Նորմալ մարդիկ անգլ.՝ Normal People | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Սալլի Ռունի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կազմի հեղինակ | Jon Gray? |
Հրատարակման տարեթիվ | օգոստոսի 30, 2018 |
Պարգև(ներ) |
Նորմալ մարդիկ (անգլ.՝ Normal people), իռլանդացի գրող Սալի Ռունիի վեպը, որը հրատարակվել է 2018 թվականին։ «Նորմալ մարդիկ»-ը Ռունիի երկրորդ վեպն է, որը հրապարակվել է «Զրույցներ ընկերների հետ» վեպից հետո (2017 թվական)։ Առաջին անգամ հրատարակվել է 2018 թվականի օգոստոսի 30-ին Faber & Faber-ի կողմից[1]։ Գիրքը բեսթսելեր է դարձել Միացյալ Նահանգներում։ Վաճառքի առաջին չորս ամսվա ընթացքում վաճառվել է գրքի հաստ կազմով տարբերակի 64,000 օրինակ[2]։ Գիրքը հայերեն լույս է տեսել 2021 թվականին Newmag հրատարակչության կողմից[3]։
Գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալը 2020 թվականին հեռարձակվել է BBC Three-ով և Hulu-ով։ Բացի այդ, հեռուստասերիալը ներկայացվել էր նաև Էմմիի։ Մի շարք հրատարակչություններ «Նորմալ մարդիկ» վեպը դասում են 2010-ական թվականների լավագույն գրքերի շարքում։
Քոնելն ու Մարիաննան մեծացել են միևնույն փոքր, պրովինցիալ քաղաքում, բայց նմանությունները դրանով ավարտվում են։ Դպրոցում Քոնելը հայտնի է ու սիրված, իսկ Մարիաննան միայնակ է։ Բայց երբ նրանք մի անգամ զրույցի են բռնվում, նրանց կյանքը փոխվում է։
Մի տարի անց երկուսն էլ Դուբլինում են, Թրինիթի քոլեջում։ Մարիաննան մտնում է նոր սոցիալական միջավայր, մինչդեռ Քոնելը երկչոտ ու անվճռական պատանու պես երկրորդական դերում է։ Համալսարանում Մարիաննան ու Քոնելը երբեմն միասին են, բայց հաճախ՝ ուրիշներով տարված։ Նրանք մագնիսի պես ձգում են միմյանց, քանի որ անդիմադրելի կապվածություն են զգում։
Սակայն Մարիաննան ոտք է դնում ինքնակործանման արահետ, Քոնելն էլ սկսում է կյանքի իմաստը փնտրել իր կարիերայում։ Ե՛վ Մարիաննան, և՛ Քոնելը պետք է առանձին-առանձին որոշեն, թե իրենց կյանքում ի՛նչը պետք է զոհաբերեն հանուն սիրելի էակի[4]։
«Նորմալ մարդիկ» վեպի վերաբերյալ քննադատների կարծիքները տարբեր են[5]։ 2018 թվականին ներկայացվել է Տղամարդկանց բուքերյան մրցանակի[6]։ 2018 թվականին այն դարձել է Waterstones-ի տարվա գիրք[7]։ 2018 թվականին հաղթել է Costa Novel Awards-ի «Վեպ» անվանակարգում[8]։ Իսկ արդեն 2019 թվականին ներկայացվել «Դիլան Տոմաս» ու Կանանց գրական մրցանակների[9]։ Նույն տարում այն զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը՝ 21-րդ դարի 100 լավագույն գրքերի շարքումը, որը կազմվել էր The Guardian-ի կողմից[10]։
Իռլանդացի անկախ խմբագիր Ֆյոնան Շեհանը գիրքը բնորոշում է որպես «բանակռիվ» (պոլեմիկա)՝ ընդգծելով, որ Ռունին իրեն բնորոշում է որպես մարքսիստ և գիրքն արտացոլում է Կոմունիստական կուսակցության մանիֆեստի և Դորիս Լեսինգի «Ոսկյա նոթատետր» ֆեմինիստական վեպի վերաբերյալ քննարկումները[11]։
Entertainment Weekly-ի հեղինակները գիրքը դասում են տասնամյակի 10 լավագույն գրքերի շարքում։ Սեիջա Ռանքինը գրում է. «Սալի Ռունիի երկու վեպերը բացարձակ ազնվությամբ և անթերի խորաթափանցությամբ արտացոլում են հազարամյակի ոգին։ Բայց այն, ինչին նա բախվեց «Զրույցներ ընկերների հետ» վեպի ժամանակ, կատարելության հասցրեց «Նորմալ մարդիկ»-ում[12]»։
Մրցանակ | Տարի | Արդյունք |
---|---|---|
Costa Book Awards | 2018 | Հաղթանակ[8] |
Բրիտանական գրական մրցանակ, տարվա գիրք | 2019 | Հաղթանակ[13] |
Տղամարդկանց բուքերյան մրցանակ 2018 | 2018 | Առաջադրված |
Կանանց գրական մրցանակ | 2019 | Առաջադրված |
2019 թվականի մայիսին BBC Three-ն և Hulu-ն հայտարարեցին, որ ֆիլմի սցենարի հիման վրա կնկարահանվի հեռուստասերիալ։ Դրա պրեմիերան BBC Three-ի եթերում կայացավ 2020 թվականի ապրիլի 26-ին, իսկ 2020 թվականի ապրիլի 27-ին էլ հասանելի դարձավ ավստրալական Stan սթրիմինգային ծառայությունում[14]։ Իռլանդիայում հեռուստասերիալը սկսեց հեռարձակվել 2020 թվականի ապրիլի 28-ին RTÉ One հեռուստաընկերությամբ։ Մարիաննայի դերը մարմնավորում է Դեյզի Էդգար Ջոնսը, իսկ Քոնելի կերպարը՝ Փոլ Մեսքալը[15]։