Ուկրա պորտ.՝ Ukra | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 16, 1988[1][2] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Վիլա Նովա դի Ֆամալիկան | ||
Հասակ | 175 սանտիմետր | ||
Քաշ | 68 կիլոգրամ | ||
Դիրք | հարձակվող | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Անդրե Ֆելիպե Ալվեշ Մոնտեյրու, առավել հայտնի է Ուկրա անունով (պորտ.՝ André Filipe Alves Monteiro, մարտի 16, 1988[1][2], Վիլա Նովա դի Ֆամալիկան), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Սանտա-Կլարա» ակումբի կիսապաշտպան։
Ծնվել է Բրագի շրջանի Վիլա-Նովա-դի-Ֆամալիկան քաղաքում և իր ֆուտբոլային կարերիան սկսել է հարազատ քաղաքի «Ֆամիլիկան» ակումբում։ 13 տարեկանում տեղափոխվել է Պորտու, որտեղ և դարձել է պրոֆեսիոնալ։
2007/08 խաղաշրջանում նա իր առաջին պրոֆեսիոնալ փորձն է ստացել է իր նոր թիմում, որը ոչ թե «Պորտու» ակումբն էր, այլ երկրորդ դիվիզիոնում խաղացող «Վարզինը», որտեղ ֆուտբոլիստը խաղում էր վարձավճարով։ Այստեղ նա հանդես է եկել մեկ խաղաշրջանի ընթացքում։
Հաջորդ երկու տարիներին Ուկրան շարունակել է վարձավճարով հանդես գալ, այս անգամ` «Օլյանենսի» ակումբում։ Նա իր դեբյուտային մրցաշարում 30 խաղում վեց գնդակ է խփել` օգնելով Ալգարվե շրջանի ակումբին 34 տարվա մեջ առաջին անգամ վերադառնալ Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնություն։ 2009 թվականին հայտարարվել է, որ Պորտուգալիայի երիտասարդական հավաքականի` Անգլիայի հավաքականի դեմ խաղից հետո ֆուտբոլիստով հետաքրքվում է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությանը մասնակցող Նյուքասլ Յունայթեդ ակումբը։ Ֆուտբոլիստը նշված խաղին մասնակցել է ամբողջ 90 րոպե[3]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրա» հոդվածին։ |
|