Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուիլյամ Մեսսի անգլ.՝ William Ferguson Massey | |
Կուսակցություն՝ | New Zealand Reform Party? |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և ագարակապան |
Դավանանք | պրեսբիտերականներ |
Ծննդյան օր | մարտի 26, 1856[1][2][3] |
Ծննդավայր | Limavady, Իռլանդիա |
Վախճանի օր | մայիսի 10, 1925[1][2][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Վելինգտոն, Նոր Զելանդիա |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ William Ferguson Massey |
Ամուսին | Christina Massey? |
Զավակներ | Jack Massey?, Walter William Massey? և Frank Massey? |
Պարգևներ | |
Ուիլյամ Ֆերգյուսոն Մեսսի (անգլ.՝ William Ferguson Massey), հաճախ նշվում է նաև Բիլլ Մեսսի (անգլ.՝ Bill Massey) կամ «Ֆերմեր Բիլլ» (անգլ.՝ Farmer Bill, մարտի 26, 1856[1][2][3], Limavady, Իռլանդիա - մայիսի 10, 1925[1][2][3], Վելինգտոն, Նոր Զելանդիա), Նոր Զելանդիայի 19-րդ վարչապետ, Ռեֆորմիստական կուսակցության հիմնադիր։ Նոր Զելանդիան կառավարել է 1912- 1925 թվականներին։ Համարվել է ժամանակի ամենահմուտ քաղաքական գործիչներից մեկը։ Աչքի է ընկել գյուղատնտեսության զարգացման ֆինանսավորման ծրագրերով։ Համարվում է Նոր Զելանդիայի բոլոր ժամանակների ամենահմուտ քաղաքական գործիչը։
Մեսսին ծնվել է Հյուսիսային Իռլանդիայի Լոնդոնդերրի կոմսությունում։ Նրա ընտանիքը 1869 թվականին տեղափոխվել է Նոր Զելանդիա, բայց Բիլլ Մեսսին մնացել է Իռլանդիայում ևս մեկ տարի, որպեսզի ավարտի կրթությունը։ Նոր Զելանդիա ժամանելուց հետո, Մեսսին աշխատել է ագրարային ոլորտում, մինչև 1877 թվականին գնել է սեփական ֆերման։ Հինգ տարի անց նա ամուսնացել իր հարևանի դստեր Քրիստինե Ալլենի հետ։ Մեսսին վարչապետ է դարձել 1912 թվականի հուլիսի 10-ին։ Նրա վարչապետության տարիներին կուսակցական մի շարք գործիչներ դուրս են եկել ռեֆորմիստական կուսակցության շարքերից։ Ուիլյամ Մեսսին Նոր Զելանդիայի կառավարման տևողությամբ երկրորդ վարչապետն է։ Նա կառավարել է 12 տարի 304 օր։ Նրանից առաջ միայն Ռիչարդ Սեդոնն է։ Նրա երկու որդիները՝ Ջոն Նորման Մեսսին (1885-1964) և Ուոլթեր Ուիլյամ Մեսսին (1882-1959) եղել են խորհրդարանի պատգամավոր՝ ռեֆորմիստական կուսակցությունից։ 1924 թվականին հիվանդության պատճառով Մեսսին որոշում է թողնել քաղաքական գործունեությունը։ Հաջորդ տարի նա մահացել է։ Մեսսիի դամբարանը գտնվում է Վելինգտոնում։
Ուիլյամ Ֆերգյուսոն Մեսսիի անունով է անվանվել Մեսսի համալսարանը։ Համալսարանը անվանվել է Մեսսիի անունով, քանի որ սկզբնական շրջանում մասնագիտացած է եղել միայն գյուղատնտեսական ոլորտում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Մեսսի» հոդվածին։ |
|