Նորթոն Դոջ անգլ.՝ Norton Dodge | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1927 |
Ծննդավայր | Օկլահոմա Սիթի, Օկլահոմա |
Մահացել է | նոյեմբերի 5, 2011[1] (84 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Deep Springs College? |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատավայր | Մերիլենդի համալսարան |
Նորթոն Տաունդշենդ Դոջ (անգլ.՝ Norton Townshend Dodge, հունիսի 15, 1927, Օկլահոմա Սիթի, Օկլահոմա - նոյեմբերի 5, 2011[1]), ամերիկացի տնտեսագետ և կոլեկցիոներ[2]։
Դոջ Նորթոնը սովորել է Կալիֆոռնիայի Դինգ Սպրինգ քոլեջում, Հարվարդի համալսարանի դոկտոր։ Դասավանդել է Մերիլենդի համալսարանում։ Նա շատ բան արեց արվեստը փրկելու համար, որը տարբերվում է խորհրդային և հետխորհրդային տարածքում սոցիալիստական ռեալիզմի ավանդույթներից[3]։
Դոջ որպես սովետագետ և խորհրդային տնտեսության մասնագետ, հաճախ էր այցելում ԽՍՀՄ։ Իր կնոջ՝ Նենսիի հետ Դոջը ձեռք բերեց ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ, որոնք թերագնահատված էին իրենց հայրենիքում։ Սառը պատերազմի տարիներին նրանք տեղափոխվեցին Արևմուտք և այդպիսով կործանումից ու մոռացությունից փրկվեցին խորհրդային արվեստագետների և քանդակագործների ավելի քան 10000 աշխատանքներ։ 1995 թվականին Դոջերն իրենց հավաքածուն նվիրեցին Ռատգերսի համալսարանին, որտեղ այն այժմ մշտական ցուցադրվում է Ջեյն Վուրհիզ Զիմերլիի արվեստի թանգարանում[4]։ Այս հավաքածուն պարունակում է Խորհրդային Միության ոչ կոնֆորմիստական արվեստի զգալի հավաքածու, որը ներառում է այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Օլեգ Վասիլևը, Անատոլի Զվերևը, Իլյա Կաբակովը, Վալերի Պյանովը, Օսկար Ռաբինը, Վասիլի Սիտնիկովը, Օլեգ Ցելկովը, Վադիմ Ռոխլին, Միխայիլ Շեմյակինը, Վիտալի Կուլիկովը, Վալենտին Խրուշը, Լեոնիդ Սոկովը, Ալեքսանդր Արխիպենկոն, Նիկոլայ Տրեգուբը և այլն։ Նորթոն Դոջը նկարահանվել է ռուս նկարիչ Վասիլի Սիտնիկովի մասին պատմող «Վասյա» վավերագրական ֆիլմում, ում հետ նա հանդիպել է 60-ական թվականներին Մոսկվայում[5][6]։