իր հիմնական նշանակետն է ընտրում կնոջը, քանի որ կարծում է, որ նա է մեղավոր գնչուհու մահվան հարցում, և նրան է տալիս թխվածքը։ Հաջորդ առավոտյան արթնանալով Բիլլին բացահայտում է, որ տուն է վերադարձել իրենց տասնչորսամյա դուստր Լինդան և մոր հետ կերել է թխվածքը։ Հասկանալով, որ երկուսն էլ ելք չունեն, Հալլեքն իր համար նույնպես կտրում է թխվածքի մի կտոր[1]։

Մտահղացումից մինչև հրատարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի մտահղացումը գրողի մոտ առաջացավ բժշկական ամենամյա պլանային ստուգումից հետո։ Սթիվենն իմացավ, որ չափից շատ է գիրացել։ Դեռ աշխատասենյակ չմտած՝ բժիշկը նրան խնդրեց կանգնել կշեռքի վրա։ Քինգը հիշեց, թե ինչպես բարկացավ բժշկի վրա այն բանի պատճառով, որ վերջինս թույլ չտվեց նրան հագուստը հանել և գնալ զուգարան։ Բժիշկը հայտնեց հեղինակին, որ իր մոտ բարձրացել է խոլեսթերինի մակարդակը, իսկ քաշը գերազանցում է նորման։ Այդ ցուցանիշը կազմում էր 236 ֆունտ, ինչը հավասար է 107,5 կիլոգրամի[2]։ Նա առաջարկեց հրաժարվել ծխախոտից և սկսել նիհարել։ Քինգը կատաղեց․ նույնիսկ գնումների ցուցակը՝ գրված իր թանաքով, կարող են հայտնվել «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների ցուցակում, և ոչ ոք, բացի իր կնոջից, նրան չեն կարող կարգադրել՝ ինչ անել։ Մի քանի օր գրողը զբաղվում էր միայն այն բանով, որ քնում էր և ծխում։ «Ես բարկացա զզվելի բժշկի վրա․ «Բայց ի՜նչ անպատկառն է։ Ցանկանում է իմ սեփական կյանքի փրկման համար ստիպել ինձ գնալ դաժան զոհողությունների»»[3]։

Հանգստանալուց հետո հեղինակն այնուամենայնիվ որոշեց քաշ գցել և կրճատել օգտագործվող ծխախոտների քանակը։ Երբ նրան հաջողվեց ազատվել մի քանի ֆունտերից, նա ուրախացավ և միաժամանակ տխրեց․ «Երբ քաշն իրոք սկսեց պակասել, ես սկսեցի հասկանալ, որ կորցրած կիլոգրամներն իմ մի մասն են և ինձ մոտ մի պահ ցանկություն առաջացավ դրանք ետ բերելու։ Հենց այդ ժամանակ ես մտածեցի այն մասին՝ ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ մեկը սկսի նիհարել և չկարողանա կանգ առնել»։ Գրողի մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում էր խելացնոր միտք, որ կշեռքները մշտապես ցույց են տալիս մեծ թվեր՝ անկախ իր տանջանքներից։ Քինգը կշռվեց միայն առավոտյան և բացառապես առանց հագուստի։ Այդ գործընթացը նա համարեց էկզիստենցիոնալ, իսկ հետո դրան սկսեց վերաբերել հումորով[2]։ Գրքի գլխավոր թեման կենտրոնանում է այն բանի վրա, թե որքանով է կախված իրականության ընդունումը ֆիզիոլոգիական չափսից[4]։ Ստեղծագործությունում որոշ հերոսներ խոսում են գնչուերեն։ Չիմանալով այդ լեզուն՝ Քինգը դիմեց հին չեխոսլովակիական հրատարակչությունների օգնությանը և առանց մտածելու այնտեղից գրեց մի քանի պատահական արտահայտություններ։ Այն նկատվեց․ «Ընթերցողներն ինձ դժվար դրության մեջ գցեցին»,- գրեց հեղինակը։ Էռլիխմանը նշում է, որ որոնելի լեզուն շվեդերենն է[1]։

