Շին Կյունգ-սուկ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1963[1] (61 տարեկան) |
Ծննդավայր | Ջոնգըփ, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա |
Մասնագիտություն | գրող և վիպասան |
Քաղաքացիություն | Հարավային Կորեա |
Կրթություն | Սեուլի արվեստի ինստիտուտ |
Պարգևներ | |
Ամուսին | Nam Jin-woo?[3] |
Shin Kyung-sook Վիքիպահեստում |
Շին Կյունգ-սուկ (կորեերեն՝ 신경숙հունվարի 12, 1963[1], Ջոնգըփ, Հյուսիսային Ջոլա, Հարավային Կորեա) հարավկորեացի գրող։
Ծնվել է գյուղում՝ գյուղացու ընտանիքում։ Նա տան ավագ դուստրն էր և վեց երեխաներից չորրորդը։ Տասնվեց տարեկանում ժամանել է Սեուլ՝ ավագ եղբոր մոտ, որտեղ աշխատել և սովորել է գիշերային դպրոցում։ 1985 թվականին ավարտել է Սեուլի գեղարվեստի ինստիտուտը, և նույն թվականին էլ կայացել է նրա դեբյուտը՝ «Ձմեռային հեքիաթ» վեպով, որը ստացել է «Չունանի» մրցանակը լավագույն դեբյուտի համար[4]։
Հեղինակ է վեպերի և նովելների, որոնք թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Եվրոպայում և Ասիայում։ Նրան համաշխարհային լայն ճանաչում է բերել «Խնդրում եմ, հոգ տար մայրիկի մասին» վեպը (2009), որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով՝ բերելով նրան «Մեն» բրիտանական հրատարակչական խմբի մրցանակը (Man Asian Literary Prize), որն առաջին անգամ շնորհվեց կնոջ[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շին Կյունգ-սուկ» հոդվածին։ |
|