Շամիլ Տարպիշչև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 7, 1948 (77 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | թենիսիստ, tennis coach և մարզիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the International Olympic Committee? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Միջազգային օլիմպիական կոմիտե |
![]() |
Շամիլ Անվյարովիչ Տարպիշչև (թաթ.՝ Шамил Әнвәр улы Тарпищев, մարտի 7, 1948, Մոսկվա, ԽՍՀՄ), թենիսիստ, մարզիչ, խորհրդային և ռուսական սպորտի գործիչ։ Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ։
Ծնվել է 1948 թվականի մարտի 7-ին Մոսկվայում։ Հայրը՝ Անվյար Բելյալովիչ Տարպիշչևը (1913-1995) և մայրը՝ Մարյամ Ալիևնա Տարպիշչևան (1922-2003) ծնվել և մեծացել են Մորդովիայում, թաթարական Յունկի գյուղում։ Ունի երկու որդի Ամիրը ( ծնվ.՝ 1987 թ.) և Ֆիլիպը (ծնվ.՝ 1994 թ.):
Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտը։ Հաջողությամբ մասնակցել է թենիսի գծով ռուսական և համաշխարհային մրցումների։ Սպորտի վարպետ է (1966), 1970-ական թվականներին Տարպիշչևի հետ խաղացել է Վլադիմիր Նաբոկովը[3]։ Ծառայել է ռազմա-օդային զորքերում, որպես «խաղացող» հաղթել է թենիսի հեղինակավոր մրցաշարերում, ընդգրկվել ԲԿՄԱ-ի թիմում և պարապել Վ. Ա. Կլեյմյոնովի մոտ[4]։
1974 թվականից անցել է մարզչական աշխատանքի, եղել МГС «Դինամո» ԿՄԸ-ի ավագ մարզիչ, ԽՍՀՄ հավաքական թիմի գլխավոր մարզիչ (1974-1991), ԽՍՀՄ (1974-1991), ԱՊՀ (1992) և Ռուսաստանի (1997-2014) հավաքական թիմերի ավագ Դևիսի գավաթի (41 մրցախաղ) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1980, 11 մրցախաղ) մրցաշարերում։ Տարպիշչևի ղեկավարությամբ խորհրդային թենիսիստները նվաճել են 26 ոսկե մեդալներ Եվրոպայի չեմպիոնատներում (1974-1983), դուրս են եկել կիսաեզրափակիչ Դևիսի Գավաթի (1974, 1976) և Ֆեդերացիայի գավաթի (1978-1979) և եզրափակիչ, Թագավորական գավաթի (1981) մրցաշարերում։ Ասիա-Եվրոպա (1983) մրցաշարում եղել է Եվրոպայի հավաքական թիմի ավագը։ Եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի գծով խորհրդականը (1992-1994), Սպորտի ազգային ֆոնդի (ՍԱՖ) նախագահը (1992 -հուլիս 1994), Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Կոորդինացիոն կոմիտեի նախագահը (1993-1997)։ Եղել է Ռուսաստանի Դաշնության Ֆիզկուլտուրայի և տուրիզմի պետական կոմիտեի նախագահը (1994-1996)։ 1996 թվականից Մոսկվայի քաղաքապետի սպորտի գծով խորհրդականն է, «Կրեմլի Գավաթի» տնօրենների խորհրդի նախագահը։ 2002 թվականին դարձավ Ռուսաստանի նախագահին կից ֆիզիկական կուլտուրայի և սպորտի Խորհրդի նախագահության անդամ, Ռուսաստանում սպորտի զարգացման ստրատեգիայի, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառում գերակա ուղղությունների մշակման հանձնաժողովի նախագահն էր։
26 տարեկանում ընդունվում է ԽՄԿԿ շարքերը[5]։ 1994 թվականից Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի, 1996 թվականից՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի անդամ է։ Կազանում Շամիլ Տարպիշչևի անունով է կոչվում թենիսի ակադեմիան[6]։
1994 թվականից «Թենիս» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է։ Հեղինակ է «Թենիսահարթակն է կանչում» (1988), «Թենիս, առաջին քայլեր» (1990), «Թենիսի այբուբենը» (1999), «Ամենաերկար մրցախաղը» (1999)[7], «Հոյակապ յոթնյակը կամ համաշխարհային թենիսի ռուսական աստղերը» (2006), «Առաջին ցանցը» (2008) գրքերի։
2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրի եթերում Տարպիշչևն անվայելուչ կատակեց՝ հանրահայտ թենիսիստուհիներ Ուիլյամս քույրերին անվանելով «եղբայրներ», որի համար Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) կողմից որակազրկվեց մեկ տարի ժամկետով և տուգանվեց 25 հազար դոլարի չափով[8]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամիլ Տարպիշչև» հոդվածին։ |
|