Ստեղծագործությունը գրվեց 1983 թվականի ամռանը[1]։ Վեպը հրատարակվեց որպես Ռիչարդ Բախմանի հինգերորդ գիրք 1984 թվականի նոյեմբերին։ Այն Բախմանի առաջին ստեղծագործությունն է, որը դուրս եկավ կոշտ կազմով։ Նույն թվականի մայիսին գիրքը ներկայացրեցին ամերիկյան գրավաճառների Կոնֆերանսում՝ որպես «ընկերության ընտրություն»։ Վեպը ակտիվորեն գովազդվեց և առաջխաղացվեց երկրի բոլոր գրախանութներում։ Էլեյն Քոսթերը գովազդային նամակներում, որոնք նախատեսված էին որպես ծանոթացման օրինակներ, գրեց․ «Ես փորձառու խմբագիրր եմ, ում բախտ վիճակվեց թողարկել երբեմնի գրված ամենազիլ սարսափ վեպերը և անկեղծ, ինձ համար բավականին դժվար է հետաքրքրություն առաջացնել նոր գրողի անունով, ով աշխատում է սարսափ ժանրում։ Այսօր հայտնվեց այդպիսի գրող»։ Քոսթերը գիտեր, որ իրականում «Նիհարող»-ի հեղինակը Սթիվեն Քինգն է, սակայն, զսպելով ցանկությունը հայտնեց գաղտնի պահել գրողի ինքնությունը՝ հարգելով Քինգի որոշումը այն պահել որպես գաղտնիք։

Վեպի աշխատանքային վերնագիրն էր «Գնչուական թխվածքը» (անգլ.՝ Gypsy Pie)։ Արդյունքում այն դարձավ 27-րդ գլխի անվանումը[5]։ Գիրքը նվիրված էր Ռիչարդի կնոջը՝ Քլաուդիա Ինես Բախմանին[6]։ Վեպում գործում են մոտավորապես 60 կերպարներ[7]։ Քրեագետ Ռիչարդ Ջինելլին նաև հայտնվում է «Մութ աշտարակը» ցիկլում, որպես Բալլազարի ձեռքի տակի նարկոբարոններից մեկը[8]։ Ջինելլին հանդիպում է նաև «Բույսը» պատմվածքում, որտեղ նա «Երեք եղբայր» ռեստորանի տերն է, «Բույս»-ում՝ «Չորս հայրեր»[4]։ 1985 թվականի սեպտեմբերին վաճառվեց «Նիհարող»-ի 2,5 միլիոն օրինակ, իսկ ութ շաբաթ անց, այդ ցուցանիշը բարձրացավ մինչև 3 միլիոն 50 հազարի[9]։ Աուդիոգիրքը, որը հնչյունավորվել է Ջո Մանտենյայի կողմից, դուրս եկավ Penguin Audiobooks CD սկավառակների վրա 2009 թվականի փետրվարին[10]։ Գրքի եռեսնամյակին թողարկվեցին գրքի դելյուքս տարբերակի 26 օրինակները՝ Լես Էդվարդսի նկարազարդումներով և Ջոննի Մեյնսի մեջբերումներով։ Այդ պատճենները ստորագրվեցին հենց Քինգի կողմից[11]։ 2016 թվականից վեպի հրատարակման իրավունքները պատկանում են Scribner հրատարակչությանը[12][13]։

Խաբեության բացահայտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի հակառակ կողմում պատկերված էր Ռիչարդ Մենյուելը՝ Քինգի գրական գործակալի՝ Կիրբի ՄակՔոուլի ընկերը։ Նա Մինեսոտայում գտնվող Սենտ Փոլ քաղաքից ոչ հեռու զբաղվում էր տների շինարարություններով։ ՄակՔոուլին հատուկ ման էր գալիս այնպիսի մարդու, ով կապրեր խորը տեղերում, Նյու Յոքից հեռու, որպեսզի նվազեցվի նրան ճանաչելու հավանականությունը։ Մենյուելը շատ էր ուրախացել իր դերի համար։ Ընկերների և ծանոթների կողմից նրա և Բախմանի միջև գրելաոճի նմանության մասին զանգերի հոսանքը երկար ժամանակ չէին դադարում գրքի դուրս գալուց հետո։ Ստեղծագործությունը հետաքրքրություն առաջացրեց Բախմանի նախկին աշխատանքների նկատմամբ, որոնց մեծամասնությունը վեց ամիս անց հայտնվեցին վաճառքում, որն անսովոր էր համեմատաբար անհայտ հեղինակի համար։

