Շան Օ'Փրայ անգլ.՝ Sean O'Pry | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 5, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Kennesaw, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ամերիկացի |
Կրթություն | North Cobb High School? |
Մասնագիտություն | մոդել |
Ծնողներ | հայր՝ John O'Pry?[2], մայր՝ Caran Padgett O'Pry?[2] |
Sean O'Pry Վիքիպահեստում |
Շան Օ'Փրայ (հուլիսի 5, 1989[1], Kennesaw, Քոբ շրջան, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի մոդել։
2006 թվականին, երբ Փրայը 17 տարեկան էր և լուսանկարահանվել էր MySpace–ի համար Նոլե Մարինի կողմից՝ նրան բացահայտում են և սկսվում է Փրայի կարիերան[3]։
Իր ճանաչումից հետո նա գովազդեց հայտնի բրենդներ և հայտնվեց այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են՝ Քելվին Քլայն, Ջորջիո Արմանի, Վերսաչե, Dolce & Gabbana, Ռալֆ Լոուրեն, Ջիանրանկո Ֆերե, H&M, Մասիմո Դյութի, Զարա, Մարկ Ջակոբս, Lacoste, DSquared², American Eagle, Բոտեգա Վենետա, Դոնա Կարան, Ֆենդի, GQ, Dazed & Confused, V, Details, Barneys, Uniqlo, Bloomingdale's, Belstaff, D2, Arena, Դիզել, Գապ, JOOP! և Numéro։
Նա բացել է Վերսաչեի, Yves Saint Laurent–ի, Givenchy–ի և Salvatore Ferragamo–ի ցուցադրությունները, փակել Մոսկինոյի, Տրուսարդիի և Զեգնայի ցուցադրությունները, և բացել և փակել Բալմեինի ցուցադրությունը։ Աշխատել է նաև Ռոբերտո Կավալիի, Լուիս Վիտոնի, Շանելի, Մայքլ Կորսի և Հերմեսի համար։ 2011 թվականի նոյեմբերին նա գովազդեց Վիկտոր և Ռոլֆի «Spicebomb» օծանելիքը[4]։
Օ'Փրայը նկարահանվել է Մադոննայի «Girl Gone Wild» տեսահոլովակում[5]։ Նաև խաղացել է Թելյոր Սվիֆթի սիրեկանի դերը նրա «Blank Space» տեսահոլովակում[6]։
2008 թվականին Օ'Փրայը դարձավ ութերորդ ամենահաջողված տղա մոդելը, ըստ Forbes–ի կազմած աղյուսակի[7]։ Սակայն մեկ տարի հետո նա անցավ իր մրցակիցներին և զբաղեցրեց 1–ին հորիզոնականը նույն ցուցակում[8]։ 2013 թվականի սեպտեմբերին Models.com կայքը Օ'Փրային անվանեց ամենահաջողված մոդելը իր «Թոփ 50» ցանկում։ Նա մնաց իր այդ հորիզոնականում երկու տարի[9]։
2015 թվականին ընդգրկվեց Models.com–ի «Սուպեր տղամարդիկ», «Ամենասեքսուալ տղամարդիկ» և «Վաստակող տղամարդիկ» ցանկերում[10]։ Նույն թվականին Vogue ամսագիրը ներկայացրեց ցուցակ՝ «Ամբողջ ժամանակների թոփ 10 տղամարդ մոդելները», որտեղ Օ'Փրայը հիգերորդ էր՝ զիջելով Թայսոն Բեքֆորդին, Դևիդ Գանդիին, Բրեդ Կրոենինգին, Ջոն Կորտաջարենային և առաջ անցնելով Մարկուս Սչենկենբերգին, Մաթիաս Լաուրիդսենին, Մարկ Վանդերլուին, Նոա Միլսին և Էվանդրո Սոլդատիին[11]։
Օ'Փրայն ունի իռլանդական և բնիկ ամերիկյան արմատներ[12]։ Նա ունի մեծ եղբայր և փոքր քույր[13]։ Հաճախել է Հյուսիսային Քոբ Ավագ դպրոցը Ջորջիայում։ Ավագ դպրոցում զբաղվել է սպորտային խաղերով՝ հատկապես ֆուտբոլով, բասկետբոլով և բեյսբոլով[14][15]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շան Օ'Փրայ» հոդվածին։ |
|