Ուգո Վիլանուևա իսպ.՝ Hugo Villanueva | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չիլի | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 9, 1939[1][2] | ||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի[3] | ||
Մահվան ամսաթիվ | հունիսի 23, 2024[4] (85 տարեկան) | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ուգո Օմար Վիլանուևա Կլավերիա ( իսպ.՝ Hugo Omar Villanueva Clavería ապրիլի 9, 1939[1][2], Սանտյագո, Չիլի[3] - հունիսի 23, 2024[4]) չիլիացի ֆուտբոլիստ, պաշտպան, 1966 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Վիլանուևան ինը մրցաշրջան հանդես է եկել «Ունիվերսիտեդ դե Չիլի», ակումբի կազմում որի հետ նվաճել է հինգ մրցաշրջանի տիտղոս[5]։ Նա չիլիացի ֆուտբոլիստ Սերխիո Նավարոյի հետ եղել է այդ ակումբի առանցքային պաշտպաններից մեկը[5], որի կազմում անցկացրել է ավելի քան 130 հանդիպում։
1967 թվականին նա դարձել է Սան Սալվադորի «UES» ակումբի խաղացող, որտեղ անցկացրել է երկու մրցաշրջան և ավարտել իր խաղային կարիերան 30 տարեկանում։
Վիլանուևան Չիլիի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում խաղացել է 1966 թվականի աշխարհի առաջնության[5] խմբային փուլի երեք խաղ։ Նրա թիմը խմբում զբաղեցրել է վերջին տեղը։
Հաջորդ տարի նա մասնակցել է 1967 թվականի Հարավային Ամերիկայի առաջնությանը[5], որտեղ Չիլիի հավաքականը նվաճել է բրոնզե մեդալ։ Ընդհանուր առմամբ Չիլիի հավաքականի կազմում նա անցկացրել է 21 հանդիպում, որոնցում ոչ մի գոլ չի խփել[5]։
Ուգո Վիլանուևան մահացել է 2024 թվականի հունիսի 23-ին 85 տարեկան հասակում[5][6][7]։
|