Շուտով որոշ ընթերցողներ Բախմանին սկսեցին ուղարկել վատ նամակներ այն մեղադրանքներով ու սպառնալիքներով, որ նա պատճենում է Սթիվեն Քինգի ժանրը։ Որոշները մտածեցին՝ արդյոք Քինգն ու Բախմանն իրականում նույն մարդիկ են։ Այդ հարցը քննարկվեց բազմաթիվ թոք-շոուներում, այդ թվում նաև «Բարի առավոտ, Ամերիկա» հեռուստահաղորդման շրջանակներում։ Սթիվենը չէր մասնակցում այդ քննարկումներին և մի քանի հարցազրույցներում ասաց, որ հանդիպել է Ռիչարդի հետ։ Ըստ իր նկարագրության՝ նա մարդամոտ չէր, զբաղվում էր հավերի արտադրությամբ և իբր չէր ցանկանում գործ ունենալ լրագրողների հետ։ «Խեղճ․․․ Միայնակ, անճոռնի շան տղա», Քինգը նկարագրեց նրան։ Գրախանութների ցանցի ներկայացուցիչ Բ․ Դալթոնը զանգահարեց գրքի New American Library հրատարակչությանը և խոստացավ վեպի 30,000 օրինակ, եթե հրատարակչությունը հաստատի բամբասանքները։

Գաղտնիքը կարողացավ բացահայտել Սթիվեն Փ․ Բրաունը՝ Վաշինգտոնի գրախանութի աշխատակիցը։ Լինելով Քինգի մեծ երկրապագու՝ նա նաև կարդաց Բախմանի բոլոր գրքերը։ Նրա մոտ կար «Նիհարող»-ի գովազդային օրինակը, որը վաճառքի էր հանվել գրքի պաշտոնական թողարկումից մի քանի ամիս առաջ։ Բրաունը 80%-ով վստահ է, որ երկու հեղինակներն իրականում մեկ անձ են։ Նրանք արվեստի ոճը միայն կիսում են ավելի ողբերգական վերջաբանները[3]։ Գրքի տեսարաններից մեկում գլխավոր հերոսը տեղի ունեցածը համեմատեց Քինգի վեպի հետ[14], ինչպես նաև տեքստի որոշ մասեր ընդգծված էին, ինչը ևս մեկ անգամ կասկածել էին տալիս հեղինակի ինքնության մասին[4][15]։ Սթիվենն ուղևորվեց Կոնգրեսի գրադարան, որտեղ պահվում են հեղինակային իրավունքների բոլոր փատաթղթերը[1] և ստուգեց, թե ում են պատկանում Բախմանի առաջին չորս վեպերի իրավունքները։ Համարյա բոլորում առկա էր Կիրբի ՄակՔուոլի քոփիրայթը, իսկ «Կատաղություն» վեպում նշված էր Քինգը։ Անելով հանցանշանների պատճենները՝ կլերկը այն նամակով ուղարկեց Քինգին, թե արդյոք նա դեմ կլինի, եթե Բրաունը բացահայտի այդ փաստերը թերթերից մեկին։ Երկու շաբաթ անց, Բրաունի խանութում հնչեց մի զանգ․ «Սթիվ Բրաուն, Սթիվեն Քինգն է։ Այսպիսով, մենք երկուսս գիտենք, որ Բախմանը ես եմ, եկեք որոշենք հարցը․․․ Խոսե՞նք»։

