Չարլզ Սամներ Թեյնթեր | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1854[1][2] |
Ծննդավայր | Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Մահացել է | ապրիլի 20, 1940[3][1][2] (85 տարեկան) |
Մահվան վայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | գիտնական, գյուտարար և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Charles Sumner Tainter Վիքիպահեստում |
Չարլզ Սամներ Թեյնթեր (անգլ.՝ Charles Sumner Tainter, ապրիլի 25, 1854[1][2], Ուոթերթաուն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - ապրիլի 20, 1940[3][1][2], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ճարտարագետ, գյուտարար։ Առավել հայտնի է Ալեքսանդր Բելլի հետ համագործակցությամբ և Էդիսոնի ձայնագրի կատարելագործմամբ։ Ջոն Սքոթի մեդալի դափնեկիր է (1900)։
Ծնվել է Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում։ Սովորել է սովարական դպրոցում, բայց չի ավարտել այն, քանի որ երիտասարդ տարիներին ապրելու համար ստիպված էր միջոցներ գտնել։ Չնայած դրան՝ նա շատ հետաքրքրասեր էր և անընդհատ սովորում էր։ Հայրը գրել է «Scientific American» ամսագիրը, որը կարդացել է նաև որդին։ Թեյնթերը ազատ ժամանակն անց էր կացնում գրադարանում(Watertown Public Library)[6]: Գիտելիքների մեծ մասը ստացել է ինքնակրթման միջոցով։ 1870 թվականին աշխատել է Չարլզ Վիլյամսի արհեստանոցում, որտեղ աշխատում էր Թոմաս Ուոթսոնը, և որտեղ Ալեքսանդր Բելլը միշտ պատվիրում էր տարբեր գործիքներ, իր փորձերի համար՝ ռեակտիվներ[7]։ 1873 թվականին սկսել է աշխատել Քեմբրիջում՝ աստղադիտակ արտադրող ընկերությունում։ Ընկերությունը 1874 թվականի դեկտեմբերի 8-ին Վեներայի անցումը դիտարկելու պայմանագիր է ստացել, և Թեյնթերը դիտորդների արշավախմբի հետ մեկնել է Նոր Զելանդիա։ 1878 թվականին Cambridgeport-ում բացել է գիտական գործիքների արտադրման արհեստանոց։ Մեկ տարի անց Ալեքսանդր Բելլը Թեյնթերին հրավիրել է Վաշինգտոնի իր «Վոլտա Լաբորատորիզ»-ում աշխատելու, որտեղ ճարտարագետը աշխատել է յոթ տարի։
1879 թվականի հոկտեմբերի 15-ին Բելլը նրան վարձել է հետևյալ պայմաններով.
էդիսոնը Թեյնթերին մեղադրել է արտոնագրային իրավունքի խախտման մեջ, բայց վեճը խաղաղ ձևով լուծվել է։
1886 թվականին ամուսնացել է և հաջորդող տարիներին աշխատել է Վաշինգտոնում, որտեղ կատարելագործել է գրաֆոֆոնը և հիմնել է ընկերություն, որը կզբաղվեր գրաֆոֆոնի հիման վրա առաջին դիկտոֆոններից մեկի առևտրական իրականացմամբ։
Թույլ առողջության պատճառով՝ (թոքերի բորբոքում) կնոջ հետ 1903 թվականին տեղափոխվել է Սան Դիեգո։
Գրաֆոֆոնի համար Թեյնթերը ստացել է մի քանի պատվավոր մրցանակներ. դրանց թվում՝
1880 թվականին Ալեքսանդր Բելլը նպատակ էր դրել՝ լույսի օգնությամբ խոսքի վերարտադրում, ինչի մասին գրել է իր լաբորատոր փորձարկումներում։ 1880 թվականին փետրվարի 19-ին նա գրել է, որ այդ խնդիրը հաջողությամբ լուծվել է[10]։
1881 թվականի գարնանը սկսվեցին փոխանցման հեռահարության ավելացման փորձերը։ Մարտին կարելի էր հստակ խոսք լսել ֆոտոֆոնով՝ 82 մետր հեռավորության վրա, ապրիլին հեռավորությունը հասել էր 200 մետրի։ Սակայն ֆոտոֆոնի գործնական կիրառումը սահմանափակվում էր ռելիեֆով, եղանակային պայմաններով և այլ գործոններով։
Արտոնագրերը, որոնք ստացվել են ֆոտոֆոնի և դրա լրացուցիչ սարքերի համար՝
Ալեքսանդր Բելլի և Թեյնթերի հաջորդ ձեռնարկումը դարձել է ձայնագրման համար համակարգի՝ գրաֆոֆոնի գյուտը, որը գերազանցել է Էդիսոնի ձայնագրին։ Դրա մեջ ձայնն ամրացվում էր ստվարաթղթի մոմակալված մակերեսով գլանի վրա։ Գրաֆոֆոնի աշխատանքի մեջ ներգրավվել է նաև քիմիայի պրոֆեսոր, Ալեքսանդր Բելլի զարմիկ Չիչեսթր Բելլը[10]։ 1886 թվականին հիմնվել է Վոլտի անվան գրաֆոֆոնային ընկերությունը (The Volta Graphophone Company)[10]:
Արտոնագրերը, որոնք ստացվել են ֆոտոֆոնի և դրա լրացուցիչ սարքերի համար՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Սամներ Թեյնթեր» հոդվածին։ |
|