Ով գտավ՝ իրենն է (վեպ, Քինգ)

Ով գտավ՝ իրենն է
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքրեական
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
ՆախորդՊարոն Մերսեդես
ՀաջորդՀսկողության վերջ
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ2015

«Ով գտավ՝ իրենն է» (անգլ.՝ «Finders Keepers»), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը «Պարոն Մերսեդես»[1][2] շարունակությունն է, Բիլլ Հոջեսի մասին եռագրության երկրորդ ստեղծագործությունը։ ԱՄՆ-ում գիրքը դուրս է եկել 2015 թվականի հունիսի 2-ին։

1978 թվականին հանցագործ Մորրիս Բելլամին թալանում և սպանում է հեղինակ Ջոն Ռոտսթայնին նրա համար, որ վերջինս ավարտել էր իր հայտնի Runner տրիլոգիան չգոհացնող նոտայով։ Մինչ սպանությունը Ռոտսթայնը պաշտոնաթող էր եղել, բայց շարունակում էր ստեղծագործել մենակության մեջ։ Մորրիսի համար ավելի կարևոր, քան փողերը, դրանք գողացված տետրերն էին, որոնցում էլ գրված էր տրիլոգիայի վերջին երկու գրքերը։ Սպանությունից հետո Մորրիսը թաքցնում է կանխիկ գումարը և տետրերը բեռնախցիկում, որը թաղված էր նրա մանկության տան մոտ գտնվող գետի շրջակայքում։ Մինչ Մորրիսը կհասցնի կարդալ այդ ձեռագրերը, նա դատապարտվում է ցմահ ազատազրկման մեկ այլ հանցագործության համար։ Ռոտսթայնի սպանությունը այդպես էլ չի քննարկվում։

Ներկա պահին երիտասարդ Պիտեր Սաուբերսն ապրում է Նորրիսի հին տանը։ Նրա հայրը՝ Թոմը, հաշմանդամ էր և գտնվում էր ֆինանսական և էմոցիոնալ վերացման եզրին։ Պիտերը գտնում է թաքցրած բեռնախցիկը և գաղտնի օգտագործում է գումարը, որպեսզի պահպանի իր ընտանիքը մյուս տարիների ընթացքում՝ այդ ժամանակ հետաքրքրվելով Ռոտսթայնի նոթատետրերով։ Երբ գումարը սպառվում է, Պիտը, ով արդեն դեռահաս էր, հասկանալով իր գտած նոթատետրերի արժեքը, միջոց է փնտրում դրանցից գումար ստանալու համար։ Այդ ժամանակ Մորրիսը, ով արդեն վաթսուն տարեկան էր, վերջապես, վաղաժամ արձակում է ստանում։ Նա գնում է իր թաքցրած բեռնախցիկը գտնելու, որն արդեն դատարկ էր։ Նոթատետրերի որոնումը նրան վերջում բերում է Պիտերի ընտանիք։

Շարունակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 7-ին ԱՄՆ-ում հրատարակվում է վեպի շարունակությունը՝ Բիլլի Հոջեսի մասին տրիլոգիայի եզրափակիչ մասը, որը կոչվում է «Հսկողության վերջ» (անգլ.՝ «End Of Watch»):

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. McClurg, Jocelyn (2015 թ․ հունիսի 10). «Stephen King rules at No. 1». Վերցված է 2016 թ․ հուլիսի 31-ին. {{cite news}}: Text "publisher[USA Today" ignored (օգնություն)
  2. «Stephen King Shares a Few More Details on Finders Keepers and Honors the Victims of Mr. Mercedes». Dread Central. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 1-ին.