Քինգը ուրախ էր, որ նրան բացահայտեց անհայտ երկրպագուն, այլ ոչ թե սենսացիա փնտրող լրագրողները[16]։ Բրաունը երեք օր շարունակով հեռախոսով շփվում էր գրողի հետ՝ պատասխանները ձայնագրելով։ «Քինգը հանգիստ էր և անընդհատ կատակում էր։ Նա ամենևին էլ չտխրեց այն բանի պատճառով, որ ես պատմեցի իր գաղտնիքի մասին»։ Հարցազրույցը թողարկվեց The Washington Post թերթում։ Ե՛վ Բրաունի հարցերը, և՛ Քինգի պատասխանները հնչում էին չափից դուրս կոպիտ և ցինիկ։ Քլերկը ամեն ինչում մեղադրում էր թղթակիցներին, իբրև իր հոդվածը աղավաղելու համար։ Դեպքում պարզություն մտցնելու համար կարող էր լինել ձայնագրության շղթա, որը Բրաունը պատահականորեն ջնջել էր։ Քինգը կոնֆլիկտի մեջ չմտավ[1]։ 1985 թվականի փետրվարի 9-ին Bangor Daily News-ում, իր փոխանցմամբ հրատարակվեց «Կեղծանունը գաղտնի պահեցին Սթիվեն Քինգի հինգ վեպերը» անվանմամբ։ Բրաունի հարցազրույցը տեղ գտավ Քինգի «Վախի թագավորություն» ժողովածուի գրական ուրվագծում[17]։

Այդ դեպքերից հետո վաճառքները բարձրացան տասն անգամ՝ 28 օրինակից մինչև 280 հազար[5][18]։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1985 թվականի հոկտեմբերին գրողի միանգամից չորս աշխատանքներ մտան «Նյու Յորք Թայմս»-ի բեսթսելլերների ցուցակ․ «Նիհարողը», «Կմախքների խումբը», «Թալիսմանը» և «Բախմանի գրքերը»։ Ինչպես նաև «Նիհարողը» հասավ աղյուսակի առաջին հորիզոնական և այնտեղ մնաց 41 շաբաթ շարունակ[4][19]։ Time-ը այն դրեց հեղինակի այն գրքերի ցանկի 9-րդ տեղում, որոնք ունեն շարունակության կարիք[20]։ Վեպը դրական արձագանքներ ստացավ հեղինակային գրքերի ակումբներից մեկի՝ «Գրական գիլդիա»-ի կողմից[21]։ Պատրիկ Թեգարթը՝ Cox News Service-ի ստեղծողը գրեց, որ Ռիչարդ Բախմանի անունը կարող է մոլորության մեջ գցել ընթերցողներին։ Գնչուական անեծքը և զզվելի կերպարանափոխումները լի են քինգական ոճով[14]։ Լրագրող Վադիմ Էռլիխմանը ընգծեց երջանիկ վերջաբանի բացակայությունը և ենթադրեց, որ վեպը նշանավոր է միայն այն բանի համար, որ դրա շնորհիվ, Քինգը կարողացավ ազատվել իր նմանակից[1]։

Վեպը բացասական արձագանքներ ստացավ Նյու Յորք Թայմս-ից։ Քրիստոֆեր Լեման-Հաութը բացասական վերաբերվեց Քինգի հեղինակությանը, կարծելով, որ իր անունն օգտագործվում է որպես բրենդ և կլիշե։ Բարձրակետային իրադարձությունների մեծ մասն անկյուն են մղվում և ներկայացվում ռետրոսպեկտիվ տեսանկյունից։ Ստեղծագործությունում չկա տրամաբանություն և իմաստ, իսկ կեղծանունն օգտագործվում է միայն այն բանի համար, որ նա ամաչում էր գրվածի համար[22]։ Դոն Հերրոնը Ջինելլիի մահը համարեց ոչ համոզիչ։ Գրողի ոճի հասունացման մասին նշեց նաև Ջորջ Բիմը[23]։ Սթիվեն Սպինեսին «Նիհարող»-ի պատմության մեջ ավելի շատ դուր եկավ հոռետեսական, անխուսափելի և հիմարեցնող վերջաբանը՝ Ռիչարդ Բախմանի լավագույն ավանդույթներով[4]։

