Գյուղ | |||
---|---|---|---|
Շինուհայր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Սյունիքի մարզ | ||
Համայնք | Տաթև (համայնք) | Տաթև համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Շնհեր | ||
Մակերես | 30.56 կմ² | ||
ԲԾՄ | 1500 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 2661[2] մարդ (2011) | ||
Խտություն | 94 մարդ/կմ² | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Շինուհայրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 3213 | ||
| |||
Շինուհայր, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև համայնքում[1]։
Գյուղի պաշտոնական անունը Շինուհայր է[1]։ Ռուսական կայսրության ժամանակաշրջանում հայտնի է եղել Շինհեր անունով։
Գտնվում է Որոտան գետի ձախ կողմում՝ սարավանդի վրա, ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից կազմում է մոտ 68 կմ։
Շնհերը Հաբանդ գավառի հնագույն գյուղերից է, պատմական աղբյուրներում հիշատակվում է 10-րդ դարի սկզբից[3]։ Ստ. Օրբելյանի՝ "Սյունիքի պատմություն" աշխատության մեջ Շնհերի հարկի չափը նշանակված է 24, որն ապացույց է, թե գյուղը ոչ միայն հաբանդ գավառի, այլև ամբողջ Սյունիքի մեծագույն գյուղերից մեկն է եղել իր ժամանակին[4]։ Հավանաբար այդ հանգամանքը նկատի ունենալով՝ հետագայում ոմանք գրել են Շինու հայր և նույնիսկ Հայրաշեն ձևերով։ Սակայն Օրբելյանի մոտ կա միայն երկու ձև՝ Շնհեր և Շինոյ Հերք։ Արձանագրությունների մեջ ևս օգտագործված է Շնհեր անունը։
Շնհերը նախապես պատկանել է Սյունյաց իշխան Ֆիլիպեին, ապա նվիրել է Տաթևի վանքին, որը վերահաստատել է Տարսայիճ Օրբելյանը 1274 թ.։ Գյուղը վանքի սեփականությունը մնաց մինչև 19-րդ դարի սկիզբը։
Վրաստանից Հայաստան վերադառնալուց առաջինը Շնհերում հաստատվեց Դավիթ Բեկը։
Հին գյուղատեղիում պահպանվել է 18-րդ դարի Շնհեր ամրոցի հետքերը, հարավային կողմում՝ գտնվում է Շնհերի Սուրբ Աստվածածին անապատ համալիրը[5] (1676), իսկ բուն գյուղում գտնվում են Սուրբ Ստեփանոս եռանավ եկեղեցին (17-րդ դար) և «Խաչեր» գերեզմանատունը (1261)։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Շինուհայրի մշտական բնակչությունը կազմել է 2661, առկա բնակչությունը՝ 1999 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով, բացառությամբ որոշ ժամանակահատվածների, երբ հայերի հետ բնակվել են նաև ադրբեջանցիներ[6]։ Ստորև ներկայացված է Շինուհայր գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[7].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 244 | 1517 | 1282 | 1343 | 1146 | 1306 | 1896 | 2645 | 2593 | 2590 | 2661 |
Բնակչությունը զբաղվում է բանջարաբուծությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շինուհայր» հոդվածին։ |
|
|