Ուիթնի Թոմփսոն | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Duncan U. Fletcher High School? |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | shopsupermodel.com |
Ուիթնի Լի Թոմփսոն (անգլ.՝ Whitney Lee Thompson, սեպտեմբերի 26, 1987[1], Ատլանտիկ Բիչ, Դյուվալ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել։ Առավել հայտնի է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» (անգլ.՝ America's Next Top Model) շոուի 10-րդ եթերաշրջանում հաղթանակի շնորհիվ։ Այդ շոուում նա դարձել է «պլյուս» չափսի առաջին հաղթողը։
Ուիթնին ծնվել է Ֆլորիդա նահանգի Ատլանտիկ Բիչ քաղաքում։
Սովորել է «Duncan U. Fletcher High School» և «University of North Florida» դպրոցներում, որտեղ նա եղել է «Alpha Chi Omega» համագործակցության անդամ[2]։
Նախքան «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուին մասնակցելն Ուիթնին Ֆլորիդայում աշխատել է տեղական մակարդակով և երեք անգամ հայտնվել «Jacksonville» ամսագրի շապիկին[3]։
Ուիթնին պայքարել է «Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի 10-րդ եթերաշրջանի 13 մասնակիցների դեմ՝ գլխավոր մրցանակի համար։ Նրան ընտրել են կիսաեզրափակչում, որպեսզի կարողանա պայքարել շոուի գլխավոր մրցանակի համար։ Շոուի ժամանակ աղջկան դա հեշտ չի տրվել. ժյուրիի որոշ անդամներ քննադատել են նրա ելույթները որպես «կեղծ»։ Աղջիկը 4 անգամ հազիվ է տուն գնացել, սակայն ժյուրիի անդամներն աղջկան հնարավորություն են տվել իրեն ցույց տալ։
Ի վերջո, Ուիթնին եզրափակիչում հայտնվել է Անյա Կոպի հետ։ Նա մասնակցել է Վերսաչեի ցուցադրությանը։ Եվ, ի վերջո, աղջիկը հաղթել է և ստացել Ամերիկայի Հաջորդ լավագույն մոդելի տիտղոսը՝ դառնալով մրցույթում հաղթած պլյուս չափսի առաջին աղջիկը։
Չնայած, որ Ուիթնիի մազերի իրական գույնը շագանակագույն է, շոուին նա ներկայացել է որպես շիկահեր, մազերը երկարացրել է շոուին մասնակցելու համար։ Շոուի ավարտից հետո նա մազերը ներկել է մուգ շեկ։
«Թոփ մոդել ամերիկյան ձևով» շոուի շրջանակներում և շոուի կանոններով Ուիթնին պայմանագիր է ստացել «CoverGirl» կոսմետիկ ընկերության հետ և պայմանագիր է կնքել «Elite Model Management»-ի հետ։ Միաժամանակ նա ստացել է «Book cover» և «Seventeen» հուլիսյան ամսագրի 6 էջ։ «CoverGirl»-ի հետ պայմանագրի շնորհիվ Ուիթնին նկարահանվել է գովազդում և գովազդ ստացել «Billboard»-ի «Times Square» տպագիր հրատարակություններում։
Թոմփսոնը 2005 թվականի օգոստոսին, հոկտեմբերին, 2006 թվականի մարտին, 2008 թվականի օգոստոսին հայտնվել է «Jacksonville Magazine» ամսագրի շապիկին, ինչպես նաև 2010 թվականի հունվարին՝ «Plus Model Magazine» ամսագրում, 2008 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին՝ «Animal Fair Magazine» և «Supermodels Unlimited» ամսագրում։ Նա նաև «Smile Stylists», «modeled for Metrostyle», «JC Penney», «People Magazine», «Diana Warner Jewelry», «Forever 21», «Saks Fifth Avenue», «the face for Torrid», «Converse» «One Star», «Fashion Bug» ամսագրերի և 2010 թվականի աշնանը կայացած «Pure Energy/Target Corporation» արշավի դեմքն է։
Եղել է նաև «National Eating Disorders Association»-ի դեսպանը և «Fashion Bug»-ի ներկայացուցիչը[4]։
«Covergirl»-ի շրջանակներում աշխատել է Ռիհաննայի հետ։
2009 թվականի դեկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը Ուիթնին դարձել է «Faith 21 line by Forever 21»-ի կերպար[5]։
|