Շարոն Կովակս | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | հոլ.՝ Sharon Kovacs |
Ծնվել է | ապրիլի 15, 1990[1] (34 տարեկան) Baarlo, Maasbree, Լիմբուրգ, Նիդերլանդներ |
Երկիր | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Music Group |
Պարգևներ | |
Կայք | kovacsmusic.com |
Sharon Kovacs Վիքիպահեստում |
Շարոն Կովակս (հոլ.՝ Sharon Kovacs, ապրիլի 15, 1990[1], Baarlo, Maasbree, Լիմբուրգ, Նիդերլանդներ), հոլանդացի երգչուհի, առավել հայտնի է «Կովակս» բեմական անվամբ։ 2014 թվականին նա թողարկել է իր առաջին սինգլը՝ «Իմ սեր» (անգլ.՝ My Love):
Ծնվել է 1990 թվականի ապրիլի 15-ին Նիդերլանդների Բարլո քաղաքում։ Սովորել է «Ռոք Սիթի համալսարանում և «Էյնդհովենի» վոկալային դպրոցում։ Ուսումը ավարտել է 2013 թվականին։ 2014 թվականին համագործակցել է պրոդյուսեր Օսկար Հոլլմանի հետ՝ «My Love» սինգլը ձայնագրելու համար։ Երգը մասամբ ձայնագրվել է Կուբայում։ 2014 թվականի հուլիսի 1-ին հոլանդական «NPO 3FM» ռադիոն նշել է նրա 3FM տաղանդը[3]։ 2014 թվականին Կովակսը ելույթներ է ունեցել «North Sea Jazz» և «Lowlands» փառատոներում։ Նույն թվականի հոկտեմբերի 2-ին Կովակսը հաղթել է հոլանդական «NPO Radio 2 Soul & Jazz» մրցանակաբաշխությունում՝ լավագույն ջազ կատարող անվանակարգում[3]։
Նրա առաջին ալբոմը՝ «Սևի երանգները» «Shades Of Black», լույս է տեսել 2015 թվականի ապրիլի 2-ին։ Այնուհետև նա սկսել է իր «Shades Of Black» շրջագայությունը և համերգներ ունեցել Թուրքիայում, Իսրայելում և եվրոպական այլ երկրներում։
2016 թվականի հոկտեմբերի 29-ին Կովակսը հաղթել է «European Border Breakers» մրցանակաբաշխությունում[4]։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շարոն Կովակս կատեգորիայում։ |