Շանթ Բասմաջյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 30, 1950 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Վախճանվել է | հունվարի 25, 1990 (39 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | Կանադա |
Շանթ Բասմաջյան (սեպտեմբերի 30, 1950, Բեյրութ, Լիբանան - հունվարի 25, 1990), կանադահայ բանաստեղծ և արձակագիր։ Ստեղծագործել է անգլերեն։ Կանադա էր տեղափոխվել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութից։
Եղել է Old Nun Publications մատենաշարի համահիմնադիր, բանաստեղծական Parliament Street Library խմբակի անդամ[1]։
Ֆինանսական տեսակետից նեղ դրության մեջ գտնվելով՝ աշխատել է որպես տաքսու վարորդ։ 1986 թվականին, տաքսի վարելու ժամանակ, ենթարկվել է ավազակային հարձակման։ Ընդ որում՝ գողախմբի անդամներից մեկը դանակահարել է նրան՝ վնասելով աջ թոքը։ Այդ դեպքից մեկ տարի անց Բասմաջյանը մահացել է (40 տարեկան հասակում)։ Անժամանակ վախճանի պատճառը եղել է սրտի լորձաթաղանթի քայքայվելն ու պատռվելը[2]։