Նուևա Պալմիրա (իսպ.՝ Nueva Palmira), քաղաք Ուրուգվայի հարավարևմտյան մասում՝ Կոլոնիա դեպարտամենտում։ Ընկած է դեպարտամենտի վարչական կենտրոնից՝ Կոլոնիա դել Սակրամենտո քաղաքից մոտավորապես 90 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, Ուրուգվայ գետի արևելյան ափին։ Նուևո Պալմիրայի նավահանգիստն իր առևտրային նշանակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Ուրուգվայում՝ զիջելով միայն մայրաքաղաք Մոնտեվիդեոյի նավահանգստին[1]</ref>[2]: Ընդ որում՝ այնտեղ համապատասխան հարմարություններ են ստեղծված նաև առագաստանավերի ու զբոսանավերի սպասարկման համար։ Բացի այդ, գետի ափերի երկարությամբ ձգվումեն մի շարք լողափեր (Playa Higuerita, Playa Eolo, Playa Corbacho, Playa Los Vascos), իսկ քաղաքի հյուսիսային մասում, դարձյալ՝ գետափին, գտնվում է Balneario Brisas del Uruguay առողջարանը։
Բնակավայրը, Pueblo-ի (գյուղի) կարգավիճակով և Իգերիտաս (Higueritas) անվանումով, հիմնադրվել է 1831 թվականի հոկտեմբերի 26-ին, Ֆելիպե Սանտյագո Տոռես Լեյվայի նախաձեռնությամբ։ 1920 թվականի օգոստոսի 17-ին ստացել է Villa-ի (փոքր քաղաքի), 1953 թվականի հուլիսի 1-ին՝ Ciudad-ի (քաղաքի) կարգավիճակ[3]։ Իր նոր անվանումը բնակավայրն ստացել է Սիրիայում գտնվող Պալմիրա պատմական, հնագույն քաղաքի աննունից, որը արամեերենից թարգմանած՝ նշանակում է «արմավենիների քաղաք»[4]։
2011 թվականի մարդահամարի տվյալներով Նուևա Պալմիրայում ապրում էր 9.857 մարդ[5]։
Տարին |
Բնակչությունը
|
1908 |
4,191
|
1963 |
6,307
|
1975 |
7,146
|
1985 |
7,151
|
1996 |
8,339
|
2004 |
9,230
|
2011 |
9,857
|
Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[3]