Շշուկները The Whispers | |
---|---|
Պաշտոնական պաստառ | |
Ժանր | ֆենթզի հեռուստասերիալ, գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում և գրական ստեղծագործության էկրանավորում |
Երկիր | ԱՄՆ[1] |
Հիմք | Zero Hour? |
Լեզու | Անգլերեն |
Գլխավոր դերերում | Լիլի Ռեյբ, Barry Sloane?, Մայլո Վենտիմիլիա, Քրիստեն Քոնոլի և Կատալինա Դենիս |
Պրոդյուսեր | Սթիվեն Սփիլբերգ Ջասթին Ֆավլի Դերիլ Ֆրենկ Զաք Էստրին |
Գործադիր պրոդյուսեր | Սթիվեն Սփիլբերգ |
Երաժշտություն | Ռոբերտ Դունկան |
Եթերաշրջանների քանակ | 1 |
Սերիաների քանակ | 13 |
Էկրաններին է | հունիսի 1, 2015-ից օգոստոսի 31, 2015-ը |
Հեռուստաալիք | American Broadcasting Company |
Ընկերություն | ABC Studios և Amblin Entertainment |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
«Շշուկներն» ամերիկյան գիտաֆանտաստիկ դրամա ժանրի հեռուստասերիալ է, որը ստեղծվել և արտադրվել է Սու Հյուի և պրոդյուսերներ Սթիվեն Սփիլբերգի, Ջասթին Ֆավլիի, Դերիլ Ֆրենքի և Դոն Օլմսթեդի կողմից՝ ABC հեռուստաընկերության կողմից[2]։ Այն հիմնված է Ռեյ Բրեդբերիի կարճ պատմվածքի՝ «Զրոյական ժամ»-ի վրա, որը զետեղված է գրողի «Նկարազարդված մարդը» գրքում[3][4]։ Առաջին սերիայի նկարահանումների սկսեցին 2014 թվականի մայիսի 8-ին, որի պրեմիերան տեղի ունեցավ ABC հեռուստաալիքի եթերում՝ 2015-ի հունիսի 1-ին[5][6][7], իսկ ամբողջ առաջին եթերաշրջանը հեռարջակվեց մինչև օգոստոսի 31[8]։
Հեռուստասերիալը պատմում է երեխաների մասին, ովքեր շփվում են միևնույն անտեսանելի և երևակայական ընկերոջ հետ, որի անունը Դրիլ է։ Նրանք գաղտնի կերպով խաղում են իրենց «խաղերը», որոնց դիմաց երեխաները ստանում են այն, ինչ իրենց խոստացել է Դրիլը։ Քլեր Բենիգանը, ով երեխաների բաժնի ոստիկանության գործակալ է, բացահայտում է ոչ միայն կապը տարբեր երեխաների միջև՝ ներառյալ իր որդուն, այլ նաև իր անհետ կորած ամուսնու։
ABC-ն Սթիվեն Սփիլբերգից և իր Amblin Television ընկերությունից գնեց առաջին սերիայի սցենարը, որը գրվել էր Սու Հյուի հետ, 2013 թվականի նոյեմբերի 5-ին[9]։ 2014 թ. հունվարի 23-ին հեռուստաալիքը թույլատրեց սկսել առաջին սերիայի նկարահանումները[10], իսկ Մարկ Ռոմանեկը զբաղեցրեց ծրագրի ռեժիսորի դերը[11]։
Հիմնական դերերի լսումները սկսեցին 2014 թվականի փետրվարին։ Դերեք Ուեբսթերը դարձավ առաջին դերասանը, որը հաստատվեց առաջին սերայի համար, փետրվարի 18-ին[12]։ Երկու օր անց Մայլո Վենտիմիլյան և Բերրի Սլոանը ստացան տղամարդկանց երկու գլխավոր դերերը[13]։ Փետրվարի 24-ին հայտարարվեց, որ Լիլի Ռեյբը կխաղա սերիալի գլխավոր հերոսուհու դերը[14][15]։
