Չառլզ Բյոռնի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1726[1][2][3][…] Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | ապրիլի 12, 1814[1][2][3][…] (88 տարեկան) Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երգեհոնահար, պատմաբան, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, կլավեսինահար և գրող |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Շրյուսբերի դպրոց |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն |
Ամուսին | Elizabeth (?)?[5] և Esther Sleepe?[5] |
Պարգևներ | |
Charles Burney Վիքիպահեստում |
Չառլզ Բյոռնի (անգլ.՝ Charles Burney, ապրիլի 7, 1726[1][2][3][…], Շրուսբերի, Շրոպշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - ապրիլի 12, 1814[1][2][3][…], Չելսի, Կենսինգտոն և Չելսի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), անգլիացի կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտության պատմաբան, երգեհոնահար։ «Երաժշտության ընդհանուր պատմություն» (A General History of Music, 1776-1789) քառահատոր աշխատության հեղինակ[6]։
Չառլզ Բյոռնին ծնվել է Շրուսբերի Շրոպշիռի դքսությունում, շոտլանդացի հողաչափող, դիմանկարի գեղանկարիչ, Ջեյմս Մակ-Բյոռնի և Էնն Կուպերի ընտանիքում։
Չառլզ Բյոռնին նախնական կրթությունը ստացել է Կոնդովերի, Շրուսբերի և Չեստերի դպրոցներում, որտեղ նրա երաժշտական բնագավառի առաջին մենթորը եղել է տեղի երգեհոնահար Էդմունդ Բեյկերը՝ Ջոն Բլոուի աշակերտը։ Վերջինիս ղեկավարությամբ Բյոռնին սովորել է երգեհոն և ջութակ նվագել։ 1742 թվականին ուսումը շարունակել է իր խորթ եղբայր, Շրուսբերիի երգեհոնահար Ջեյմս Բերնի ղեկավարությամբ։
1744-1747 թվականներին Չառլզ Բյոռնին սովորել է Լոնդոնում՝ Թոմաս Արնի մոտ, և արդեն 1745 թվականին առաջին անգամ հանդես է եկել որպես կոմպոզիտոր Դրուրի-Լեյն թատրոնում՝ Ջեյմս Թոմսոնի և Դևիդ Մալետի «Ալֆրեդ» պիեսի համար գրած երաժշտությամբ։ Մինչև 1751 թվականը եղել է սբ. Դիոնիսիա եկեղեցու երգեհոնահար, միաժամանակ ծառայելով որպես՝ երաժշտության նորաձև ուսուցիչ ազնվական ընտանիքներում։ Գրել է Կանտատներ և գործիքային ստեղծագործություններ, նաև թատերական երաժշտություն, մասնավորապես, 1750 թվականին՝ «Ռոբին Հուդ» պիեսի և «Թագուհի Մաբ» պանտոմիմի համար։
1751 թվականից Բյոռնին աշխատել է երգեհոնահար Կինգս-Լիննում՝ Հորֆոլկ դքսությունում, կլավիկորդի վրա նվագել է ուսուցանել։
1760 թվականին վերադարձել է Լոնդոն, որտեղ աշխատել է որպես մանկավարժ, կատարող և կոմպոզիտոր, այդ թվում գրել է նաև «Սուրբ Ցեցիլի ներբող»-ը (1759թ.) և 1766 թվականին «Դուրի-Լեյնում» բեմադրված՝ «Խորամանկը» (անգլ.՝ The Cunning Man, ) օպերան։ Վերջինս Ժան-Ժակ Ռուսոյի[7] «Գյուղական կախարդ»-ի ձևափոխված տարբերակն է։ 1769 թվականին Օքսֆորդի համալսարանում ստացել է երաժշտության դոկտորի աստիճան։
1770 թվականի սկզբներին և 1772 թվականին Չառլզ Բյոռնին երկու շարունակական այց է կատարել Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Ավստրիա, Գերմանիա և Նիդեռլանդներ, որի արդյունքում հրապարակել է «Ժամանակակից երաժշտության վիճակը Ֆրանսիայում և Իտալիայում» (անգլ.՝ The Present State of Music in France and Italy, 1771 թվական) և «Ժամանակակից երաժշտության վիճակը Գերմանիայում, Նիդեռլանդներում և Միացյալ շրջաններում» (անգլ.՝ The Present State of Music in Germany, the Netherlands and United Provinces, 1773 թվական) գրքերը, որոնք արժանացել են հատուկ ուշադրության և թարգմանվել տարբեր լեզուներով[7]։
1783 թվականից մինչև կյանքի վերջը Բյոռնին աշխատել է լոնդոնյան շրջանի Չելսիի քոլեջում՝ որպես երգեհոնահար[7]։
Չառլզ Բյոռնի կարևորագույն աշխատանքը եղել է «Երաժշտության ընդհանուր պատմություն» (անգլ.՝ A General History of Music, 1776-1789) քառահատորը[6]։ Բացի դրանից նրան է պատկանում նաև Պիետրո Մետաստազիոյի (1796) կենսագրությունը, Աբրահամ Ռիզայի հանրագիտարանի երաժշտական հատվածները (1802թ.), բազմատեսակ կամերային և խմբերգային երաժշտություններ։
1802 թվականին աստղագետ Ուիլյամ Հերշելի խնդրանքով, որը երկնային նոր տեսակի մարմինների անուններ էր փնտրում, Բյոռնին դիմել է իր որդուն՝ գիտնական-դասկարգող Չառլզ Բյոռնի կրտսերին (1757-1817), ով և հորինել է «աստերիսկոս» (հուն․՝ ἀelστεροειδής - asteriskos) տերմինը։ Ավագ Բյոռնին Հերշելին առաջարկել է հունական բառն անգլերենացնել։ Այսպես ծնվել է «աստերոիդ» կամ հայերեն՝ երկնաքար բառը[8] («ոիդ» վերջածանցը նշանակում է նման)։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլզ Բյոռնի» հոդվածին։ |
|