Չանգ Նգուեն կամ Նգուեն Տխո Տխու Չանգ (անգլ.՝ Trang Nguyen,մարտի 2, 1990(1990-03-02)[1]), վիետնամցի վայրի բնության պաշտպան, բնապահպան-ակտիվիստ և գրող[4]։ Նա հայտնի է Աֆրիկայում և Ասիայում վայրի կենդանիների ապօրինի առևտրի դեմ պայքարի իր բնապահպանական աշխատանքներով։ Վիետնամում հայտնի է որպես «Tro Ve Noi Hoang Da» («Վերադառնալ անապատ»)[5] և «Chang hoang da, Gau» («Չանգը խենթանում է արջերի համար») գրքերի հեղինակ[6]։ 2018 թվականին 28 տարեկանում արժանացել է «Future for Nature» պատվոգրի[7], ինչպես նաև «Eco-Warrior от Elle Style Awards» մրցանակի[8]։ Նա նաև հայտնվել Է «Forbes Vietnam»-ի «30 to 30» ցուցակում և առաջադրվել է «Ապագայի կանայք՝ Հարավարևելյան Ասիայի տարածաշրջան 2018» մրցանակին՝ ամբողջ աշխարհում վայրի բնության պահպանման գործում իր ներդրման համար[9]։ Ընդգրկվել է նաև BBC-ի 2019 թվականի աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում[10] և «Forbes Asia»-ի 30-ից մինչև 30 տարեկանների ցուցակում՝ 2020 թվականին[11]։
2013 թվականին Չանգը ռնգեղջյուրների պահպանման մասին իրազեկությունը բարձրացնելու համար դարձել է առցանց խաղի կերպարի նախատիպ։ Խաղը մեկնարկի առաջին երկու շաբաթվա ընթացքում գրավել է ավելի քան 3 միլիոն խաղացող[12]։ 2018 թվականին Չանգը նկարահանվել Է հարավաֆրիկյան «Stroop: Journey into the Rhino Horn War»[13] և ամերիկյան «Խախտելով լռությունը. կանայք որսագողերի դեմ պատերազմի առաջին գծում» վավերագրական ֆիլմերում[14]։