Դևիդ Ֆիննիսը՝ Examiner.com-ի ստեղծողը գրեց, որ գրքի սարսափը հրաշալի արդյունավետ կերպով փոխանցվում է իր պարզությամբ։ Մշտապես քաշ կորցնելը ստեղծագործությանը տալիս է «ժամանակի վրա մրցաշար»-ի գծեր, և նույնիսկ անառողջ սնունդը լավագույն դեպքում դանդաղեցնում է գործընթացը։ Բոլորից ամենակենդանի կերպարը համարվեց Ջինելլին։ Նրա կողմից գնչուական խմբավորման պաշարումը գրքի ամենագլխավոր մասերից է։ Չնայած նրան, որ գնչուները վեպում ներկայացվում են որպես անտագոնիստներ, սակայն իրենց վենդետտան Հալլեքի հետ արդարացված է։ Թույլ կողմերին վերագրեց Լինդայի կերպարի ոչ լիարժեք բացատրությունը և վիճելի վերջաբանը[24][25]։

Ջորջ Բիմը Բիլլի Հալլեքին համեմատեց «Մեռյալ տարածք»-ի Ջոնի Սմիթի հետ։ Նա նույնպես համարվում է ճակատագրի զոհ[5]։ Ուրիշ հեղինակներ նրան ավելի բացասական վերաբերվեցին։ Ջեմս Սմիթը, «The Guardian»-ի տեսաբանը նրան անվանեց «լիարժեք հիմար», ով իր գործողությունների համար մեղադրանքները չի ընդունում։ Կնոջ մահվան քավման փոխարեն նա իր նպատակներին հասնելու համար օգտագործում է մաֆիան և իր բոլոր անհաջողություններում մեղադրում է կնոջը։ Վեպի վերջին էջերում նա այնքան էլ անձնուրաց չի գտնվում և որոշում է անցնել ապաշխարման ուղին՝ ինքնաոչնչացումով։ Չնայած նրան, որ Քինգը հաճախակի էր օգտագործում անհամակրելի պրոտագոնիստների թեմատիկան, այդ թվում նաև «Քերրին», «Լուիս Կրիդը», «Ջեք Թորենսը», այնուամենայնիվ Բիլլի Հալեքը մեկ քայլ առաջ է նրանցից։ Նույնիսկ գլխավոր հերոսի անմեղ դուստրն է պատժվում իր էգոիստական գործողությունների պատճառով։ «Անկեղծ ասած ես ուզում եմ, որ նա տանջվեր։ Գործողությունից հաճույք ստանալ կարելի է միայն այդ տեսանկյունից»։ Վեպի վերջաբանը տեսաբանին թվաց մութ ու ցուրտ՝ առանց ետդարձի ճանապարհի հույսի[26]։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոդյուսեր Դինո դե Լաուրենցն առաջարկեց Սեմ Ռեյմիին ադապտացնել «Նիհարող»-ի թատերական ներկայացումը, սակայն դրա փոխարեն նա զբաղեցրեց «Չարագույժ մեռյալները 2» ֆիլմի ռեժիսորի պաշտոնը[27]։ Վեպն էկրանավորվեց 1996 թվականին, ռեժիսոր Թոմ Հոլադի կողմից[28]։ Կինոթատրոններում պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 25-ին[28]։ Բիլլի դերակատարն էր Ռոբերտ Ջոն Բերքը, Ջինելլիինը՝ Ջո Մատենյան[29]։ Ինքը՝ Սթիվեն Քինգը, նկարահանվեց Բանգորի դեղագործ-բժշկի էպիզոդիկ դերը։ Քննադատական կարծիքներն այդքան էլ դրական չէին[30]։ Rotten Tomatoes ագրեգատորի կայքում ֆիլմի վարկանիշը 100-ից կազմում է 16%[28]։ 14 Միլիոն բյուջեի առկայության դեպքում ֆիլմի շահույթը կազմեց 15 միլիոն դոլարից մի քիչ ավել[31][32]։ Առաջին ուիքենդը ֆիլմին բերեց 5,6 միլիոն դոլար։ Երկու շաբաթ վարձույթում մնալուց հետո այն լքեց թոփ տասնյակը[30]։ «Նիհարողը» առաջադրվեց «Սատուրն» մրցանակաբաշխության «Լավագույն դիմահարդարում» կատեգորիայում[33]։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Թող, որ անեծքը համապատասխանի հանցագործությանը»[34]։

