Գյուղ | ||
---|---|---|
Նորամարգ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ, Հայկական մարզ և Մասիսի շրջան | |
Համայնքի ղեկավար | Սարգիս Գալստյան | |
Հիմնադրված է | 1989 թ. | |
ԲԾՄ | 835 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▲2069 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Նորամարգ (նախկին անվանումը՝ Կալինինի անվան ավան, Հաբիլքենդ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում` Հրազդան գետի ստորին հոսանքի աջափնյակում, Երևանից 24 կմ (Մասիս քաղաքից 7 կմ) հարավ, մարզկենտրոնից 22 կմ հյուսիս-արևմուտք, ծովի մակարդակից 830-840 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Նորամարգ 1991 թ. ապրիլի 3-ին։
Կլիման չոր է, խիստ ցամաքային։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 10-12 °C։ Մթնոլորտային տեղումների տարեկան միջինը 280-300 մմ։ Գարնանային ցրտահարություններ լինում են ապրիլի կեսերին, իսկ աշնանային ցրտահարությունները դիտվում են արդեն հոկտեմբերի վերջերին։
Գերակշռում են աղուտները, իսկ գետամերձ հատվածներում՝ ճահճուտները։ Գյուղի տարածքի հողերը բնութագրվում են բաց շագանակագույն գունավորումներով, միջին և ցածր կավ-ավազային կազմով, միջին հզորությամբ և ուժեղ կարբոնատվությամբ։ Գրունտային ջրերը գտնվում են 1,5-2,5 մ խորության վրա։ Տարածված է կիսաանապատային գոտուն բնորոշ բուսական և կենդանական աշխարհ։ Շատ են կրծողները, սողունները և ջրլող թռչունները։
Գյուղի հարևանությամբ կան արհեստական խոշոր լճեր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորամարգի մշտական բնակչությունը կազմել է 2069, առկա բնակչությունը՝ 1963 մարդ[2]։ Նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3]։ Նորամարգի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ և այգեգործությամբ։
|