Չեչիլիա Գալլերանի Cecilia Gallerani | |
---|---|
![]() Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» կտավը, բնորդուհի՝ Չեչիլիա Գալլերանի | |
Ծնվել է | 1473 |
Ծննդավայր | Սիենա, Տոսկանա, Իտալիա |
Մահացել է | 1536 |
Մահվան վայր | Սան Ջովաննի ին Կրոչե |
Ազգություն | իտալացի |
Մասնագիտություն | բնորդ |
Ծնողներ | հայր՝ Ֆացիո Գալլերանի, մայր՝ Մարգերիտա դե Բուստի |
Երեխաներ | Չեզարե Սֆորցա Վիսկոնտի, (Լուդովիկո Սֆորցայի որդին) 4 տղա՝ Լուդովիկո Բրամբիլլայից |
![]() |
Չեչիլիա Գալլերանի (ծնվ. Միլան, 1473 - Սան Ջովաննի ին Կրոչե, 1536), եղել է Լուդովիկո Սֆորցայի սիրուհին։ Լեոնարդո դա Վինչիի «Կզաքիսով տիկինը» կտավի բնորդուհին է։
Ծագումով սիենացի Գալլիերանի ընտանիքը 15-րդ դարասկզբին՝ Չեչիլիայի ծնունդից առաջ, տեղափոխվում է Միլան։ Չեչիլիայի պապը՝ Սիջերիո Գալլերանին, հայտնի իրավաբան էր Սիենայում։ Նրա որդի Բարտոլոմեոն (Չեչիլիայի հորեղբայրը) ունեցել է քաղաքական գործչի հաջող կարիերա։
1437 թվականին Գալլերանիները տեղափոխվում են Գարիբալդիի դարպասի մոտակայքում գտնվող Սան Սիմպլիչանո, որտեղ էլ 1473 թվականին ծնվում է Չեչիլիան։ Չեչիլիայից բացի, ընտանիքում մեծանում էին նրա 7 եղբայրները և քույրը։
Վաթսունվեց տարեկան հասակում Չեչիլիայի հայրը մահացավ, և ընտանիքն ընկավ ծանր տնտեսական կացության մեջ։ Մոր ջանքերի շնորհիվ բնածին տաղանդով օժտված Չեչիլիան կրթություն ստացավ, իսկ նրա ստեղծագործություններն արժանացան գովեստի խոսքերի ժամանակակից գրողների կողմից։
1482 թվականին, երբ Լեոնարդոն ժամանում է Միլան՝ Լուդովիկո Սֆորցայի հրավերով, Չեչիլիան 9 տարեկան էր։
1483 թվականին, երբ Չեչիլիան 10 տարեկան էր, ընտանիքն իր համաձայնությունն է տալիս աղջկա և Ստեֆանո Վիսկոնտիի ամուսնությանը։ Սակայն համաձայնագիրը չեղարկվում է 1487 թվականին՝ ընտանիքների տարաձայնությունների պատճառով։
|