Քինգը դժգոհ մնաց ստացված ժապավենից, այդ պատճառով որոշ տեսարաններ կրկին նկարահանվեցին և ֆիլմի թողարկման օրը հետաձգվեց մի քանի օր ուշ։ Ջորջ Բիմի կարծիքով, գործողությունների քանակով վեպն ավելի շատ հիշեցնում էր պատմվածք, այդ պատճառով էկրանավորման համար անհրաժեշտ էր աշխատել սցենարի վրա, սակայն բնօրինակից յուրաքանչյուր շեղում դուր չէր գալիս գրողին։ Արդյունքում ֆիլմը փորձելով դուր գալ բոլորին՝ ոչ ոքի չգոհացրեց[5]։ Կինոնկարի գլխավոր թերությունները համարվեցին ինչպես գեր, այնպես էլ նիհար Հալլեքի տարբերակը։ Առաջինում նկատելի են լատեքսային հավելյալ կտորներ, իսկ երկրորդում դերասանը հյուծված չէր երևում[30][35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Էռլիխման Վադիմ Մութ կողմի արքան. Սթիվեն Քիննգ Ամերիկայում և Ռուսաստանում. — Սանկտ-Պետերբուրգ: Ամֆորա, 2006. — С. 147—149. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  2. 2,0 2,1 «Նիհարողը. ոգեշնչում» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  3. 3,0 3,1 Ռոուգեկ Լայզա Սիրտ, որտեղ ապրում է վախ = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Մոսկվա: АСТ: Астрель, 2011. — С. 307. — 411,[5]: 8 л. ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Սթիվեն Սպինեզի Համար 45. Նիհարողը (1984) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 158-160. — 359 с.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Ջորջ Բիմ Նիհարողը // Սթիվեն Քինգ. From A to Z. Նրա կյանքի և արվեստի հանրագիտարանը. — Կանզաս Սիթի: Andrews McMeel Publishing, 1998. — С. 227-228. — 257 с.
  6. Հարոլդ Բլում Սթիվեն Քինգссылка=https://books.google.am/books?id=HjURCQHV4wAC&printsec=frontcover&dq. — Infobase Publishing, 2009. — С. 29. — 124 с. — (BBC Series). — ISBN 9781438115443
  7. «Նիհարողի կերպարների ցանկ» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  8. Բև Վինսենտ Ճանապարհ դեպի Մութ աշտարակ = The Road to the Dark Tower: Exploring Stephen King’s Magnum Opus. — New American Library, 2004. — С. 41. — 243 с. — ISBN 0451213041
  9. Մայքլ Քոլլինգս Վախեցնել մեզ մինչև մահ։ Սթիվեն Քինգի զարկը ժամանակակից արվեստում // Second. — Wildside Press LLC, 1997. — С. 50, 52. — ISBN 0930261372.
  10. «Նիհարողը» (անգլերեն). StephenKing.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 25-ին.
  11. «Նիհարողի 30-րդ տարեդարձը [Ստորագրված դելյուքս տարբերակ] Stephen King writing as Richard Bachman» (անգլերեն). Pspublishing.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  12. Գերի Փրայս (2015 թ․ հոկտեմբերի 12). «Հրատարակում։ Scribner/Simon & Schuster -ը տնօրինում են Քինգի Նիհարողը վեպի հրատարակման իրավունքները» (անգլերեն). Library Journal. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  13. «Նիահարի՜ր» (ռուսերեն). Лаборатория фантастики. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  14. 14,0 14,1 Դոն Հերրոն Սթիվեն Քինգ։ Լավը, վատը, ակադեմիականը // Բլումի ժամանակակից քննադատությունները։ Սթիվեն Քինգ․ թարմացված տարբերակ / Հարոլդ Բլում. — Նյու Յորք: Infobase Publishing, 2007. — С. 22, 30, 36, 37. — 237 с. — ISBN 978-1-4381-1348-7
  15. Grady Hendrix. (2013 թ․ հունվարի 31). «The Great Stephen King Re-read: Thinner» (անգլերեն). Tor.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
