Ուլվ Կվարզել իտալ.՝ Lou Castel | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Բոգոտա, Կոլումբիա[3] |
Կրթություն | CSC? |
Քաղաքացիություն | Շվեդիա, Իտալիա և Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոդերասան, ռեժիսոր, դերասան և քաղաքական գործիչ |
Ամուսին | Մարչելա Միքելանջելի |
IMDb | ID ID 0144589 |
Ուլվ Կվարզել (մայիսի 28, 1943[1][2], Բոգոտա, Կոլումբիա[3]), իտալական կինոյի դերասան, 1960-ականների վերջի արմատական ձախ շարժման մասնակից։
Ուլվ Կվարզելը ծնվել է 1943 թվականի մայիսի 18-ին Կոլումբիայում (Բոգոտա), հայրը շվեդ է, մայրը իռլանդուհի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացի (1960-ական թվականներին խաղացել է էպիզոդիկ դերեր իտալական հեղինակային ֆիլմերում)[4]։ Մանկությունը անց է կացրել Յամայկայում, Նյու-Յորքում և Ստոկհոլմում։
Երիտասարդ տարիքում Բոգոտայից տեղափոխվել է Հռոմ[5]։ Սովորել է դերասանական վարպետություն Հռոմի փորձարարական կինեմատոգրաֆիայի կենտրոնում, բայց հեռացվել է։ Եղել է Ստանիսլավսկու համակարգի կողմնակից։ Ավելի ուշ նա ասել է.
Ամենակարևորը կերպարի հետ ամբողջությամբ միաձուլվելն է։ Ես մարմնավորել էմ և՛ չարագործների, և՛ բարի, ճիշտ կերպարների։ Ես սիրում եմ դրական կողմեր գտնել բացասական կերպարների մեջ և հակառակը[6]։
Կաստելը միշտ ընտրել է դերեր, որոնք արտացոլում են նրա ռազմատենչ համոզմունքները։ 1972 թվականին Հռոմի ոստիկանությունը ձերբակալեց նրան՝ անմիջապես ասուլիսից հետո, որպեսզի ինքնաթիռով արտաքսեն Շվեցիա։
1963 թվականին դեբյուտել է կինոյում «Ընձառյուծ» ֆիլմում էպիզոդիկ՝ Լուկինո Վիսկոնտիի կերպարով։
Լու Կաստելը համաշխարհային ճանաչում ստացավ «Բռունցքները գրպանում» (1965 թվական) ֆիլմում գլխավոր հերոսին՝ Մարկո Բելլոկիոյին մարմնավորելուց հետո՝ խաղալով հետպատերազմյան առաջին սերնդի դեռահասի, ում բուրժուական հասարակության դեմ բողոքի հիմնական ձևը սպանությունն է։ Հերոսը կենտրոնացնում է չարությունը, նևրոզները, զայրույթը, ամբարտավանությունը և մահացու վտանգը շրջապատի մարդկանց համար[7]։ Այս ֆիլմի հաջողությունից հետո նա խաղացել է ևս մի քանի «մրցույթային կինո» ֆիլմերում, մասնավորապես Սալվատորե Սամպերիի «Շնորհակալություն, մորաքույր» (1968 թվական) ֆիլմում[8]։ Կաստելը դավանում էր արմատական ձախ հայացքներ, շատ էր շփվում բանվորների ու գյուղացիների հետ, մասնակցում էր մարքսիստական կազմակերպության գործունեությանը և իր վաստակած գումարը ծախսում էր նկարահանումների վրա՝ աջակցելու համար։ Նա գլխավոր դերը խաղաց Լիլիանա Կավանիի Ֆրանցիսկոս Ասիզեցի հեռուստատեսային ֆիլմում՝ սուրբին ընկալելով որպես համակարգի դեմ ապստամբ։
Նա խաղացել է իր ամենանշանակալի դերերը կոմերցիոն ֆիլմերում 1960-ականների երկրորդ կեսին. Նինո Թեյթը՝ Դամիանո Դամիանիի «Ոսկե փամփուշտը» (1966 թվական) վեսթերնում, Կառլո Լիզանիի «Հանգչիր խաղաղությամբ» սպագետտի վեսթերնում (1967 թվական)[9]։
1990 թվականին տեղափոխվեց Փարիզ։ Շարունակեց աշխատել հեռուստատեսութունում և կինոյում՝ որպես ռեժիսոր և դերասան։ 1999 թվականին հանդես եկավ որպես «Ճիշտ ժամանակին» կարճամետրաժ ֆիլմի ռեժիսորի օգնական։
Լու Կաստելը աշխատել է նշանավոր կինոռեժիսորների՝ Ռայներ Վերներ Ֆասբինդերի («Սուրբ անբարոյականի նախազգուշացումը»), Վիմ Վենդերսի, Կլոդ Շաբրոլի («Նադա»), Ֆիլիպ Գարելի («Նա շատ ժամանակ անցկացրեց ուշադրության կենտրոնում») հետ։
Նա ժամանակավորապես ընդհատեց իր կինոկարիերան՝ դառնալով պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ։ Հիաթափվելով քաղաքականությունից, վերադարձավ «Սենտ Էթյենի քարկոծումը» (2012 թվական) ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմն ընդգրկվել է Մոսկվայի XXVI միջազգային կինոփառատոնի «Աստվածային էյֆորիա» ծրագրում։ Ինքը՝ դերասանը, վարպետության դաս է անցկացրել և ցուցադրել սեփական կարճամետրաժ ֆիլմը[10]։ Հարցազրույցներից մեկում դերասանը խոստովանել է, որ ատում է ռեժիսորներին, թեև նա խաղացել է ռեժիսորի դեր Գարելի և Ֆասբինդերի ֆիլմերում[11].