2014 թվականի մայիսի 8-ին ABC-ն պատվիրեց նկարահանելու հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը, որը պետք է ցուցադրվեր 2014-15 ընկած ժամանակահատվածում[16][17]։ Առաջին սերիան նկարահանվեց Լոս Անջելեսում, սակայն սերիալի պատվերից հետո ABC Studios-ը ստիպված եղավ արտադրությունը տեղափոխել Վանկուվեր, ինչից դժգոհեցին դերասանների մեծ մասը[18]։
No. | Անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Հեռարձակման ամսաթիվը ԱՄՆ-ում | ԱՄՆ-ի հեռուստադիտողներ (միլիոն) | |
---|---|---|---|---|---|---|
1 | "«Տեսնու՞մ ես, իքս է նկարած» «X Marks the Spot»" | Մարկ Ռոմանեկ և Բրեդ Թրներ | Սու Հյու | Հունիսի 1, 2015 | 5,66[19] | |
Որոշ երեխաների մոտ հայտնվում է Դրիլ անունով երևակայական ընկեր։ Նրանց ծնողները կասկածում են, որ նա այնքան էլ երևակայական չէ, ինչպես իրենց է թվում։ Երբ խաղերը, որում խաղում ե երեխաները Դրիլի հետ, դառնում են վտանգավոր, գործի քննությունն իր ձեռքն է վերցնում ոստիկանական գործակալ Քլեր Բենիգանը։ Նա չգիտի, որ իր որդի Հենրին նույնպես խոսում է Դրիլի հետ։ Ուես Լոուրենսը, ով Քլեր Բենիգանի նախկին սիրեկանն էր, ԱՄՆ ներքին գործերի նախարարության աշխատակից է։ Նա ուղևորվում է Սահարա, որտեղ գտնում է տարօրինակ գեոլոգիական երևույթ, որի նմանը երբեք չէր տեսել։ | ||||||
2 | "«Պահմտոցի» «Hide & Seek»" | Չարլզ Բեսոն | Սու Հյու | Հունիսի 8, 2015 | 4.24[20] | |
Քլերը փորձում է հասկանալ, թե ով է իրականում Ջոն Դոուն։ Դրիլը նախկինի պես շարունակում էՄինքսի, Հարփերի և Հենրիի հետ իր վտագավոր խաղալ իր վտանգավոր խաղերը։ Մինչ Ջեն Դոուն կատարում է իր առեղծվածային առաջադրանքը, Քլերը բացահայտում է իր նկարը, փորձելով պարզել նրա ինքնությունը։ Լենան դժգոհ է նրանից, որը Ուեսն այդ գործի մասին խոսել է Քլերի հետ։ | ||||||
3 | "«Բախում» «Collision»" | Չարլզ Բեսոն | Դին Ուիդենմեն | Հունիսի 15, 2015 | 3.90[21] | |
Ջոն Դոուն գերի է վերցնում բժիշկ Մարիա Մարտինեսին, կուրորեն հետևելով առեղծվածային էակի հետևից՝ անհայտ ուղղությամբ։ Քլերը և Ուեսը հետևում են անծանոցի քայլերով և գուշակում, թե ինչն է լինելու նրա հաջորդ նշանակետը։ | ||||||
4 | "«Աղետ» «Meltdown»" | Գիլերմո Նավալո | Զաք Էստրին | Հունիսի 22, 2015 | 3.87[22] | |
Մինքսը փորձում է համոզել Հենրիին ևս մեկ անգամ խաղալ Դրիլի հետ։ Քլերը և Ուեսը փնտրում են Ջեն Դոուին, որպեսզի վնասազերծեն, ինչպես իրենք են կարծում, միլիոնավոր մարդկանց կյանքի վտանգը։ | ||||||
5 | "«Եթե խորը փորել» «What Lies Beneath»" | Մեթ Էրլ Բիսլի | Հոլի Հարոլդ | Հունիսի 29, 2015 | 3.36[23] | |
Քլերը շփվում ՝Շոնի հետ,ով ոչինիչ չի հիշում իր և իրենց միասնական կյանքի մասին։ Նա փարձում է օգնել հիշելու ինչ-որ բան անցյալից։ Ուեսը կրկին գնում է Մալի, որպեսզի կրկին նայի Ֆուլգուրիտը, իսկ Լենան աչքը չի կտրում Մինքսից, որպեսզի համոզվի, որ Մինքսը դադարել է խոսել Դրիլի հետ։ | ||||||
6 | "«Աղեղնավոր» «The Archer»" | Հոլի Դեյլ | Մայքլ Ռասել Գան | Հուլիսի 13, 2015 | 3.36[24] | |
