Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1987[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Նորդհաուզեն, Erfurt District, Արևելյան Գերմանիա | ||
Հասակ | 183 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Նորման Տոյերկաուֆ (գերմ.՝ Norman Theuerkauf, հունվարի 24, 1987[1], Նորդհաուզեն, Erfurt District, Արևելյան Գերմանիա), գերմանացի ֆուտբոլ, «Հայդենհայմ» ակումբի կիսապաշտպան։
Նորմանը 5 տարեկանից սովորել է Հերինգենի «Գերմանիա» ակումբի ֆուտբոլային դպրոցում մինչև 2000 թվականը, երբ տեղափոխվել է «Կարլ Ցեյս» երիտասարդական թիմ։
2003 թվականին Տոյերկաուֆը միացավ «Վերդերին»։ Բրեմենցիների երկրորդ թիմում նա իր նորամուտը նշել է 2005 թվականի հոկտեմբերի 15-ին՝ փոխարինման դուրս գալով «Կեմնիցերի» դեմ խաղում[2]։ «Վերդերի» պահեստային թիմի կազմում Նորմանն անցկացրել է 52 խաղ, խփել 2 գնդակ։ 2008 թվականի սկզբին Տոյերկաուֆը տեղափոխվեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» երկրորդ թիմ, որի կազմում հանդես էր գալիս մեկուկես տարի։
2009 թվականի ամռանը Նորմանը պայմանագիր է կնքել Բրաունշվեյգի «Այնտրախտի» հետ, որը հանդես էր գալիս երրորդ լիգայում։ Նոր ակումբի կազմում առաջին հանդիպումը կիսապաշտպանը անցկացրել է 2009 թվականի հուլիսի 25-ին[3]։ Տոյերկաուֆը դարձավ բրաունշվեյգցիների հիմնական կազմի խաղացող։ 2010/11 մրցաշրջանում նրանց հաջողվել է երրորդ լիգայում գրավել առաջին տեղը և դուրս գալ երկրորդ Բունդեսլիգա։ Երկրորդ Բունդեսլիգայում անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում Նորմանն անցկացրել է 59 խաղ, խփել 3 գնդակ։ 2012/13 մրցաշրջանի արդյունքներով «Այնտրախտը» նվաճել է Բունդեսլիգայում հանդես գալու իրավունք։ Գերմանիայի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում իր առաջին հանդիպումը Նորմանն անցկացրել է Բրեմենի «Վերդերի» դեմ առաջին տուրի խաղում[4]։ 2013/14 մրցաշրջանում բրաունշվեյգցիները լքել են Բունդեսլիգան, Նորմանը, 2014/15 մրցաշրջանը խաղալով երկրորդ Բունդեսլիգայում, 2015 թվականի ամռանը ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր է կնքել «[[Հայդենհայմ ՖԱ|Հայդենհայմի» հետ[5]։
2006 թվականի սկզբին Նորմանը հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում Քաթարի մրցաշարում՝ մասնակցելով 5 խաղի (Շվեյցարիայի, Հարավային Կորեայի, Իրանի, Ճապոնիայի, Ավստրիայի հավաքականների դեմ)։ Հավաքականն այդ մրցաշարում գրավեց 3-րդ տեղը։ Նորմանը դեռ խաղադաշտ էր դուրս եկել 2006 թվականի ապրիլի 26-ին Լեհաստանի հավաքականի հետ ընկերական խաղում։
2013 թվականի հունիսին Նորմանն ամուսնացել է, նրա կնոջ անունը Մարտինա է՝ Սոֆիա։
|