![]() | |
Տեսակ | համակարգչային անիմացիա |
Ժանր | կինոկատակերգություն[1] ընտանեկան ֆիլմ |
Թեմա | Մեծ Ջրհեղեղ |
Ռեժիսոր | Թոբի Գենկել Շոն Մակկորմակ |
Սցենարիստ | Ռիչի Կոնրոյ Թոբի Գենկել Մարկ Հոդիսնկսոն |
Հնչյունավորում | Alan Stanford?[2][3], Carla Becker?[2][3], Franciska Friede?[2][3], Lotta Doll?[2][3], Tina Eschmann?[2], Էմի Գրանտ[2], Robert Missler?[2], Մարտին Շին և Helmut Gauß?[4] |
Պրոդյուսեր | Էմելի Կրիստանս |
Երաժշտություն | Ստեֆեն Մակկոեն |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Fabrique d'Images Moetion Films Skyline Entertainment Studio Rakete Ulysses Filmproduktion |
Դիստրիբյուտոր | Universal Studios |
Տևողություն | 87 րոպե |
Սիկվել | Ooops! The Adventure Continues? |
Թվական | 2015 |
«Ուփս… Նոյը նավարկեց» (անգլ.՝ Ooops! Noah is Gone…), 3D անիմացիոն կատակերգություն։ Ռուսական պրեմերիան տեղի է ունեցել 2015 թվականի օգոստոսի 20-ի[1]։
Հատուկ ֆիլմի համար անիմատորները մտածել և նկարել են նոր տեսակներ։ Գոյություն չունեցող կենդանիների էսքիզները նրանք տեղարդրել են իրենց ֆեյսբուքի պաշտոնական էջում[5]։
ГՍկսվում է մեծ ջրհեղեղը և Նոյը պատրաստվում է նավարկել։ Նա խնդրել էր բոլոր կենդանիներին հավաքվել մի տեղում։ Երկու ֆանտաստիկ կերպարները՝ բույնավոր Դեյվը և նրա որդի Ֆիննին ճանապարհ են ընկնում անապատից։ Նրանք ունեն տարբեր բնավորություններ, որդին ցանկանում է փնտրել ընկերներ, իսկ հայրը փորձում է նրան հետ պահել մյուսներից։ Նրանք մյուս կենդանիների հետ հավաքվում են տապանի մոտ։
Կենդանիներին ղեկավարում է գեղեցիկ և ինքնասիրահարված Առյուծը։ Նա հայտարարում է, որ գիշատիչները ջրհեղեղի ժամանակ չպետք է ուտեն բուսակերներին։ Որոշ գիշատիչներ դրա հետ չեն համաձայնվում։ Հաջորդ առավոտյան Նոյը կազմակերպում է գրանցոմ Նոյի ցուցակով։ Դեյվը և Ֆիննին չկային ցուցակի մեջ։ Որպեսզի փրկվեն Դեյվը և իր որդին կերպարանախվում են Գրյումերի՝ կատվանման կենդանիների, ովքեր կային ցուցակի մեջ և դա նրանց հաջողվում է։ Ֆիննին ցանկանում էր ընկերանալ Լեայի հետ, բայց նրան դա չի հաջողվում, իսկ Լեայի մայրը ատում էր Դեյվին։
Լեան դուրս է գալիս տախտակամած և Ֆիննին հետևելով նրան նույնպես դուրս է գալիս։ Նրանք ցանկանում էին տեսնել ջրհեղեղը, այդ ժամանակ նրանց վրա հարձավում է գորիլան և նրանք ընկնում են նավի կամրջի վրա։ Սկսվում է ջրհեղեղը և երեխաները կորում են։ Մի քանի գիշատիչ թռչուններ նրանց բռնեցին, որպեսզի ուտեին, բայց Ֆիննին գազեր է բաց թողնում և նարնք ընկնում են կղզու վրա։ Նրանց ծնողները սկսում են նրանց ամբողջ նավով մեկ փնտրել, արդյունքում գնում են Առյուծի մոտ, իսկ նա նրանց համարելով տոմս չունեցողներ գորիլաներին հրամայում է նրանց բանտարկել։ Մինչ այդ Լեան և Ֆիննին գիշերում են կղզում։ Նրանք ունեին տարբեր բնավորություններ՝ Ֆիննին ընկերասեր էր, իսկ Լեան՝ ոչ։ Հաջորդ օրը նրանք ցանկանում են բարձրանակ լեռը, որպեսզի չդառնան ջրհեղեղի զոհ։ Նրանց վրա կրկին հարձակվում են գիշատիչ թռչուններ, երեխաներին փրկում են Հաստլիկը և նրա ընկեր Կպչունիկը։ Հաստիլկը իրեն համարում է մեծ անհաջողակ (նա կետ է)։ Ֆիննին նրանց կանչում է, որպեսզի իրար հետ գնան։
Մինչ այդ Դեյվը և Լեայի մայրը մոռանում են իրենց կոնֆիլկտների մասին, խաբում են պահակ գորիլային, դուրս են գալիս վանդակից և գնում են ղեկի մոտ։ Դեյվը փորձում է Առյուծին համոզել, որպեսզի թեքեն նավը, բայց դա անօգուտ էր, այդ ժամանակ Լեայի մայրը Առյուին ենթարկեցնում է իրեն և Դեյվը նրան որպես խամաճիկ օգտագործում է գորիլաներին խաբելու համար։ Ֆիննին, Լեան, Հաստլիկը և Կպչունիկը հասնում են լեռան գագաթը, բայց ընկնում են փոսը, նրանք կարողանում են դուրս գալ այդտեղից, Լեան այլևս չի ցանկանում նրանց հետ գնալ և միայնակ հեռանում է։ Արդյունքում ընկնում է և կախվում ճյուղից։ Վերջին րոպեին Ֆիննի մտահաղաղացումով Հաստիլկը լեզվով դուրս է հանում Լեային։ Դրանից հետո Լեան սկսում է գնահատել նրանց ընկերությունը։ Փախչելով ջրհեղեղից նրանք գիշերում են քարանձավում, որտեղ Ֆիննին նրանց համար մահճակալներ է պատրաստում։ Առավոտյան քարանձավում սկսում է ջուր լցվել։ Նրանք քշվում են ջրհեղեղից։ Նրանք կարողանում են բարձրանալ բարձր վայրը, բայց Լեայի վրա ջուր է լցվում և նա հայտնվում է սառույցի մեջ։
Դեյվը և Լեան չեն կարողանում նրանց գտնել։ Այդ ժամանակ Ֆիննին Լեայի շնորհիվ գազեր է բաց թողնում և նրանց ծնողները վերջապես գտնում են նրանց։ Բայց նավը գնում էր դեպի սառցաբեկորի ոււղությամբ, Լեան հասցնում է գնալ մոր մոտ, իսկ Ֆիննին խեղդվում է։ Դեյվը մտնում է ջուրը Ֆիննիին փրկելու համար, բայց ջրից դուրս գալուց հետո նրանք նկատեցին, որ Ֆիննին գրեթե մահամերձ էր։ Ֆիննին ուշքի է գալիս, Լեան և նրա մայրը կարողանում են հասնել տախտակամած, իսկ Դեյվին և Ֆիինին բռնում են գիշատիչ թռչունները։ Հայտնվում է Կպչունիկը (պարզվում է, որ նա կետ էր) և կուլ է տալիս թռչուններին։
Պարզվում է, որ Բույնավորները կարողանում են ջրում լողալ, դրա համար էլ Նոյը նրանց ցուցակի մեջ չէր մտցրել։ Վերջում նրանք գտնում են իրենց տունը ջրում։
|