Գյուղ | ||
---|---|---|
Շալուա | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Շալուա (գյուղ, Քաշաթաղի շրջան) | Շալուա համայնք | |
Մակերես | 15414,0 կմ² | |
Բնակչություն | 55 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Շալուա, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։
Հիմնաշեն, Վերին Շեն և Քարուտ գյուղերի հետ միասին կազմում է Շալուա համայնքը[2]։
Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 55 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 105 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 15414,0 հա տարածք, որից 6629,0 հա գյուղատնտեսական նշանակություն, 8331,6 հա անտառային հողեր։ Շալուա համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։
Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 55 մարդ, կա 18 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 36 | 28 | 29 |
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ դամբարանադաշտ (1-13-րդ դարեր), եկեղեցի «Պողես-Պետրոս» (17-րդ դար), խաչքար (12-13-րդ դարեր), 5 խաչքարեր (17-րդ դար), 2 տապանաքարեր (17-րդ դար), տապանաքար (1629 թ.), արձանագիր քար (17-18-րդ դարեր), կամուրջ (միջնադար)։
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։