Նևին Չոքայ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1930 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Վախճանվել է | հուլիսի 24, 2012 |
Մահվան վայր | Ֆոչա, Իզմիրի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան (1953) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Կայք | nevincokay.com(գերմ.)(անգլ.)(ֆր.) |
![]() |
Նևին Չոքայ (թուրքերեն՝ Nevin Çokay, 1930, Ստամբուլ, Թուրքիա - հուլիսի 24, 2012, Ֆոչա, Իզմիրի մարզ, Թուրքիա), թուրք նկարիչ, ավագ դպրոցի արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ։
Նևին Չոքայը ծնվել է 1930 թվականին Ստամբուլում։ Մանությունն անցել է Թուրքիայի տարբեր շրջաններում։ 1947 թվականին ընդունվել է Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան, սովորել Բեդրի Ռահմի Էյուբօղլու[1] ստուդիայում։ Համալսարանն ավարտել է 1953 թվականին։ Եղել է նաև ՊԵՆ ակումբի անդամ։ Առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել 1953 թվականին Ստամբուլի «Մայա» պատկերասրահում։ 1950-1953 թվականներին եղել է Նեդիմ Օթյամի ղեկավարությամբ գործող թուրքական ժողովրդական երաժշտության պետական երգչախմբի անդամ։ Բացի Իտալիայում համերգներին և ազգագրական միջոցառումներին մասնակցելուց, Նևին Չոքայն աշխատել է նաև որպես հնչյունային դերասան և հանդես եկել Yurda Dönüş ֆիլմում։
1954 թվականից Չոքայն ամբողջությամբ նվիրվել է նկարչությանը։ Նրա նկարները ցուցադրվել են Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում հատուկ ցուցահանդեսների ժամանակ և Փարիզի երիտասարդ նկարիչների բիենալեում։ 1961 թվականին արժանացել է Ստամբուլի արվեստի փառատոնի երկրորդ մրցանակին։ 1979 թվականին Չոքայը հրավիրվել է Հոլանդիա, որտեղ նրա նկարները ցուցադրվել են Դեյվենտերի, Հաագայի և Ռոտերդամի տարբեր թանգարաններում ու պատկերասրահներում ամբողջ տարվա ընթացքում։ Նևին Չոքայի կտավները գտնվում են Գերմանիայի և Նիդերլանդների հանրային և մասնավոր հավաքածուներում, Անկարայի Կերպարվեստի և քանդակի պետական թանգարանում, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ստամբուլի քաղաքային վարչությունում, Ստամբուլի համալսարանում, նախկին Հարավսլավիայի Umjetnicka Galerij-ում։
Չոքայը 17 տարի ավագ դպրոցներում աշխատել է որպես արվեստի և արվեստի պատմության ուսուցիչ, 10 տարի նկարչության մասնավոր դասեր է տվել տարբեր ստուդիաներում։ Կյանքի վերջին 10 տարիներին աշխատել է Իզմիրի մարզի Ֆոչա քաղաքի իր մասնավոր ստուդիայում։
Չոքայը մահացել է Ֆոչայում 2012 թվականին 82 տարեկան հասակում։ Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ որդի[2]։
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)