Ես ատում էի նրանց իրական կյանքում, ուստի կարող էի հասկանալ իմ հերոսին։ Բայց, այնուամենայնիվ, այս դերի համար մոտիվացիա և եռանդ գտնելու համար ինձ լրացուցիչ միջոցներ էին պետք։ Ես փորձում էի մտածել այն մասին, ինչը ինչ շատ ուժեղ ջղայնացնում է․ ես մտածեցի Հիտլերի մասին, մտածեցի իմ սերնդի մասին, գերմանացիների սերնդի, ովքեր սեղմված էին նացիստական գաղափարների և ամերիկական ազդեցությունների մեջ[12]։
Կաստելը դերասանուհի և երգչուհի Մարսելա Միքելանջելիից (ծնված 1943 թվական)[13] ունի որդի՝ դերասան Ռոկո Քուարզելը (ծնված 1974 թվական), որի հետ նա ամուսնացած էր։
Տարի | Անվանում | Դեր | Ռեժիսոր | Նշումներ |
---|---|---|---|---|
1963 | Ընձառյուծ | Դրվագ | Լուկինո Վիսկոնտի | |
1965 | Բռունցքները գրպանում | Ալեսսանդրո | Մարկո Բելլոկիո | գլխավոր դեր |
1966 | Ֆրանցիսկ Ասսիզկի | Ֆրանցիսկ Ասսիզկի | Լիլիանա Կավիանի | գլխավոր դեր |
Ոսկե փամփուշտ | Բիլլ Նինյո Տեյտ | Դամիանո Դամիանի | գլխավոր դեր | |
1967 | Հանգչիր խաղաղությամբ! | Requiescant | Կարլո Լիձանի | գլխավոր դեր |
1968 | Շնորհակալություն, մորաքույր | Ալվիզե | Սալվատորե Սամպերի | գլխավոր դեր |
Գալիլեո | Երիտասարդ վանական | Լիլիանա Կավիանի | ||
1971 | Սուրբ անբարոյականի նախազգուշացում | Ջեֆ, ռեժիսոր | Ռայներ Վերներ Ֆասսբինդեր | գլխավոր դեր |
1972 | Nel nome del padre | Սալվատորե | Մարկո Բելլոկիո | |
1973 | Կարմիր նամակ | Վերապատվելի Դիմեսդեյլ | Վիմ Վենդերս | |
1974 | Հույս | Դ՛Օրե | Կլոդ Շաբրոլ | |
1977 | Սեռի փոփոխություն | Դուրան | Վիսենտե Արանդա | գլխավոր տղամարդու դեր |
Ամերիկացի ընկերը | Ռուդոլֆ | Վիմ Վենդերս | ||
Պահարանի երեխաները | Նիկոլյա | Բենուա Ժակո | ||
1982 | Աչքերը, բերանը | Giovanni Pallidissimi / Pippo Pallidissimi | Մարկո Բելլոկիո | գլխավոր դեր |
1985 | Գանձերի կղզին | Բժիշկ / Հայր | Ռաուլ Ռուիս | |
1989 | Ժամը քանիսն է | Ձկնորս | Էտտորե Սկոլա | |
1993 | Սիրո ծնունդը | Փոլ | Ֆիլիպպ Գարրել | գլխավոր դեր |
1996 | Իրմա Վեպ | Ժոզե Միրանո | Օլիվիե Ասսայաս | |
1998 | Լուիզա (դուբլ 2) | Լուիզայի հայրը | Զիգֆրիդ | |
2012 | Սենտ Էթյենի քարկոծում | Էտիեն | Pere Vilà Barceló | գլխավոր դեր |
{{cite web}}
: Invalid |url-status=1
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլվ Կվարզել» հոդվածին։ |
|