Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)
Նոր ուղի, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, Վեդի քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևմուտք։
Գյուղը հիմնադրվել է Հայրենական պատերազմի ավարտից հետո։ Այստեղ նախապես բնակություն են հաստատել հիմնականում Եղեգնաձորի շրջանի բնակիչներ։ Այդ իսկ պատճառով մինչ օրս գյուղում մեծամասնությունը խոսում է Խոյի բարբառով։
Գյուղացիների հիմնական զբաղմունքը հողագործությունն է, ինչպես նաև զբաղվում են տնկիների մշակմամբ և այգեգործությամբ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նոր Ուղու մշտական բնակչությունը կազմել է 761, առկա բնակչությունը՝ 727 մարդ[1] բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Գյուղն ունի մեկ դպրոց, ակումբ, մանկապարտեզ, մեկ հուշարձան։
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Խոշորացված համայնքներ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 372)։
|