  16. Ալեքսեյ Գրավիցկի (2007 թ․ մարտի 1). «Կունստկամերա. Ռիչարդ Բախմանի գազտնիքը» (ռուսերեն). Мир фантастики, № 41. Արխիվացված է օրիգինալից 2013-01-30-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  17. Զաք Սքոնֆելդ (2013 թ․ հուլիսի 15). «Before J.K. Rowling Was Robert Galbraith, Stephen King Was Richard Bachman» (անգլերեն). Thewire.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  18. Թոնի Մեջիսթրեյլ Գլուխ 1.ժ։ գրողները կյանքը․ Սթիվեն Քինգի կենսագրութունը // Սթիվեն Քինգ։ Ամերիկայի հեքիաթասածը. — Սանտա Բարբարա: ABC-CLIO, 2010. — С. 13. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  19. «Բեսթսելլերներ» (անգլերեն). The New York Times. 1985 թ․ մայիսի 5. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  20. Մայքլ Ռոֆֆման (2013 թ․ սեպտեմբերի 26). «Սթիվեն Քինգ։ 10 գրքեր, որոնց համար նա պետք է գրի շարունակություններ» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  21. «JK Rowling revealed as author of The Cuckoo's Calling» (անգլերեն). Բի Բի Սի. 2013 թ․ հուլիսի 14. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  22. Christopher Lehmann-Haupt. (1985 թ․ հուլիսի 11). «Times-ի գրքերը» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  23. Ռասսել, Շերոն Ա․ Stephen King : A Critical Companion Critical Companions to Popular Contemporary Writers. — Westport: Greenwood Publishing Group, 1996. — С. 9-10. — 171 с. — ISBN 9780313294174
  24. Դևիդ Ֆիննիս (2013 թ․ ապրիլի 1). «Սթիվեն Քինգի մատենագրություն։ Նիհարողը». Examiner.|accessdate=2015-05-02|lang=en}}
  25. Մայքլ Ռ․ Քոլլինգս The Many Facets of Stephen King. — Wildside Press LLC, 1985. — С. 59—60. — 190 с. — (Starmont studies in literary criticism (Выпуск 11)). — ISBN 0930261143
  26. Ջեյմս Սմիթ (2013 թ․ ապրիլի 16). «Rereading Stephen King, chapter 19: Thinner» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  27. «Եվ երկրորդները կդառնան առաջինը» (ռուսերեն). Мир фантастики. Արխիվացված է օրիգինալից 2012-05-07-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  28. 28,0 28,1 28,2 «Նիհարողը» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  29. Lawrence Van Gelder. (1996 թ․ հոկտեմբերի 26). «Eat and Be Thin. What's the Catch?» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  30. 30,0 30,1 30,2 Սքոթ Վոն Դովիակ Thin Gruel // Հարցեր Սթիվեն Քինգի ֆիլմերի մասին։ Այն ինչ պետք է իմանալ նրա սարսափ ֆիլմերի մասին. — Hal Leonard Corporation, 2014. — 400 с. — ISBN 1480386189
  31. «Սթիվեն Քինգի Նիհարողը» (անգլերեն). Box Office Mojo. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  32. «Նհարողը» (անգլերեն). Powergrid. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.
  33. «Նիհարողը (1996). Awards» (անգլերեն). IMDb. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  34. Մայքլ Սիփլի (2009 թ․ հոկտեմբերի 24). «The Skinnier Look of Studio Management» (անգլերեն). Նյու Յորք Թայմս. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
  35. Owen Gleiberman. (2015 թ․ հունվարի 17). «Սթիվեն Քինգի Նիհարողը» (անգլերեն). Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ ապրիլի 26-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • StephenKing.com. — Ստեղծագործության էջը Սթիվեն Քինգի պաշտոնական կայքում«Thinner» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  • Стивен Кинг.ру. — Ստեղծագործության էջը Սթիվեն Քինգի երկրպագուների կայքում«Նիհարողը» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.