Նինա Արիանդա անգլ.՝ Nina Arianda | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1984[1] (40 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Թիշչ արվեստի դպրոց, Նոր Դպրոց, Heidelberg High School?, American Musical and Dramatic Academy? և Eugene Lang College of Liberal Arts? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Նինա Արիանդա Մացյո (անգլ.՝ Nina Arianda Matijcio, սեպտեմբերի 18, 1984[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, 2012 թվականի «Թոնի» մրցանակի դափնեկիր։
Նինա Արիանդան ծնվել է Նյու Յորք նահանգի Մանհեթեն քաղաքում՝ ուկրաինացի գաղթականներ Պետրոս և Օլեսյա Մացյոների ընտանիքում[3][4]։ 2009 թվականին ավարտել է Նյու Յորքի համալսարանը մագիստրոսի աստիճանով և նորամուտը նշել է 2011 թվականի ապրիլին բրոդվեյյան բեմում՝ Ջեյմս Բելուշիի և Ռոբերտ Շոն Լեոնարդի մասնակցությամբ «Երեկ ծնված» պիեսում[5]։ Իր դերի համար դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից և առաջադրվել է «Թոնի», «Դրամա Դեսկ», «Drama League» մրցանակներին, ինչպես նաև արժանացել է «Outer Critics Circle Award» մրցանակին[6][7][8]։ Ավելի վաղ հանդես է եկել «Վեներան մորթիների մեջ» օֆֆ-բրոդվեյյան բեմադրությունում, որը նրան արժանացրել է «Theatre World Award» և «Clarence Derwent Awards» մրցանակների[9]։
2012 թվականին Արիանդան արժանացել է «Թոնի» մրցանակի՝ «Վեներան մորթիների մեջ» պիեսի բրոդվեյյան տարբերակում հանդես գալու համար[10][11]։
Թատրոնում աշխատելուց բացի, Նինա Արիանդան հայտնվել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Հաղթի՛ր» (2011), «Երկինքն ու երկիրը» (2011), «Կեսգիշերը Փարիզում» (2011) և «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011) ֆիլմերը։ Հայտարարվել է, որ Արիանդան Ջենիս Ջոպլինի դերը կխաղա «Ջենիս» կենսագրական ֆիլմում[12][13]։
{{cite web}}
: Unknown parameter |дата=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինա Արիանդա» հոդվածին։ |
|