Շեյխ Համիդու Կանե ֆր.՝ Cheikh Hamidou Kane | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1928[1] (96 տարեկան) |
Ծննդավայր | Matam, Սենեգալ[2][3] |
Քաղաքացիություն | Սենեգալ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Cheikh Hamidou Kane Վիքիպահեստում |
Շեյխ Համիդու Կանե (ֆր.՝ Cheikh Hamidou Kane, ապրիլի 3, 1928[1], Matam, Սենեգալ[2][3]), սենեգալցի գրող և պետական ծառայող։ «Երկդիմի արկածները» վեպի հեղինակն է (1961 թվական), որը մտել է աֆրիկյան դասական գրականության ստեղծագործությունների ցանկ։ Եղել է Սև Աֆրիկայի գրական մրցանակի (1962 թվական) և Կորիֆեյի մրցանակի (2019 թվական) դափնեկիր։
Ծնվել է 1928 թվականի ապրիլի 2-ին, Մատամեում, ընտանիքում, որը պատկանում էր տեղի ազնվականների ցեղին։ Սովորել է Մեդրեսեում, Սեն Լուիի Բլանշո տարրական դպրոցում` այնուհետև Դակարի լիցեյում։ Ստացել է բակալավրի աստիճան, կրթությունը շարունակել է Փարիզի Սորբոննայի իրավաբանության ֆակուլտետում և Ֆրանսիայի օտարերկրյա տարածքների ազգային դպրոցում։ 1959 թվականին պաշտպանել է փիլիսոփայության և իրավագիտության դիպլոմները[5][6]։ Սորբոննայում սովորելու ընթացքում համագործակցել է «Էսպրի» ամսագրի հետ[7]։
Վերադարձել է Սենեգալ և ընդունվել պետական ծառայություն։ 1960 թվականի մարտին նշանակվել է Թիես մարզի նահանգապետ։ 1961 թվականին ծառայել է որպես զարգացման և պլանավորման նախարարի շտաբի ղեկավար։ 1961 թվականին հրատարակել է իր առաջին` «Երկդիմի արկածները» գիրքը («Երկճեղքված պատմությունը»), որը եղել է ինքնակենսագրական պատմություն, որը գրվել է 1952 թվականին և գրողին համաշխարհային հռչակ է բերել։ 1963 թվականին նա գրել է իր երկրորդ` «Եկեղեցու պահապանները» գիրքը, որն առաջինի շարունակությունն էր, բայց որոշել էր հրատարակել ստեղծագործությունը 1955 թվականին[6][8]։
Աֆրիկյան շատ երկրներում ծառայել է որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ։ Գլխավորել է «Դակար-Մարին» ընկերությունը։ 1981 թվականին եղել է «Սենեգալի քիմիական արդյունաբերություն» ընկերության նախագահը (ICS)[5][8]:
Շեյխ Համիդու Կանեն գրողներ Աբդուլ Էլիման Կանեն և Մուստաֆա Աննայի հորեղբոր տղան է։ Բանկիր և քաղաքագետ Ամադու Կանեն նրա զարմիկն է։ Նրա թոռնուհի Նդիե Ֆատու Կանեն նույնպես գրող է[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեյխ Համիդու Կանե» հոդվածին։ |
|