Շառլ Բոսյու ֆր.՝ Charles Bossut | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1730[1][2][3][…] |
Ծննդավայր | Տարտարա[4] |
Մահացել է | հունվարի 14, 1814[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4] |
Charles Bossut Վիքիպահեստում |
Շառլ Բոսյու (ֆր.՝ Charles Bossut, օգոստոսի 11, 1730[1][2][3][…], Տարտարա[4] - հունվարի 14, 1814[1][2][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի մաթեմատիկոս, հանրագետ։ Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս 1768 թվականից։ Բեռլինի, Բոլոնիայի և Սանկտ-Պետերբուրգի ակադեմիաների պատվավոր օտարերկրյա անդամ (1778 թվականից)[5]։
Շառլ Բոսյուն ծնվել է Տարտարա քաղաքում, հարուստ ընտանիքում։ Ավարտել է Լիոնում գտնվող Հիսուսի միաբանության քոլեջը, որից հետո տրվել է գիտական հետազոտություններին և մասնակցել Դենի Դիդրոյի «Գիտությունների, արվեստի և արհեստների հանրագիտարանի» ստեղծմանը։
Ֆրանսիացի մաթեմատիկոս Շառլ Կամյուի հետ ունեցած ընկերության շնորհիվ 1752 թվականին նշանակվել է Շառլվիլ Մեզիեր քաղաքում գտնվող Թագավորական ինժեներական դպրոցի պրոֆեսոր, որից հետո Տեխնիկական հալամսարանում փոխարինել է նրան որպես ուսանողների քննող և տեղափոխվել Փարիզ։
1768 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայի ակադեմիայի անդամների ցանկում։
Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ նա կորցրել է իր պաշտոնը, սակայն Առաջին ֆրանսիական կայսրության օրոք վերականգնել այն ֆրանսիացի մաթեմատիկոս և հասարակական-պետական գործիչ Գասպար Մոնժի օգնությամբ, որը եղել է նրա աշակերտը Մեզյերում և աշխատել է մինչև 1808 թվականը։
Եղել է նաև հիդրավլիկ մեքենաների և արքայական շինությունների գլխավոր տեսուչ և հիդրոդինամիկայի արքայական պրոֆեսոր։
1775-1777 թվականներին հայտնի փորձեր է կատարել Ռազմական ակադեմիայի լճակներում՝ նպատակ ունենալով պարզել ջրային նավերի հակառակ շարժման դիմադրությունը։ Պետական հանձնաժողովի կազմում աշխատել է Սենա և Լուար գետերի միջև գտնվող ջրանցքի նախագծի վրա, որը կյանքի է կոչվել «Նիվերնե ջրանցք» անվանումով իր մահից հետո, 1841 թվականին։
Շառլ Բոսսյուն գրել է նաև մի շարք աշխատություններ մաթեմատիկայի և հիդրոդինամիկայի վերաբերյալ։
Շառլ Բոսսյու // Բրոկգաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարան։ 86-րդ տոմ (82տ․ և 4լր․)․— Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Բոսյու» հոդվածին։ |
|