Շաշանկ Վյաս (հինդի՝ शशांक व्यास, անգլ.՝ Shashank Vyas, նոյեմբերի 30, 1986(1986-11-30), Ujjain, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և մոդել։ Նա ճանաչված է Ջագդիշի (Ջագյա, Ջագատ) դերով «Հարսիկը» հեռուստասերիալից։ Ներկայումս նա խաղում է Ռուփենդրայի կամ Ռուփի դերը Colors Tv-ի «Տղամարդու նոր տիպարը» սերիալում։
Շաշանկը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 30-ին Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի Ուջայն քաղաքում։ Նա վերջացրել է դպրոցը և սկսել պարապել, որպեսզի MBA քննությունները, սակայն ավելի ուշ, ընկերոջ խրախուսանքով, սկսում է դերասանական կարերիայեվ զբաղվել։
Շաշանկ Վյասի կարիերան սկսվել է Ջագդիշ/Ջագյայի դերով՝ «Հարսիկը» հեռուստասերիալից, որը եթեր է հեռարձակվել 2010 թվականի հուլիսին։ Նրա դերակատարումն արժանանում է հանրության գովասանքին, ֆիլմը մեծ հաջողության է արժանանում, իսկ գլխավոր դերասան Շաշանկը հանրաճանաչ է դառնում։ «Հարսիկը» սերիալում Ջագդիշը խաղացել է 5 տարի։ Վերջին դրվագը դերասանի մասնակցությամբ ցուցադրվել 2015 թվականի օգոստոսի 8-ին։ Ֆիլմում նրան փոխարինելու եկավ Շակտի Անանդը։ Դրանից հետո դերասանը խաղաց բանակի սպա, կապիտան Ռավիշ Վաշիստի դերը «Հեռու մի գնա իմ սրտից» սերիալում[1], որը ցուցադրվում էր հնդկական «StarPlus» հեռուստաալիքով։ 2018 թվականի հուլիսից դերասանը խաղում է «Տղամարդու նոր տիպարը» սերիալում՝ Ռուփենդրա Ռուփ Սինգհ Վագելայի դերով[2]։
- Ֆիլմեր
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|