Ուիլյամ Հենրի Փլեյֆեր անգլ.՝ William Henry Playfair | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 15, 1790[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 19, 1857[1][3] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Ոճ(եր) | Greek Revival architecture? |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Շոտլանդիայի ազգային պատկերասրահ, Էդինբուրգի համալսարան և Շոտլանդական թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Անդամություն | Էդինբուրգի թագավորական ընկերություն |
William Henry Playfair Վիքիպահեստում |
Ուիլյամ Հենրի Փլեյֆեր (անգլ.՝ William Henry Playfair, հուլիսի 15, 1790[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մարտի 19, 1857[1][3], Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), 19-րդ դարի շոտլանդացի ճարտարապետ[4], Էդինբուրգի Նոր քաղաքի նեոդասական ճարտարապետական հուշարձաններից շատերի նախագծողը։ Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ։
Ուիլյամ Հենրի Փլեյֆերը ծնվել է Լոնդոնում` Ջեսի Գրահամի և Ջեյմս Փլեյֆերի ընտանիքում[5][6]։ Նրա հայրը նույնպես ճարտարապետ էր, իսկ հորեղբայրներն էին մաթեմատիկոս Ջոն Փլեյֆերը և տնտեսագետ, վիճակագրական գրաֆիկայի ռահվիրա Ուիլյամ Փլեյֆերը։ Հոր մահից հետո Ուիլյամ Հենրիին ուղարում են Էդինբուրգ` սովորելու հորեղբոր` Ջոն Փլեյֆերի մոտ։ 1809 թվականին Ուիլյամ Հենրի Փլեյֆերը ավարտում է Էդինբուրգի համալսարանը[5]։
Նրա լավագույն աշխատանքներից երկուսը` Շոտլանդիայի ազգային պատկերասրահն ու Շոտլանդական թագավորական ակադեմիայի նեոդասական շենքերը, գտնվում են Էդինբուրգի կենտրոնում։ Փլեյֆեր նախագիծը, որն ավարտվել է 2004 թվականին, երկու պատմական շենքերը միավորել է ստորգետնյա կապով։
1830-ական թվականներին Փլեյֆերը բնակվել է Էդինբուրգի արևմտյան մասում գտնվող հեղինակավոր Moray Estate-ում[7]։
Փլեյֆերը միացել է Շոտլանդիայի ազատական եկեղեցու 1843 թվականի պառակտումներին[8]` կորցնելով եկեղեցու բակում թաղվելու իրավունքը։
Փլեյֆերն իր հովանում ներքո է վերցրել Դեյվիդ Կուզինին և պատասխանատու է եղել նրա ուսուցման համար։
Փլեյֆերը մահացել է Էդինբուրգում 1857 թվականի մարտի 19-ին և թաղված է Էդինբուրգի Դին գերեզմանատան արևմտյան պատում, որտեղ նա նախագծել է մի շարք հուշարձաններ, այդ թվում` Լորդ Ջեֆրիի հուշարձանը։
{{cite book}}
: Unknown parameter |certain=
ignored (օգնություն)
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Հենրի Փլեյֆեր» հոդվածին։ |
|