Շառլ Լասկա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1887[1] |
Ծննդավայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Մահացել է | 1949 |
Մահվան վայր | Բուենոս Այրես, Արգենտինա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Արգենտինա |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Je suis partout? |
Կուսակցություն | Ակսյոն ֆրանսեզ |
Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկա, Շառլ Լասկա (իսպ.՝ Carlos Hipolito Saralegui Lesca; փետրվարի 19, 1887[1], Բուենոս Այրես, Արգենտինա - 1949, Բուենոս Այրես, Արգենտինա), ֆրանկո- արգենտինացի աջ արմատական լրագրող և հրատարակիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին սովորել է Ֆրանսիայում։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, սկսել է համագործակցել Վիշի վարչակարգի հետ։ Գրել է հոդվածներ կոլլաբորացիոնիստական Je suis partout թերթում, որի գլխավոր խմբագիրը այդ ժամանակ եղել է Ռոբեր Բրազիյակը։
Կարլոս Իպոլիտո Սարալեգի Լեսկան ծնվել է Բուենոս Այրեսում՝ բասկերի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ որպես կամավոր, ծառայության է անցել Ֆրանսիայի զինված ուժերում։ Այնտեղ Լեսկան ծանոթացել է միապետական «Ֆրանսիական գործողություն» շարժման առաջնորդ Շարլ Մորրասի հետ։ Անդամակցելով շարժմանը՝ որոշ ժամանակ եղել է «Je suis partout» թերթի խմբագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է գեներալ Անրի Ֆիլիպ Պետենին, ակտիվորեն համագործակցել է նացիստների հետ, եղել է «Ընդդեմ բոլշևիզմի ֆրանսիացի կամավորների լեգիոնի» անդամ։ Չնայած Մորրասի ընդդիմությանը, Լեսկան հրատարակել է «Je suis partout» թերթը՝ օկուպացիայի նացիստական զոնայում[2]։ 1941 թվականին հրատարակել է հակասեմական «Quand Israël se venge» գիրքը։
Փարիզի ազատագրումից հետո փախել է Գերմանիա, ավելի ուշ տեղափոխվել է Ֆրանկիստական Իսպանիա։ 1946 թվականին Ուրուգվայով անցել է Արգենտինա։ Եղել է ֆաշիստ առաջին հանցագործներից մեկը, ով փախել է Հարավային Ամերիկա՝ ֆրանսիացի կարդինալ Էժեն Տիսսերանի և արգենտինացի կարդինալ Անտոնիո Կաջիանոյի օգնությամբ։ Արգենտինայում Լեսկան կազմակերպել է նացիստական խմբակներ[3], օգնել է նացիստ հանցագործներին խուսափել արդարադատությունից։ Այսպես, հենց Շառլ Լասկան օգնել է Պիեր Դայեյին՝ գտնելու ապաստան Արգենտինայում[3]։
Լեսկան 1947 թվականի մայիսին Ֆրանսիայի բարձրագույն դատարանի կողմից դատապարտվել է մահապատժի, սակայն այդպես էլ չի հանձնվել ֆրանսիական իշխանություններին։ Մահացել է Արգենտինայում 1948 թվականին։
|