Դրիլի գործում մեծ առաջընթաց է գրանցվում։ Քլերը քննում է այն երեխաներին, ում հետ կապվել է Դրիլը, իսկ Ուեսը կատարում է անհավանական մի բացահայտում, երը հնարավոր է կապ ունի Դրիլի հետ։ | ||||||
7 | "«Ինչ գնով էլ լինի» «Whatever It Takes»" | Հոլլի Դեյլ | Մայքլ Գան | Հուլիսի 13, 2015 | 3.55[25] | |
Ուեսը հանդիպում է ԱՄՆ-ի նախագահին, որպեսզի քննարկեն այն, ինչ իր թիմն իմացել է առեղծվածային օբյեկտի մասին, որը հնարավոր է կապ ունի Դրիլի հետ։ Այդ ժամանակ Շոնը քիչ է մնում բանտ նստի Դրիլի հետ համագործակցելու պատճառով, իսկ Լենան փորձում է իր աղջկա միջոցով շփվել Դրիլի հետ՝։ | ||||||
8 | "«Ավերված» «A Hollow Man»" | Քենեթ Ֆինկ | Դենիել Քոնոլի | Հուլիսի 20 | 3.28[26] | |
Քլերը և Շոնը հետապնդում են մարդու, ով 30 տարի առաջ մահացու հանդիպում է ունեցել Դրիլի հետ։ | ||||||
9 | "«Կոտրված երեխա» «Broken Child»" | Բրեդ Թըրներ | Ուբա Մուհամեդ | Օգոստոսի 3, 2015 | 2.77[27] | |
Քլերը, Շոնը, Ուեսը և Լենան փորձում են բացահայտել այն մարդու անցյալը, ով 30 տարի առաջ հանդիպել է Դրիլի հետ, նրան սպանելու ուղի փնտրելով։ Իհարկե, եթե Դրիլը չսպանի այդ մարդուն առաջինը։ | ||||||
10 | "«Վատագույն վախերը» «Darkest Fears»" | Էդ Օրնելաս | Հոլլի Հարոլդ և Դին Վիդենման | Օգոստոսի 10, 2015 | 2.68[28] | |
Մշակվում է Դրիլի վնասազերծման պլանը, որով նկարն պետք է քշեն մի անկյուն և զրկեն էնէրգիայից, որից էլ նա կմեռնի։ Բայց եթե պլանը ձախողվի, ապա կունենա մահացու հետևանքներ։ | ||||||
11 | "«Տնային ձանձրույթ» «Homesick»" | Քենեթ Ֆինկ | Էլիսոն Տատլոկ և Մայքլ Գան | Օգոստոսի 17, 2015 | 2.51[29] | |
Մինչ Դրիլը կորցնում է ուժը, բոլոր երեխաները, ովքեր օգնել են նրան, միանգամից հիվանդացել են։ Մտածելով, որ նրանք ամեն դեպքում կարող են հաղթել անհաղթելի թշնամուն, Ուեսը համոզում է նախագահին բոլոր երեխաներին հավաքելու մի տեղ, որը կթուլացնի Դրիլին և կստիպի նրան անհայտանալ։ Այդ ժամանակ խմբի անդամներից մեկն ունենում է հարազատ մարդու ծանր կորուստ։ | ||||||
12 | "«Մթության մեջ տեղաշարժվողը» «Traveller in the Dark»" | Պ․ Ջ․ Պեշե | Սու Հյու և Դենիել Քոնոլի | Օգոստոսի 24, 2015 | 2.68[30] | |
Դրիլը գերևարում է երեխաներից մեկին, սակայն ոչ ոք վստահ չէ, թե ում։ Այդ ամենը հանգեցնում է խառնաշփոթի և վախի։ | ||||||
13 | "«Խաղն ավարտրված է» «Game Over»" | Չարլզ Բիսոն | Զաք Էստրին և Ուբա Մուհամեդ | Օգոստոսի 31, 2015 | 2.75[31] | |
Դրիլի առեղծվածային խաղն ավարտին է մոտենում։ Գործողության մեջ են մտնում այն երեխաները, ովքեր Դրիլի հետ կապ են հաստատել դռևս 1982 թվականից և այդ ամբողջ ժամանակ սպասել են։ Շուտով ոստիկանությանը հաջողվում է հասկանալ, թե ինչ ազդանշան է ուղարկել այլմոլորակայինը և ինչպիսին է պատասխանը։ |
|