Ուրախ բաժակակիցը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ֆրանս Հալս[1] |
տարի | 1620 |
բարձրություն | 81 սանտիմետր[1] |
լայնություն | 66,5 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Հաառլեմ[2][3] |
ստեղծման երկիր | Նիդերլանդներ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | կտավ[4] և յուղաներկ[4] |
գտնվում է | Gallery of Honour?[5] |
հավաքածու | Պետական թանգարան[6] |
սեփականատեր | Q125477148? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/h/hals/frans/03-1630/30drink.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Merry Drinker by Frans Hals Վիքիպահեստում |
«Ուրախ բաժակակիցը» (հոլ.՝ De vrolijke drinker), հոլանդացի նկարիչ, հոլանդական արվեստի ներկայացուցիչ, դիմանկարի ժանրի վարպետ Ֆրանս Հալսի նկարը։ Կտավը հեղինակը վրձնել է 1627-1628 թվականներին։ Յուղաներկով կտավի չափերն են 81 × 66,5 սմ։ Այսօր «Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ամստերդամի Պետական թանգարանում։
«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության մեջ պատկերված է պճնամոլաբար հանդերձավորված երջանիկ մի տղամարդ։ Վերջինս դիտում է հանդիսատեսին և նրանց է առաջարկում ահյակ ձեռքի գավաթը, իսկ աջ ձեռքով ողջունելու ժեստ է կատարում։
Տասնիններորդ դարի սկզբին նկարում պատկերված տղամարդուն համարում էին հառլեմցի կապիտան Ռիպերդին[7]։ Սակայն, ըստ ամենայնի, նկարը ստեղծվել է որպես այլաբանություն[8][9]։ Հնարավոր է, որ այն քաղաքական ենթատեքստ նույնպես պարունակում է։ Նիդերլանդական Մորից Օրանսկու մեդալը, որով զարդարված է տղամարդու հանդերանքը, խորհրդանշում է այն փաստը, որ ցանկանում էին հանրապետությունը վերածել միապետության[8]։
«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործության գլխավոր հերոսի՝ պճնամոլ տղամարդու հագուստը, որը կատարված է ոսկեգույն երանգավորումով, բնորոշ է 1630-ական թվականների Ֆրանս Հալսի արվեստին[10]։ Խոշոր վրձնահարվածները, ըստ մի շարք հետազոտողների, ենթադրում են իմպրեսիոնիզմի տարրերի պարունակությունը[11][12]։
Ամստերդամի Պետական թանգարանի առաջին տնօերենը՝ Կորնելիսը Ապստոլը «Ուրախ բաժակակիցը» կտավը համարել է «Ֆրանս Հալսի լավագույն ստեղծագործություններից մեկը» (հոլ.՝ een uitmuntend staal van dien beroemden schilder), սակայն այն գնահատել է ընդամենը 600 գուլդեն[13]։
«Ուրախ բաժակակիցը» ստեղծագործությունը մի քանի անգամ հիշատակվել է արվեստի զանազան ուղղություններում[14]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրախ բաժակակիցը (նկար)» հոդվածին։ |
|